Հունվարի 29-ին Ժուռնալիստների միության 13-րդ համագումարում Սաթիկ Սեյրանյանը 92 կողմ ձայնով կրկին դարձավ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կոշտ արձագանքեց․ ««Դա ոչ թե Ժուռնալիստների միության համագումար էր, այլ ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քարոզիչների ալյանս էր, որը հավաքվել էր իր հերթական անելիքները որոշելու և իրենց ճամբարին սպասարկող այդ կազմակերպության ղեկավար ընտրելու»։ Չուշացավ նաև Սաթիկ Սեյրանյանի պատասխանը․ «Անկեղծ ասած, տարակուսելի է, երբ «Լենինյան ուղի» տխրահռչակ թերթում աշխատած այդ պարոնը դատողություններ է անում ազատ խոսքի, մամուլի ազատության և այլ այնպիսի արժեքների մասին, որոնք պետք է որ անհամատեղելի լինեին առնվազն իր վաղ անցյալի հետ»։ «Առաջին լրատվականի» հետ զրույցում Աշոտ Մելիքյանը արձանագրեց, «Չեմ մտնում անձնական դաշտ, բայց Ս․Ս․-ի արձագանքը չի լեգիտիմացնում ՀԺՄ համագումարը»։