Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում

Որքանով է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատրաստ իրականացնել կուսակցությունների աուդիտը

ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրենքի նախագիծ է ներկայացրել, որով փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Կուսակցությունների մասին» Սահմանադրական օրենքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում: Նախագծերի այս փաթեթով նախատեսվում է ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված՝ կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության և կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը։ Նախագծով առաջարկվում է նաև պարզեցնել աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրելու ընթացակարգը:

Նման իրավակարգավորման հիման վրա կուսակցությունները յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 31-ը օրենքի ուժով հանձնաժողովին կներկայացնեն սահմանված տեղեկությունները՝ սահմանված ձևաթղթով։ Վերը նշված նորմի պահանջները խախտելու համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն։ Օրենքով նվազեցվելու է պետական ֆինանսավորումը, եթե կուսակցությունն իր գույքի վարձակալությունից, բանկային ավանդից, իր կողմից հիմնադրված զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչական կազմակերպության գործունեությունից ստանում է եկամուտներ,որոնց չափը պետական ֆինանսավորման ծավալը գերազանցելու դեպքում նախատեսվում է պետական ֆինանսավորման դադարեցում։ Արդյոք կարո՞ղ ենք սպասել արդյունավետություն այս գործընթացից և ի՞նչ խնդիրներ կան:

«Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Դանիել Իոննիսյանն ասաց, որ, քաջատեղյակ լինելով նախագծից, ակտիվորեն մասնակցելով քննարկումներին, այդ թվում՝ վարչապետի ներկայությամբ, որոշակի խնդիրներ են նկատել, մասնավորապես նախագծի գործարկման ժամկետների առումով, արդյունավետության բարձրացման հարցերի հետ կապված: Հիմնական խնդիրն, ըստ Իոննիսյանի, այն է՝ արդյոք ներկայումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատրա՞ստ է իրականացնել կուսակցությունների աուդիտը արդյունավետ կերպով, եթե այս պահին հանձնաժողովի կարողությունները չեն բավականացնում. չունի անգամ աուդիտ անցկացնելու համար համապատասխան կադրեր և տարվա ընթացքում չի կարողացել հասցնել անհրաժեշտ մակարդակով աշխատանքներ տանել: «Այսպիսով՝մենք կողմ ենք գաղափարին, բայց բարձրացնում ենք հարցը՝ մեզ պետք է արագ, բայց արդյունավետություն չունեցող գործընթա՞ց, թե՞ մի քիչ ուշ ներդրվող ու որակյալ»,-ընդգծում է իրավապաշտպանը:

Մենք անդրադարձանք նաև այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների վեց պատգամավորներ, ովքեր անցնում են ապօրինի գույքի բռնագանձման օրենքի ներքո, անթաքույց, առանց որևէ մտավախության բացահայտ ևս մեկ անգամ ու լրջորեն վարկաբեկվելուց, պայքար են սկսել օրենքի դեմ՝բողոքարկելով այն ՍԴ-ում, ի պատասխան Իոննիսյանն ասաց, որ իրենք բնույթով այնպիսին են, որ չեն կարող ցանկանալ կոռուպցիայի վերացում,ժողովրդավարություն: Նրանց նպատակն այլ է՝ պաշտպանել թալանի արդյունքում ձեռքբերած ունեցվածքը, ուրիշ բանի համար չեն անցել խորհրդարան:

Իրավապաշտպանը չցանկացավ նշել կոնկրետ անուններ, սակայն կարծիք հայտնեց, որ բոլորի համար հիմնականում պարզ է՝ ովքեր կարող են անցնել օրենքով և նշելու կարիք չկա: «Նրանցից մեկի մասին արդեն դատախազությունը հրապարակային անդրադարձել և նշվել է, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացել է դատախազություն»։ Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի՝ Սահմանադրական դատարանն ինչպիսի՞ վճիռ կկայացնի, մեր զրուցաիցն ասաց՝ հաշվի առնելով, որ ՍԴ-ի դատավորներից մեկը՝ Հրայր Թովմասյանը, ևս անցնում է այդ օրենքով, դժվար է միանշանակ լավատեսական կարծիք ասել:«Ես հուսով եմ գոնե Հ. Թովմասյանին չեն թողնի մասնակից դառնալ այդ բողոքարկման վերաբերյալ որոշման կայացմանը: Իսկ ընդհանրապես ես ՍԴ-ից առանձնապես դրական ակնկալիքներ չունեմ»,-ամփոփեց իրավապաշտպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում