Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արոնյանը գնաց, որ․․․ Տխուր փաստեր հայկական շախմատի մասին

Երեկ ՖԻԴԵ-ի հրակարակած անհատական վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը և շարունակում է մնալ 6-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերից Արոնյանը պաշտոնապես ելույթ է ունենում ԱՄՆ-ի դրոշի ներքո։ Դասկարգման աղյուսակը գլխավորում աշխարհի գործող նորվագացի Մագնուս Կառլսենը, որին հաջորդում են Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, չինացի Լիրեն Դինգը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, և ռուսաստանցի Յան Նեպոմյաշչին։ Այս պահին մենք կրկին չունենք ներկայացուցիչ դասկարգման աղյուսակի լավագույն 50 շախմատիստների շարքում։ Հայաստանին ներկայացուցիչներից ամենաբարձր դիրքում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն է 2681 անհատական գործակցով։ ՖԻԴԵ-ի աղյուսակի վերջին հրապարակման համեմատ Սարգսյանն առաջադիմել է մեկ աստիճանով հանգրվանելով 56-րդ հորիզոնականում։

Մեկ հորիզոնականով նահանջել է Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը տեղ զբաղեցնելով 97-րդ հորիզոնականում։ Լավագույն հարյուրյակից դուրս է մնացել Կարեն Գրիգորյանը։ Փաստորեն դասկարգման աղյուսակի վերջին թարմացումից հետո ունենք էլ ավելի տխուր պատկեր։ Մեկ ամիս առաջ դասակագրման աղյուսակում Հայաստանն ուներ 3 գրոսմայստեր։ Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը, որը ժամանակին ընդհանուր վարկանիշով զգալիորեն զիջում էր մեզ, այսօր դասակարգման աղյուսակում ունի 5 գրոսմայստեր։ Նրանցից Շաքրիար Մամեդյարովը 9-րդն է, իսկ Թեյմուր Ռաջաբովը՝ 14-րդը։ Պատկերն իսկապես տխուր է։ Կա մտավախություն որ մոտ ապագայում բացի Գաբրիել Սարգսյանից Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա 100 ուղեժագույնների շարքում։ Իրավիճակն այպիսին է, որ այսօր մեր շախմատիստուհիները ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակում անհամեմատ ավելի լավ դիրք են զբաղեցում։

Մասնավորապես, 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը 31-րդն է աշխարհում։ Հայաստանի հավաքականի անդամներ Աննա Սարգսյանը՝ գտնվում է 76, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 79-րդ հորիզոնականում։ Նախորդ հրապարակման համեմատ Սարգսյանն ու Մկրտչյանը նահանջել են մեկ հորիզոնականով, իսկ Էլինա Դանիելյանը պահպանել է դիրքը։ Հայկական շախմատի պատմության ընթացքում սա թերևս առաջին դեպքն է երբ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն հարյուրյակում Հայաստանն ունի ավելի շախմատիստուհի, քան շախմատիստ։ Ավելին, շախմատիստուհիներն անհամեմատ ավելի բարձր դիրքում են։ «Հայաստանում շախմատ կա։ Շատ են երիտասարդ տաղանդավոր շախմատիստները, որոնք սակայն աջակցություն չեն ստանում։ Այնուամենայնիվ, դժվար է ստեղծել այնպիսի պայմաններ որ նրանք շախմատ չխաղան։ Ես շատը գնացել եմ նրա համար, որ շախմատը Հայաստանում մնա։ Երբ զգում ես, որ քեզ չեն հարգում, ուրեմ քեզ հետ հույսեր չեն կապում։ Խոսքը երկրի ղեկավարության մասին է։ Ես նրանց հետ խնդիր չունեմ։ Ես գիտեմ ով եմ շախմատում ու գիտակցում եմ, որ եթե ուզում եմ հաջողությունների հասնեմ պետք է տեղափոխվեմ այնպիսի եկիր որտեղ ավելի հանգիստ կլինի» , «Կերպարից դուրս» հաղորդմանը տված հարցազրույցում ասել էր Լևոն Արոնյանը։ Թե ինչ պատկեր է տիրում հայկական շախմատում Արոնյանի հեռանալուց հետո լավագույնս արտացոլում է դասկարգման աղյուսակում տիրող պատկերը։ Ամիսներ առաջ Հայաստանը ներկայացուցիչ ուներ շախմատային էլիտայում, իսկ այսօր․․․։

Ինչէ, անդրադառնանք նաև պատանիների և աղջիկների վարկանիշային աղյուսակին։ Պատանիների հաշվարկում Հայաստանն ունի ներկայացուցիչ լավագույն տասնյակում։ Շանթ Սարգսյանը 2639 անհատական գործակցով գտնվում է 8-րդ հորիզոնականում։ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Դավթյանն էլ 2460 գործակցով 77-րդն է։ Աղջիկների դասակարգման աղյուսակի լավագույն հարյուրյակում ունենք մեկ ներկայացուցիչ։ Մարիամ Մկրտչյանը 2300 անհատական գործակցով գտնվում է 26-րդ հորիզոնականում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում