Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում որևէ հակասահմանադրական բան չկա. ԱԺ ընդդիմության նպատակը քաղաքական չէ

ԱԺ երկու ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 26 պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: ՍԴ-ն հայտը դեռևս վարույթ չի ընդունել, այն նախնական ուսումնասիրության փուլում է։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին։

Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն առաջին հայցն արդեն ուղարկել է դատարան դեռ 2021-ի հոկտեմբերին։

Իսկ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների 6 պատգամավորների պատկանող գույքի ծագման օրինականությունն ուսումնասիրվում է ՀՀ դատախազության՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։

Այս առնչությամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց համար բոլորովին անակնկալ չէ, որ ընդդիմադիրները նման հարցով դիմել են ՍԴ. «Եթե չեմ սխալվում, իրենք երևի շուրջ 100 նման դիմում են ներկայացրել: Շաբաթական մի դիմում ներկայացնում են, ՍԴ-ն էլ կքննի ու կորոշի: Ներկայիս ընդդիմության դեպքում սա լրիվ բնական երևույթ է, դիմումների լցոնում են անում: Այս ընթացքում խորհրդարանի կողմից ընդունված նախագծերի զգալի մասով ՍԴ դիմումներ են ներկայացվել, այդ թվում ԱԺ նախագահի ընտրության մասով: Թվում է ամեն ինչ պարզ է, խորհրդարանի մեծամասնությունն ընտրել է ԱԺ նախագահ, բայց չէ, այստեղ էլ են բողոքում: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 1/4-ը ունեն, հանգիստ կարող են դիմել ՍԴ»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով այդ օրենքում կա՞ն ինչ-որ խութեր, որոնք ՍԴ-ն հնարավոր է հակասահմանադրական ճանաչի, ՔՊ պատգամավորը պատասխանեց. «Ցանկացած օրենք, եթե խոշորացույցով զննեն, առավել ևս այդպիսի մեծ խնդիր լուծող, մեծ օրենք, ինչ-որ մի բան կարող է գտնեն: Սահմանադրական դատարանն էլ հենց դրա համար է, որ եթե մեկն ինչ-որ խնդիր է տեսնում, դիմում է ՍԴ, նա էլ քննում և ասում՝ այո, այստեղ խնդիր կա, կամ ասում է՝ դուք սխալվել եք, որևէ խնդիր այստեղ չկա»:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ ՍԴ դիմելով ընդդիմադիր պատգամավորները փորձում են իրենց գույքը փրկել՝ հաշվի առնելով, որ 6 պատգամավորի պատկանող գույքի մասով ուսումնասիրություններ են կատարվում, Վահագն Հովակիմյանն ասաց. «Եթե այդ պրիզմայով նայենք, այսօրվա խորհրդարանական ընդդիմության ամբողջ գործունեության նպատակը քաղաքական չի, նպատակը իրենց իշխանություն եղած ժամանակ իրենց գործունեության համար պատասխանատվությունից խուսափելն է, դա ակնհայտ է: Դրա համար իրենց գործողությունները երբեմն զուտ քաղաքական տեսանկյունից անհասկանալի են: Երբեմն այդ գործունեությունը դուրս է գալիս ընդհուպ մինչև ընդդեմ պետության, ոչ թե ընդդեմ ՔՊ-ի, այլ ընդդեմ Հայաստանի պետության: Իրենք քաղաքական գործունեությամբ զբաղված չեն, զբաղված են իրենց նախորդ գործունեության համար պատասխանատվությունից խուսափելու դաշտ ստեղծելով: Իրենց ամբողջ ուշքն ու միտքը, իրենց գործողությունների ամբողջ տրամաբանությունը դրան է միտված: Դա տեսանելի է բոլորին»:

Նույն խնդրի առնչությամբ փաստաբան Գևորգ Դավթյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այստեղ իմ կարծիքով կա քաղաքական միտում և նշանակություն, որովհետև, ըստ էության, այն պատգամավորներն են դիմում ՍԴ, որոնց հարող ուժերի կամ խմբակցության անդամների գույքերի հետ կապված կարող են վարույթներ լինել կամ արդեն կան այդ վարութները: Քանի որ հիմնականում ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված խնդիրներ ըստ մամուլի հրապարակումների, վերաբերում են հենց ընդդիմադիր խմբակցություններին հարող ուժերին կամ հենց իրենց անդամներին, ես ենթադրում եմ, որ այստեղ կա փոխկապակցվածություն: Այսինքն այստեղ կա նաև խմբային շահը, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ օրենքը, բնականաբար, հարուցված բոլոր վարույթները միանգամից վերանալու են:

Մյուս կողմից ինչու հենց հիմա իրենք դիմեցին ՍԴ, որովհետև օրենքն արդեն ընդունվել է և այն սկսում է գործել»:

Փաստաբանի խոսքով, սկզբունքի առումով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում որևէ հակասահմանադրական բան չկա. «Սկզբունքը նորմալ է. եթե մարդն օրինական աշխատել է, օրինական եկամուտ է ստացել, ինքը որևէ խնդիր չունի, թաքցնելու բան չունի: Եթե մարդիկ կան, որ գույք են կուտակել, որոնց աղբյուրներն անհայտ են, բնականաբար, այստեղ գործ ունենք ապօրինի ծագում ունեցող գույքի հետ: Մարդը կարող է աշխատել բարձր պաշտոնում, օրենքի ուժով չկարողանա զբաղվել այլ աշխատանքով, բացի գիտական, կրթական ու մանկավարժական աշխատանքից, ու հանկարծ տեսնումն ենք, որ մեծ չափերի հասնող գումարներ կուտակեց: Պարզ չէ՞, որ ենթադրաբար դա պետք է անօրինական լինի, որովհետև եթե անգամ դա ինչ-որ ձևով եկել է, ապա այն պետք է նաև հարկվեր: Մյուս կողմից ո՞նց կարող է պաշտոնատար անձը, որն ստանում է ամսական 400-500 հազար դրամ աշխատավարձ, մեկ տարվա մեջ գնի 1 միլիոն դոլարին համարժեք գույք: Պարզ չէ՞, որ դա պետք է ստուգվի: Այսինքն օրենքը սկզբունքի առումով նորմալ է, բայց չի բացառվում, որ, ասենք, այդ օրենքի մեջ լինեն կետեր, որոնք սահմանադրականության առումով խնդրահարույց լինեն»,-ընդգծեց Գևորգ Դավթյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի օրենսդրական կարգավորումները ցանկացած պետության համար անհրաժեշտություն են. «Եթե ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ նորմատիվ կարգավորում չլինի, դա կլինի օրենսդրական բաց: Ցանկացած եկամուտ, որ մարդն ստանում է, ենթակա է հարկման: Անգամ եթե դրսից ձեզ գումար են ուղարկում, կախված դրա չափից, դա կարող է հարկվել և պետք է վերահսկվի: Եթե այդպես չլինի, ով ինչ ուզի կարող է անել: Օրինակ, կարող են թմրանյութերից փող աշխատել ու որևէ ձևով դա չվերահսկվի: Իսկ եթե կա եկամուտ, որը չի վերահսկվում, պարզ է, որ այդտեղ կլինի կոռուպցիա, հանցագործություններ»:

Փաստաբանը նկատեց, որ ոչ մի տարօրինակ բան չկա, որ ընդդիմադիր պատգամավորները դիմում են ՍԴ. «Ընդդիմադիր պատգամավորներն իրավունք ունեն ցանկացած օրենքի հետ կապված դիմել ՍԴ, գործիքակազմն ունեն դիմելու: ՍԴ-ն էլ իրավունք ունի դիմումն ընդունելու կամ որևէ պատճառաբանությամբ մերժելու: Մյուս կողմից հակասահմանադրական կարող է լինել օրենքի այս կամ այն դրույթը, ոչ թե օրենքն ամբողջությամբ»,-ընդգծեց նա:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում