Tuesday, 16 04 2024
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ

Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակվել են

Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Այսօրվանից ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն գնելու Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերը:

Ավելին իմանալու համար այցելեք invest.acba.am կայք:

Բաժնետոմսերի առք ու վաճառքի գործընթացին կարող եք հետևել այստեղ:

«Այսօր պատմական օր է թե՛ բանկի, և թե՛ բանկի բաժնետերերի համար: Մենք անցյալ տարի հաջողությամբ ավարտեցինք բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումը, իսկ վերջին փուլը բորսայում գնանշումն էր, որի գործընթացն այսօր ազդարարեցինք: Բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն ընձեռելով՝ մենք հարթակ ենք ստեղծում Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու համար: Շուտով մենք նաև մեր թվային լուծումներով կհեշտացնենք բանկի բաժնետոմսեր գնելու պրոցեսը պոտենցիալ բոլոր գնորդների համար, իսկ այն բաժնետերերը, ովքեր կցանկանան վաճառել իրենց բաժնետոմսերը,  նույն ճանապարհով կկարողանան վաճառել»,- իր խոսքում նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Շնորհավորում եմ Ակբա բանկին՝ նմանատիպ պատմական քայլ իրագործելու քաջություն ցուցաբերելու համար: Այժմ Ակբա բանկը հանրային ընկերություն է և հասանելի է ներդրողների լայն շերտերին: Ակբա բանկի բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումն իրականացվեց շատ կարճ ժամանակում՝ ներգրավելով միանգամից մեծ քանակի ներդրողների, ինչը հաջողություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար: Ակբան Հայաստանում գործող միակ ընկերությունն է, որը ոչ միայն բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում իրականացրեց, այլ նաև որպես երկրորդային շուկայի մասնակից քայլեր է կատարում այդ շուկայում ակտիվություն ձևավորելու համար: Բանկի բաժնետոմսերը ցուցակվել են A հարթակում, որը ֆոնդային բորսայի ամենակարևոր հարթակն է: Փոքր և միջին ներդրողները քանակով շատ են, ինչը բանկի բաժնետոմսերն ավելի գրավիչ է դարձնում այլ ներդրողների համար՝ բարձր իրացվելիության ապահովման արդյունքում», – նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

2021 թվականին Ակբա բանկը Հայաստանում իրականացրել է 500 հազար հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով։

Ակբա բանկի կողմից ընտրված շուկա ստեղծող «Դայմենշն» ընկերությունը կիրականացնի բաժնետոմսի առքի և վաճառքի գնանշում:

Ակբա բանկի բաժնետոմսեր գնելու/վաճառելու համար անհրաժեշտ է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ, կամ բրոքերային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում