Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Հայաստանի եվրոպական անհրաժեշտությունը. հատկանշական բացում Երևանում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և մեր երկիր այց կատարած Ավստրայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի մասնակցությամբ Երևանում բացվել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը: Այս իրադարձությունը իհարկե դժվար է գնահատել իբրև շրջադարձային կամ բեկումնային, այն արտաքին քաղաքական, անվտանգային հարցերի համատեքստում, որ այսօր առկա են Հայաստանի հանրապետության տեսադաշտում: Միևնույն ժամանակ սակայն, Երևանում ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացումը հատկանշական իմաստ ունի այն անվտանգային գործընթացների, աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, որ առկա են աշխարհում և մասնավորապես եվրոպական սահմանին՝ Ուկրաինայի և արևելաեվրոպական երկրների ուղեգծով: Այստեղ Ռուսաստանը, թերևս անուղղակիորեն նաև Չինաստանը, հարաբերություններ են պարզում Եվրաատլանտյան բևեռի հետ: Միաժամանակ, այդ գործընթացում անկասկած իր առանձին խաղն է փորձում կառուցել Ռուսաստանը, այդ թվում Եվրաատլանտյան բևեռի հետ մի կողմից հավաքական, մյուս կողմից առանձին ուղղություններով դիվանագիտական-քաղաքական գործընթացով: Եվ միևնույն ժամանակ, Եվրաատլանտյան բևեռի երկրներն էլ պարզում են հարաբերություններ հենց բևեռի ներսում: Այստեղ ակնառու է, որ չկա միասնական կուռ մոտեցում և չնայած ընդհանուր սահմանումներին, էապես տարբերվում են օրինակ ամերիկա-բրիտանական տանդեմի և Ֆրանսիայի ու Գերմանիայի վարքագծերը, նաև Եվրամիության առանձին անդամ երկրների, նաև Ֆրանսիայի, Գերմանիայի ու արևելաեվրոպական, կամ մերձբալթյան երկրների: Ընդ որում, այդ ամենը բոլորովին նոր իրողություններ չեն, պարզապես դրսևորվում են նորովի, երբ իրավիճակը դարձել է այսպես ասած եզրային, սահմանային: Հայաստանն անշուշտ որևէ ազդեցություն չունի այդ գործընթացների վրա և ստիպված է հետևել հեռվից, ակնկալելով թերևս, որ իրադարձություններն այդուամենայնիվ չեն հատի բանականության և քաղաքական հանգուցալուծումների սահմանը:

Միևնույն ժամանակ սակայն, տեղի ունեցողը Հայաստանի համար անհրաժեշտ է դարձնում որոշակի մարտավարական վերանայումները եվրաատլանտյան բևեռում գործընկեր երկրների, մասնավորապես եվրոպական ընտանիքի հետ, եթե իհարկե այսօր կարող ենք խոսել ընտանիքի մասին:

Անկասկած է, որ այստեղ առաջանում են նկատելի բաժանումներ և տարբերակումներ, ինչը Հայաստանի համար անհրաժեշտ է դարձնում մի կողմից շարունակելով առավելագույնն անել ԵՄ հետ հավաքական գործակցության ուղղությամբ, մյուս կողմից գտնել ռեսուրս և հնարավորություն Եվրամիության երկրների հետ առանձին՝ երկկողմ հարաբերություն խորացնելու ուղղությամբ: Ահա այդ առումով է, որ Երևանում Ավստրիայի արտգործնախարարի մասնակցությամբ Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացումը ունի հատկանշական իմաստ: Երևանն անշուշտ շահագրգռված լինելով եվրոպական ընտանիքի ամրությամբ և միասնականությամբ, այդուհանդերձ պետք է ձգտի առավելագույնն անել այդ ընտանիքի առանձին անդամների հետ հարաբերության խորացման ուղղությամբ, ինչը կարող է ունենալ թե քաղաքական, թե «տեխնիկական» էֆեկտիվություն: Ավելին, քաղաքական իմաստով այստեղ արդեն ոչ թե էֆեկտիվության, այլ թերևս անհրաժեշտության հարց է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում