Tuesday, 23 04 2024
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը

Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելու գլխավոր պատճառը Ադրբեջանի գործոնն է. թուրք նախկին դատավոր

Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված երկխոսության գործընթացի մասին Ermenihaber.amհարցազրույցներ է իրականացնում Թուրքիայի  քաղաքական և հասարակական շրջանակներից տարբեր գործիչների հետ:

Այդպիսով մեր ընթերցողների դատին ենք հանձնում նրանց տեսակետները հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Այս անգամ մեր զրուցակիցը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ քեմալիստական ուղղվածության, «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ, նախկին դատավոր Միթհաթ Ալի Քաբաալին է: Զրույցի ընթացքում վերջինս շեշտեց, որ ներկայացնում է իր անձնական դիրքորոշումը, և դա չպետք է ընկալվի որպես իր կուսակցության պաշտոնական դիրքորոշում։ 

Համառոտ կենսագրական

Միթհաթ Ալի Քաբաալին ծնվել է 1965թ. Անթաքիա քաղաքում։ 1990-ին նշանակվել է Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Հանի շրջանի դատավոր։

Թուրքիայի լրագրողների ասոցիացիայի կողմից 2006թ. արժանացել է «Մամուլի ազատության» մրցանակին։

23 տարի դատավոր լինելուց հետո  2011-ին, թողել է դատավորի պաշտոնն ու մտել ակտիվ քաղաքականության մեջ։

Որոշ ժամանակ աշխատել է «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի խորհրդական։ Այժմ էլ շարունակում է ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել նույն կուսակցությունում։

 Թուրքիայում տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ձեր կուսակցության դիրքորոշումը ինչո՞վ է տարբերվում այլ ուժերի դիրքորոշումից:

– Նախ կուզեմ ընդգծել հետևյալը. քանի որ ես կուսակցությունում այս պահին չեմ զբաղեցնում քաղաքական որևէ պաշտոն, այստեղ արտահայտած մտքերս ամբողջովին իմ անձնական տեսակետներն են և բնավ չեն արտահայտում կուսակցության պաշտոնական դիրքորոշումը։

Թուրքական հասարակությունն ավանդաբար ունի այն համոզմունքը, որ 1914թ. Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով, սկզբում Զեյթունում, հետո նաև Օսմանյան կայսրության այլ վայրերում հայերի ապստամբությունների ընթացքում տարբեր էթնիկական ծագում ու կրոնական պատկանելիություն ունեցող խմբերի միջև սկսվեցին հակամարտություններ։ Դրանք հաշվի առնելով և ներքին անվտանգության նկատառումներից ելնելով՝ պետությունը դիմեց «Տեղահանության» միջոցին, որը մեծ տառապանքների պատճառ դարձավ իհարկե։ Թուրք հասարակությունը կարծում է, որ չնայած այդ մեծ տառապանքներին՝ կայացված որոշումը ողջամիտ է եղել՝ նկատի ունենալով այդ ժամանակվա պատերազմական իրավիճակը։

Այդ ժամանակվանից ի վեր ազգայնական քաղաքական գործիչների կողմից շրջանառվող և բազմաթիվ հետևորդներ ունեցող մի թեզ կա, ըստ որի՝ անցյալում «հնազանդ ազգի» համարում ունեցած և Օսմանյան կայսրությունում կարևոր պաշտոնների նշանակված հայերը համագործակցել են արտաքին ուժերի հետ և թուրքերին հարված հասցրել թիկունքից։

Նախկինում իրականացված թուրք դիվանագետների  սպանություններն էլ իրենց հերթին ավելի արմատական դարձրեցին հիշյալ թեզի կողմնակիցների մոտեցումները։

Հակառակ այս ամենի՝ ի հայտ եկավ այն հարցը, թե  ինչու ապստամբ կամ օտարների հետ համագործակցող հայերի ու այդ բանը չարած մյուս հայերի միջև տարբերություն չի դրվել։ Ինչու՞ է պատիժ կիրառվել ոչ միայն հանցավոր հայերի, այլև հանցավորություն չունեցած հայերի նկատմամբ։ Այս հարցադրումը շատերի մոտ շփոթ է առաջացնում։

Երբ մեր կուսակցությունում քաղաքական պաշտոն էի զբաղեցնում, անձնական դիտարկումներ էի անում և տեսնում, որ Թուրքիայի և Հայաստանի միջև անցյալում տեղի ունեցածի և ներկայումս տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ մեր կուսակցության անդամները չունեն միասնական տեսակետ, նրանց տեսակետները տարբերվում են։ Կուսակցության անդամների մի մասը այն կարծիքին է, որի մասին նշեցի վերևում, իսկ մի մասն էլ կարծում է, որ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների վերաբերյալ պիտի արվի անաչառ ուսումնասիրություն։

Կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն 2021 թվականի ապրիլի 24-ին, հյուրընկալվելով Tele-1 TV հեռուստաընկերության տաղավարում, 1915-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ ասաց բառացիորեն հետևյալը․

«Անցյալում ցավալի իրադարձություններ տեղի՞ են ունեցել։ Այո՛, ունեցել են, ոչ ոք չի ուրանում դա։ Լավ, իսկ ովքե՞ր պետք է ուսումնասիրեն այդ հարցը։ Պատմաբանները։ Թուրքիան պատրա՞ստ է դրան։ Այո՛, պատրաստ է։ Նույնիսկ Հայաստանին կոչ է արվել արխիվները բացել և անկախ պատմաբաններին այս իրադարձությունը ուսումնասիրելու հնարավորություն տալ»։

Որպես Թուրքիայի Հանրապետության հիմնադիրների կուսակցության շարքային անդամ՝  Ձեր հարցին ի պատասխան ուզում եմ ասել հետևյալը․ այս հարցերի շուրջ մինչև հիմա լռելու կամ հայտնի թեզերը կրկնելու փոխարեն մեր կուսակցությունը կամք է դրսևորում բացահայտելու անցյալում տեղի ունեցածը։ Իսկ այս խնդրի վերաբերյալ մյուս ուժերի մոտեցումն իրենցից, թերևս, պիտի հարցնեք։

Նախկինում, ինչպես գիտենք, եղել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են: Ձեր կարծիքով՝ Թուրքիան ի՞նչ քայլեր պիտի անի, որպեսզի գործընթացը նորից չձախողվի:

– Ինչպես հայտնի է, հայերի հետ առաջին շփումը Թուրքիայի Հանրապետությանը նախորդած Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության և Հայաստանի ու այլ սովետական հանրապետությունների միջև ստորագրված 1921թ. Կարսի պայմանագիրն է եղել։

Մինչև 1991 թվականը Սովետմիության շրջանակներում կարգավորվող հարաբերությունները Սովետական միության փլուզումից հետո Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ են շարունակվել, սակայն 1993 թվականին Քելբաջարի (խմբ․՝ Քարվաճառ) գրավումը պատճառ դարձավ, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ իրականացնի մեկուսացման քաղաքականություն։

2002 թվականին «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կողմից կազմած Թուրքիայի 58-րդ կառավարության արտաքին քաղաքականությունը, որը մինչ այդ իրականացվում էր բավականին կոշտ և ազդեցիկ, մեղմացավ։ Շվեյցարիայի միջնորդությամբ 2007-ին նախաձեռնված գործընթացի արդյունքում 2009-ին ստորագրվեցին «Դիվանագիտական​​հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» արձանագրությունները։ Սա ճանապարհ հարթեց երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար։

Այս արձանագրությունները պետք է ուժի մեջ մտնեին երկու երկրների խորհրդարաններում հաստատվելուց հետո։ Սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ այն կասեցվեց։

