Հայ-թուրքական երկխոսության գործընթացի համատեքստում շարունակվում են հանրային բուռն հարցադրումները ցեղասպանության միջազգային ճանաչման հանգամանքի առնչությամբ, դրա հանդեպ Հայաստանի պետական պատասխանատվության կամ պարտավորության առնչությամբ: Հնչում են գննահատականներ, որ առանց նախապայմանի բնորոշումը կնշանակի, որ Հայաստանը հրաժարվում է ցեղասպանության ճանաչման հարցից: Եթե մեկնաբանությունների դաշտից դուրս ենք բերում զգայական տարրերը եւ թողնում պրակտիկ քաղաքական նյութը կամ տրամաբանությունը ինչի ենք հանգում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ: