Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

ԲԴԽ-ի և դատավորների միության միջև կա խուլ հակամարտություն

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը

 Պարոն Նորիկյան, ինչպե՞ս եք գնահատում դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը: Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որտեղ իր մտահոգություններն է հայտնել այս առնչությամբ: Կա՞ն այս գործընթացում որոշակի քաղաքական հետապնդման տարրեր, թե ոչ:

Եթե Հայաստանի բոլոր ժամանակների մեծ ու փոքր հանցագործները, թալանչիները, կոռուպցիոնիստները պլստացել են քրեական պատասխանատվությունից և առ այս պահը գտնվում են ազատության մեջ, ինչո՞ւ պետք է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ այսպիսի վարքագիծ դրսևորվի: Ես ինքս անձամբ ճանաչում եմ այդ դատավորին, մինչև դատավոր նշանակվելն աշխատել է որպես դատախազ, մի քանի գործերով էլ մրցակիցներ ենք եղել: Ի դեմս իրեն, ես տեսել եմ բավականին պատրաստված դատավորի: Բայց ես ընդգծում եմ, որ եթե ինքը հանցանք էր կատարել, պետք է միանշանակ ենթարկվի պատասխանատվության, այստեղ որևէ խնդիր չկա: Բայց արդյոք այս պայմաններում, երբ իմ նշած մեծ ու փոքր հանցագործները ազատության մեջ են, հնարավոր չէ այս գործով այդ դատավորին թողնել ազատության մեջ՝ առանց կալանավորելու, ու թող օբյեկտիվ քննություն գնա: Եթե մեղավոր է, ապա պետք է պատասխանատվություն կրի, քանի որ մեր պայքարը եղել է հենց դա, որ անկախ նրանից, թե անձն ինչպիսի սոցիալական կարգավիճակ ունի՝ դատավոր կլինի, վարչապետ կլինի, փաստաբան կլինի, նախարար կամ նախագահ կլինի, որևէ մեկը չպետք է խուսափի քրեական պատասխանատվությունից: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Եթե հանկարծ պարզվի, որ այդ գործում առկա է քաղաքական բաղադրիչ, ես ինքս կհամարեմ, որ առանց այդ էլ ճգնաժամում հայտնված դատական համակարգը էլ ավելի խորը ճահճի մեջ է գտնվում: Ես ինքս ունեմ խորը համոզմունք այն մասին, որ անկախ նրանից, թե անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական վարչակազմ է իշխում ՀՀ-ում, եթե մենք շարունակենք ունենալ գործադիր իշխանության կրկնկի տակ գտնվողն դատական իշխանություն, մենք որևէ առաջընթաց չենք ապրի այս ոլորտում, և ընդհանրապես, մեր պետությունը չի զարգանա: Ավելին, դատական իշխանությունը պետք է զերծ պահել ոչ միայն գործադիր, օրենսդիր իշխանության ազդեցությունից, այլ որևէ այլ կողմնակի ազդեցությունից: Նախկիններ կլինեն, օլիգարխների կլինեն, հանցագործներ կլինեն, նախկին նախագահներ կլինեն, իրենց մերձավոր շրջապատ կլինի, որևէ մեկը չպետք է ունենա հնարավորություն մեր դատական համակարգի նկատմամբ որևէ կողմնակի ազդեցություն ունենալու: Ավելին, ես խորապես համոզված եմ, որ մեր երկրին իսկապես անհրաժշետ է անաչառ, անկաշառ, ազնիվ դատական համակարգ, և ես հույս ունեմ, որ մեր դատական համակարգում առկա եզակի անկաշառ, անաչառ դատավորները, իրականում շատ են: Իրենք կվերցնեն իրենց վրա պատասխանատվություն, քաղաքացիական վարքագիծ կդրսևորեն և կփորձեն ապահովել անկախ ու անաչառ դատական համակարգի կայացումը:

Դատավորների միությունը որոշել է դատավոր Բախշիյանին աջակցող հայտարարությամբ հանդես գալ, ինչի՞ կհանգեցնի այս գործընթացը:

Ես գործի նյութերին ծանոթ եմ այնքանով, որքանով հրապարակվում է: Ես չգիտեմ՝ ինչ վերջնական եզրակացության կգան, բայց մի բան ինձ համար մտահոգիչ է: Տեսեք, ԲԴԽ-ն համաձայնություն է տվել, որ ոչ միայն դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնեն, այլև նրան կալանավորեն: Ու հիւմա վարույթն իրականացնող մարմինը համապատասխան միջնորդություն է ներկայացնելու դատարան: Իմ մտահոգությունն այն է, որ, ըստ էության, ԲԴԽ-ն արդեն իսկ կանխորոշել է այդ դատավորի հետագա կարգավիճակը կամ ճակատագիրը: Որովհետև այս պայմաններում չգիտեմ՝ ի՞նչ դատավոր է լինելու, որը մերժելու է կալանավորման միջնորդությունը: Այստեղ նաև օրենսդրական շատ լուրջ խնդիր կա: Պետք է լրջորեն վերլուծել այդ խնդիրը: Ես մնում եմ իմ կարծիքին, որ եթե մարդիկ հանցագործություն են կատարել, անկախ նրանից դատավոր են, դատախազ են, նախկին ու ներկա են, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իմ մտահոգությունը պայմանավորված է միայն ընտրովիությամբ: Հանկարծ չստացվի, որ ընտրովի արդարադատություն է իրականացվում և որևէ քաղաքական ենթատեքստ կա այս ամենի մեջ: Եթե պարզվի, որ այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ կա, սա լուրջ ճգնաժամի մասին կարող է վկայել:

Ստացվում է, որ ԲԴԽ-ի և դատավորների միության միջև հակամարտություն կա:

Այո, ես այդպիսի բան նկատում եմ: ԲԴԽ-ի նկատմամբ խուլ դժգոհությունն էլ է ակնհայտ: Հիշում եք, որ մոտ 20 օր առաջ որոշ դատավորներ էլ էին հանդես գալիս և իրենց մտահոգությունն էին հնչեցնում ԲԴԽ-ի կողմից կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ: Բնականաբար, կա խուլ հակամարտություն: Եթե այդ ամենը միտված է դատական համակարգի առողջացմանը, ես միայն կողջունեմ: Եթե փորձ է արվում տարբեր հակահշիռների միջոցով կամ ամբողջությամբ իրավական նորմերին համահունչ գործելուն հորդորելու միջոցով փորձել վերականգնել դատական իշխանության հեղինակությունը: Բայց եթե այդ ամենը միտված է էլ ավելի վարկաբեկելու, հեղինակազրկելու դատական իշխանությունը, միայն մի բան կարող եմ արձանագրել, որ սկսված քայլերը, որոնք իբր թե միտված էին դատական իշխանության հեղինակության վերականգնմանը, չեն տալիս իրենց արդյունքը:

Խոշոր հաշվով, պետք է հասնենք նրան, որ օրենքից վեր որևէ մեկը չլինի:

Միանշանակ, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: ՀՀ-ում իրավունքի գերակայությունը, օրենքի գերիշխանությունը պետք է անքննելի լինի: Հայաստանում անձեռնմխելի սուբյեկտներ չպետք է լինեն, որ կատարեն հանցանք ու մնան անպատիժ: Հենց այստեղ է, որ խնդիր է առաջանում, և հենց այստեղ է իմ մտավախությունը, որ այդ ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանի բոլոր ժամանակների մեծ ու փոքր հանցագործները վխտում են ազատության մեջ, չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, ավելին, իրենց՝ ՀՀ-ից դուրս գտնվելու հաշվին ուղղակիորեն նվաստացնում են մեր պետականության արժանապատվությունը: բառացիորեն օրեր առաջ մամուլը հրապարակեց, որ նախկին գլխավոր դատախազին տեսել են Կրեմլում, մարդ, որը հետապնդվում է Հայաստանի իրավասու մարմինների կողմից, մարդ, որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: Ինչպես չասեմ՝ մարդու ծիծաղ է գալիս: Ինչպես կարող է մի դեպքում Հայաստանը ծպտուն չհանի, վախենա իրականացնել իրեն վերապահված գործառույթները, բայց մեկ այլ դեպքում մարդուն կալանավորել ու հետապնդում իրականացնել: Այստեղ է, որ մարդկանց մոտ հարցեր են առաջանում: Մենք պետք է ստեղծենք մի երկիր, մի համակարգ, որտեղ բոլորը ենթակա լինեն պատասխանատվության իրենց ենթադրյալ հանցավոր արարքների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում