Tuesday, 23 04 2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»

Էրդողանը «հանում» է «Շուշիի հռչակագիրը». Հայաստանից պահանջվում է զգոնություն

Ադրբեջանի խորհրդարանը փետրվարի 1-ին վավերացրել է այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որ նախորդ տարի հունիսին Ալիևն ու Էրդողանը կնքեցին 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի կատարած այցի ընթացքում: Այդ հռչակագիրը ըստ էության Ադրբեջանի և Թուրքիայի ռազմա-քաղաքական դաշնակցության մասին է, կամ այլ կերպ ասած՝ Ադրբեջանի կլանման մասին, որ իրականացնում է Թուրքիան, այդ թվում 44-օրյա պատերազմում Բաքվին ցուցաբերած լայնածավալ ու խորքային աջակցության միջոցով:

Հատկանշական է այն, որ այդ հռչակագիրը վավերացման համար մուտք է արվել նաև Թուրքիայի խորհրդարան: Ինչու՞ է թուրք-ադրբեջանական տանդեմը որոշել հենց այս պահին գնալ այդ թղթի վավերացման ուղղությամբ քայլերի: Ինչ խոսք, երբևէ պետք է գնային դրան, եթե ստորագրել են, սակայն հատկանշական է պահը, որ ընտրվում է այդ հռչակագրի վավերացման համար: Խոսքը այն մասին է, որ դա տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի առիթով, սակայն բավականին խորքային աշխարհաքաղաքական քննարկումների ֆոնին, որ տեղի են ունենում Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի, Չինաստանի ու Եվրամիության առաջատար երկրների մասնակցությամբ: Թուրքիան փորձում է հետ չմնալ այդ ամենից և խցկվել այդ գործընթաց, սակայն առայժմ  ապարդյուն: Անկարան առաջարկեց Ուկրաինայի և ՌԴ նախագահներին հանդիպել իր մոտ: Զելենսկին ընդունեց, Պուտինը՝ ոչ: Պուտինը չընդունեց նաև Անկարա իր առանձին այցի հրավերը և ահա Էրդողանը ինքն է որոշում այցելել Ռուսաստան՝ Կիև կատարելիք այցից հետո: Մոսկվան Էրդողանի միջնորդական ջանքին հավանություն տալու համար առաջ քաշեց մինսկյան համաձայնությունների կատարման պայմանը, եթե Անկարան կարողանա հասնել նրան, որ Կիևը կատարի դրանք: Դա գործնականում անհնարին թվացող է, քանի որ Ուկրաինայի իշխանությունն է անգամ հայտարարում, որ դա կարող է լինել քաղաքական մահվան հավասարազոր: Այդ մասին օրերս հայտարարել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը: Այդպիսով, միջնորդության թուրքական փորձը չի ստացվում և չի բացառվում, որ Էրդողանը այդ պատճառով է որոշել այսպես ասած Շուշիի հռչակագիրը բերել առաջին պլան: Դա թերևս Ռուսաստանի հանդեպ հոգեբանական ազդեցության փորձ է՝ Կիև և Մոսկվա Էրդողանի այցից առաջ: Թուրքիան ըստ ամենայնի փորձում է հիշեցնել Կրեմլին, որ գտնվում է նրա «թիկունքում»: Ավելին, պետք չէ բացառել և այն, որ կարող են որոշակի իրադարձություններ լինել ընդհուպ Ռուսաստանի ներսում, այն գոտիներում, որտեղ Թոււրքիան ուժեղ է մահմեդական տարրի միջոցով: Այն մահմեդական տարրի, որով Անկարան սպառնում էր քանդել Ռուսաստանը ներսից՝ 2020 թվականի փետրվարին, Մոսկվայից այդպես էլ չարժանանալով որևէ համարժեք պատասխանի:Կհաջողի՞ Էրդողանն իր հոգեբանական ազդեցության փորձում, բարդ է ասել, սակայն այդ հանգամանքը թերևս հրամայական է դարձնում Հայաստանի զգոնությունը բարձրացնելը, քանի որ բացառված չէ, որ Մոսկվայի վրա ճնշումը բարձրացնելու համար Թուրքիան դիմի նաև ռեգիոնալ անկայունության միտված որոշակի քայլերի, եթե չհասնի հոգեբանական-քաղաքական ներգործության:

Համենայնդեպս պետք է լինել դրան պատրաստ: Մյուս կողմից, այստեղ գուցե Հայաստանի համար կարևոր միջոց է հայ-թուրքական գործընթացը և այդ համատեքստում ուշադրության է արժանի նախօրեին ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի և Էրդողանի խորհրդական Քալընի հերթական հեռախոսազրույցը, որտեղ նրանք քննարկել են Ուկրաինայի, Ռուսաստանի, և ուշադրություն՝ հայ-թուրքական կարգավորման հարցեր: Այս իմաստով հետաքրքիր է նաև Պուտին-Մակրոն կապը: Վերջին օրերին արդեն երկու անգամ տեղի է ունենում նրանց հեռախոսազրույցը: Ֆրանսիան իհարկե խնդիր ունի կանխել Եվրամիության հանդեպ ԱՄՆ-Բրիտանիա գերազդեցության հաստատումը, որ տեղի է ունենում «ռուսական ագրեսիայի» գերսպասում առաջացնելու միջոցով: Մոսկվան էլ Ֆրանսիայի ու Գերմանիայի այդ մտահոգությունը փորձում է «կապիտալիզացնել» ԱՄՆ հետ բանակցության գործընթացում: Արդյո՞ք այդ ֆոնին էլ Նահանգները կդիտարկեն Թուրքիայի որոշակի ակտիվացում խթանելու տարբերակը, որպես հակակշիռ, միաժամանակ սակայն աշխատելով, որպեսզի Թուրքիայի հնարավոր ներգրավումը չդառնա հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ մեկնարկած աշխատանքի խոչընդոտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում