Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանին ընդհանրապես նախագահ պե՞տք է

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պաշտոնապես ազդարարել է նախագահի պաշտոնի համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին առաջադրելու որոշումը: Վահագն Խաչատուրյանն ինչպես հայտնի է, եղել է ՀԱԿ կուսակցության անդամ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում էլ զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: Խաչատուրյանը հայտարարել է, որ 2017 թվականից իրեն համարում է անկուսակցական: Չնայած դրան, գործող իշխանությանն ընդդիմադիր գրեթե բոլոր շրջանակները, մասնավորապես խորհրդարանական ընդդիմություն դիտվող ուժերը նրան համարում են քաղաքականացված, իշխող ուժի այսպես ասած քաղաքական թիմակից: Սրա համար հիմք է ծառայում և այն, որ Խաչատուրյանը խորհրդարանական մեծամասնության ձևավորած կառավարության անդամ է:

Անկասկած է, որ նրա թեկնածության քննարկումներում ընդդիմախոսության կամ քննադատության մեխը լինելու են քաղաքական այդ հանգամանքները, կենսագրական հին ու նոր քաղաքական դրվագները: Ֆորմալ առումով դրանք իհարկե խոցելի են դարձնում թեկնածուին, հաշվի առնելով այն «աուրան», որ նախագահի պաշտոնի համար պահանջում է սահմանադրական հիմնավորումը կամ ձևակերպումը: Ամբողջ հարցն այն է սակայն, որ Հայաստանի Սահմանադրությունը երկրի նախագահի պաշտոնի համար ձևավորում է «արհեստական աուրա»: Այլ կերպ ասած, երկրի նախագահի այդ «համազգայնության» պահանջը թե անհրաժեշտությունը արհեստական է: Ընդ որում, այդ արհեստականությունը բխում էր նախկին կառավարող համակարգի դե ֆակտո տրամաբանությունից, գործնականում հակասելով խորհրդարանական կառավարման մոդելի տրամաբանությանը: Մի մարմին, որը ձևավորվում է խորհրդարանական մեծամասնության կամքով, չի կարող ձևավորվել այդ կամքի քաղաքական բաղադրիչին հակառակ: Ըստ այդմ, նախագահի ցանկացած թեկնածու ենթակա է լինելու այդ տրամաբանությանը:

Հետևաբար, ավելորդ և արհեստական համազգայնության և դրանից բխեցվող աղմուկի փոխարեն, պետք է պարզապես կողմնորոշվել կառավարման մոդելի հարցում: Այլապես, վերկուսակցականության, վերքաղաքականության մասին զեղումները ընդամենը արհեստածին են, բացարձակապես ոչ պրակտիկ, ըստ այդմ միանգամայն ավելորդ և անպտուղ: Այդ «զեղումները» անհրաժեշտ էին նախկին կառավարող համակարգի տրամաբանության համատեքստում, որովհետև այդ համակարգը գործում էր ստվերային ինստիտուցիոնալության սկզբունքով և դե յուրե խորհրդանշական նախագահը դե ֆակտո ուներ ավելի ուժեղ լինելու պահանջվածություն այդ համակարգի գլխին գտնվող Սերժ Սարգսյանի համար: Պետք է դեն նետել արհեստածին ավելորդություններն ու անգամ գալ քննարկման՝ եթե Հայաստանը մնում է խորհրդարանական կառավարմամբ պետություն, եթե խորհրդարանը մնում է միակ ներկայացուցչական առաջնային մանդատը, ապա ընդհանրապես որքանո՞վ է անհրաժեշտ նախագահի արհեստական պաշտոնը, եթե դրա համար պահանջվող տարեկան միջոցները հնարավոր է ուղղել առավել գործնական նպատակների:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում