Tuesday, 16 04 2024
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի

Ինչով է պայմանավորված Հայաստան ներկրվող մեքենաների թանկացումները

Ինչպես գիտենք, Քովիդը լուրջ ու շոշափելի խնդիրներ և գնաճ  էր առաջացրել  ավտոմեքենաների միջազգային ամբողջ  շուկայում։ Հայաստան ներկրվող  մեքենաների  թանկացումները  ուղեկցվեց 2020-ի հունվարից ԵԱՏՄ մաքսատուրքի  գների բարձրացմամբ՝զրկելով  մինչ այդ 5 տարի ժամկետով գործող արտոնյալ հնարավորություններից, ավելի ուշ ավելացավ համաշխարհային չարիք դարձած կորոնավիրուսի բռնկումը: Վերջինիս  հետևանքով, ինչպես հայտնի է, աշխարհով մեկ  տեղաշարժի, փոխադրումների խիստ սահմանափակումներն ու խոչընդոտները 2020-2021-ին  պատճառ դարձան  կտրուկ թանկացումների և առաջնային շուկայում և երկրրոդային շուկայում՝ օգտագործված մեքենաների գները: Միայն ԱՄՆ-ից ներկրված օգտագործված մեքենայի միջին գինն ավելացավ  21-28 տոկոսով, այսինքն՝ եթե 2020-ին օգտագործված մեքենան հնարավոր էր գնել 13.500 դոլարով,  մեկ տարի անց  դարձավ 17 հազար դոլար: Թանկացման  հիմնական  գործոնն այն էր, որ  գործարանները  որոշ ժամանակ  չեն աշխատել, առաջացել է  հումքի արտադրության, հատկապես  միկրոչիպերի պակասուրդի խնդիր: 11 միլիոն մեքենայի արտադրություն կամ չեղարկվել է, կամ էլ հետաձգվել: Մյուս խնդիրը փոխադրումների, այդ թվում նաև՝ ծովային  փոխադրամիջոցներով կտրուկ թանկացումն էր:  «Առաջին լրատվական»-ը մի քանի ներկրող կազմակերպություններից հետաքրքրվեց, թե ինչքան են թանկացել մեքենաները և ի՞նչ միտումներ կան այս տարվա համար։

«ԿԱՊԻՏԱԼ ՄՈԹՈՐՍ» և  «ԿԻԱ» ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի» ընկերության փոխանցմամբ՝ Քովիդի շրջանում շատ ավտոպարագաների, ավտոմասերի, հատկապես մեքենայի միկրոկրիչների (չիպ) խիստ պակասուրդ առաջանալու պատճառով  մեքենաներ ներկրելու լուրջ խնդիր է առաջացել և գները կտրուկ ավելացել են։  «Կորոնավիրուսի հետևանքով  առաջացած սահմանափակումների ազդեցությամբ մեքենաներն  այնքան էին պակասել, որ մարդիկ պատրաստ էին ցանկացած գնով գնել՝ անգամ 3-4 հազար դոլարով ավել վճարել»,-շեշտում է  աշխատակիցը։  Դրան գումարած՝ըստ աշխատակցի՝ կառավարության որոշման համաձայն՝ էլեկտրոմոբիլները սկսեցին  մաքսազերծվել 15 տոկոսով, ինչը թանկացրեց  այս մեքենաները, որոնց  պահանջարկը գնալով մեծանում է: Աշխատակցի հաղորդմամբ՝ օգտագործված մեքենաները ևս անմասն չեն մնացել՝ մոտ 25 տոկոսով  բարձրացել են։

Ինչ վերաբերում է պահանջարկին, օգտագործված մեքենաներն, ինչպես միշտ,  բարձր պահանջարկ ունեն, սակայն  վերջին ժամանակներում նկատվում է միտում՝  նոր մեքենաներին նախընտրություն տալու։  Մեքենաների վաճառքի տեմպն, ըստ աշխատակցի, չի ընկել, գնորդների  պակաս չի նկատվում։

«ՋԱՔ ՄՈԹՈՐՍ» մեքենաներ ներմուծող ընկերության դիտարկմամբ՝ առաջնային  շուկայի  մեքենաների թանկացման  հարցում  երեք  գործոններ կան. Առաջինը՝ գործարաններում  են  թանկացրել՝ ելնելով ավտոպահեստամասերի թանկացումից ու դեֆիցիտից. «Եթե նախկինում մեկ ամսում կազմակերպությունները կարող էին մեքենան թողարկել, հիմա շատ ավելի դանդաղ ու երկար է տևում և ավելի թանկ արժե»,-ասում է աշխատակիցը։ Երկրորդը և ամենալուրջ խնդիրներից  մեկը, ըստ մեր զրուցակցի, ճանապարհների, փոխադրման ծախսերի, դժվարությունների  ավելացումն է։ Երրորդը՝ դոլար/դրամ փոխարժեքային տարբերության մեծացումն է, դոլարի բարձրացումն է։ Հարցին՝ թանկացման առումով  ի՞նչ միտումներ կան, արդյոք կշարունակվեն նույն տեմպով. «Շուկայում գների նվազման հավանականություն, իմ կարծիքով, չկա, լավագույն դեպքում՝ պահպանվեն ներկայիս  գները»,-պատասխանեց աշխատակիցը։ Վաճառքի տեմպերին անդրադառնալով՝ նա նշեց, որ այն ակտիվ է, ինչպես նախկինում էր, երբեք  չի նվազել, ավելին՝  կարելի է ասել  աճել է։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում