Բելառուսում փետրվարի 27-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի համար ձևավորվել են 5 510 ընտրատեղամասեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ ընտրատեղամասերի ձևավորումից հետո կստեղծվեն տեղամասային հանձնաժողովներ, որոնց կազմում լինելու են 5-ից մինչև 19 մարդ: