Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը փետրվարի 2-ին պատմության մեջ առաջին պաշտոնական այցն է կատարել Բահրեյն: Այս մասին հայտնել է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Սա Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Պարսից ծոցի երկիր»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: