Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 1-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել՝ 17:12-ին: Բնակարանում այրվել են գազի բալոնից (6 կգ) արտահոսած գազը և խոհանոցի (մոտ 10 քմ) գույքը՝ մասամբ։