Ի դեպ՝ ԱԶԿ-ի կողմից կազմված 61-րդ կառավարության օրոք՝  2011 թվականի օգոստոսի 27-ին մեծ քաղաքական խիզախության դրսևորմամբ «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարվեց «Համայնքների գույքի վերադարձի» վերաբերյալ և այդ հայտնի փոփոխությամբ ճանապարհ բացվեց փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին պատկանող ունեցվածքի վերադարձի համար։

2013-ին այդ ժամանակվա արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի՝ «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության շրջանակներում  ջանքեր են գործադրվել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, սակայն դրական արդյունք չեն տվել։ Դրական արդյունք չստանալու ամենակարևոր պատճառը Ադրբեջանի Հանրապետության գործոնն է։

Այս երկու երկրների հարաբերությունները, որոնք և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը հիմնավորված պատճառներով սահմանում են որպես եղբայրական հարաբերություններ և բնութագրվում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, ուղղակիորեն ազդում են Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա։

Ադրբեջանի Հանրապետությունը   Հայաստանի և Թուրքիայի միջև 2007-ից սկիզբ առած շփումների առնչությամբ իր ունեցած անհանգստությունը բազմիցս հայտնել է։ Այդ մասին Ադրբեջանը բարձրաձայնել է բոլոր հարթակներում և չի վարանել հայ-թուրքական շփումներին վերջ տալու համար տնտեսական (դադարեցնել բնական գազի դեմպինգը) և քաղաքական (Իսրայելի հետ հարաբերությունները) քայլեր ձեռնարկել։

2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախկինում զբաղեցված տարածքները վերադարձվել են։ Քանի որ դա էր որպես նախապայման Թուրքիան առաջ քաշում ցյուրիխյան արձանագրությունների իրականացման նախապայման, հիմա արդեն դա կատարվել է ըստ էության և իմ կարծիքով Թուրքիայի համար բանակցությունների վերսկսման խնդիր այլևս չկա։

Արաբական աշխարհում մի հայտնի ասացվածք կա․«Չկա պատերազմ առանց Եգիպտոսի, չկա խաղաղություն առանց Սիրիայի»։ Այս հայեցակարգը շատ լավ արտահայտում է այդ երկու երկրների աշխարհագրական կշիռն ու դերը։ Իմ կարծիքով, եթե այս արտահայտությունը հարմարեցվի կովկասյան տարածաշրջանին՝ ապա կարող ենք ասել, որ «Առանց Ադրբեջանի չի կարող լինել խաղաղություն»։ Ուստի ճիշտ կլիներ, որ Ադրբեջանի Հանրապետությունը մասնակցեր բանակցություններին, որպեսզի գործընթացը նոր փակուղիների առջև չհայտնվի։

 Ինչպիսի՞ն են Թուրքիայում հանրային տրամադրություններն այս հարցի շուրջ, մանավանդ 44-օրյա արցախյան պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կրել և արդյո՞ք հասարակական պահանջ ևս կա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու:

– Թուրքական հասարակությունն ընդհանուր առմամբ սատարում էր Ադրբեջանի Հանրապետության նախաձեռնած ռազմական գործողությունները։ Պատերազմի ընթացքում հայ զինվորների կողմից սոցիալական ցանցերում տարածված որոշակի վատ բովանդակությամբ նյութեր ավելի խթանեցին այդ աջակցությունը։

Թուրքիայի հասարակությունը գոհ է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքված  հրադադարից, և նրա ներկայիս ակնկալիքն է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակաբար կյանքի կոչվեն։

Բոլոր նրանք, ովքեր սառնասրտորեն են գնահատում տեղի ունեցածը, կարծում են, որ պատերազմից հետո ձեռք բերված հաշտեցմամբ Ադրբեջանի Հանրապետությունը հասավ իր ուզածին և հիմա, երբ խաղաղություն է, պետք է դրան համապատասխան վարվել, այն է՝ կարգավորել հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում