Friday, 29 03 2024
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա

Այդ անցումը պետք է կատարել չափազանց զգույշ․ կոշտ որոշումները կարող են հանգեցնել լուրջ ճգնաժամերի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է էներգետիկ հարցով ՄԱԿ միջազգային փորձագետ Արա Մարջանյանը

Պարո՛ն Մարջանյան, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է միջինը 4,7 տոկոսով և արդեն նշվում է, որ էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է Հայաստանում: Ազատականացման միջոցով սպառողները հնարավորություն կունենան էլեկտրաէներգիան ձեռք բերել ոչ թե միջինացված գնով, այլ համաձայն ծախսերի՝ կախված այդ ժամի պահանջարի ու առաջարկի հետ: Ինչպես եք սա գնահատում և այս նոր իրողություններին ինչպե՞ս ենք առնչվելու:

-Ընդհանուր առմամբ, ազատականացման և շուկայական հարաբերությունների խորացման ուղղությունն էլեկտրաէներգետիկայում համապատասխանում է համաշխարհային տրենդներին: Ուղղակի պետք է այստեղ հաշվի առնել հետևյալ երկու հանգամանքը. որքանով ինձ հայտնի է, Հայաստանում այդ ազատականացումը կվերաբերի միայն փոքր ՀԷԿ-երին: Այսինքն՝ մեր ընդհանուր էներգոբալանսի մոտավորապես 8-10 տոկոսի մասին է խոսքը: Այնպես որ, ընդհանուր էլեկտրաէներգետիկ համակարգը կմնա դեռ հին կառուցվածքով: Որոշակի ժամանակ փոքր ՀԷԿ-երի մասով վերանում են պետության կողմից փոքր ՀԷԿ-երին տրվող արտոնությունը, այսինքն՝ գնային առաջարկի ժամկետը և փոքր ՀԷԿ-երը այսուհետ պետք է աշխատեն շուկայական մեխանիզմներով: Սա ասելով նկատի ունեմ նաև վերականգնվող էներգետիկայի այլ աղբյուրները, օրինակ՝ հողմակայաններն ու արևային կայանները: Սա նորմալ երևույթ է, եթե նայենք ամերիկյան ու եվրոպական փորձը, որոշակի ժամանակ են տալիս այդ ոլորտներին, որ նրանք ոտքի կանգնեն, ամրանան ու գործեն շուկայական պայմաններում: Ինչ վերաբերում է երկրորդ հանգամանքին, ապա դա հետևյալն է. ընդհանրապես անցումը շուկայական համակարգին, այն էլ այնպիսի երկրներում, որոնք մինչ այդ մեկ աղբյուրի տրամաբանությունից են կատարում այդ անցումը, այդ անցումը պետք է կատարել չափազանց զգույշ ու չափազանց հաշվենկատ: Բանն այն է, որ այդ ընթացքում հնարավոր են որոշակի շեղումներ, սպեկուլյացիոն երևույթներ և որոշակի հակվածություն ընդունելու կոշտ որոշումներ, որոնք կարող են բերել լուրջ ճգնաժամերի: Դրա փայլուն օրինակը մեր աչքի առջև է. դա Եվրոպայում գազի շուկաներում կատարվողն է, որոնք առաջացրեցին էներգետիկ լուրջ ճգնաժամեր այնպիսի հսկա երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Ավստրիան և մի շարք այլ եվրոպական երկրներ: Դրա համար այստեղ պետք է լինել զգույշ, հաշվենկատ և չփչացնել իրավիճակը:

Ըստ էության, հնարավոր չէր խուսափել սակագների բարձրացումից ոչ գազի, ոչ էլ էլեկտրաէներգիայի դեպքո՞ւմ:

-Եկեք հասկանանք, որ մենք խոսում ենք երկու տարբեր երևույթների մասին: Սակագների բարձրացում և շուկայական մեխանիզմների ներմուծում էլեկտրաէներգետիկ ոլորտում դրանք տարբեր բաներ են: Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին արդեն խոսել ենք, և ավելացնելու բան չկա, կարծես:

Այս փոփոխությունը փոքր ՀԷԿերի մոտ ի՞նչ խնդիրներ կառաջացնի:

-Փոքր ՀԷԿ-երի մոտ խնդիրները կառաջանան մանավանդ սակավաջուր տարիներին, երբ գետերի հոսքը փոքրանում է: Այդ տարիներին ՀԷԿ-երը որոշակի դժվարություններ կունենան: Հոգեբանական բնույթի դժվարություն է այն, որ մինչ այս փոքր ՀԷԿ-երը սովորել էին երաշխավորված բարձր տարիֆներին, հիմա նրանք պետք է վարժվեն նոր իրողություններին, երբ որ բարձր սակագները այլևս երաշխավորված չեն, իրենք պետք է հարմարվեն ընթացիկ իրավիճակին:

Կիսո՞ւմ եք տեսակետը, որ այս ոլորտում իրականացվող քաղաքականությունն է հանգեցնում ճգնաժամային իրավիճակների:

-Կիսում եմ մասնակիորեն: Վարվող քաղաքականությունը մի կողմից ապահովում է Հայաստանում էներգետիկ ոլորտի հեռանկարային զարգացումը: Խոսքս առաջին հերթին վերաբերում է երկու կարևորագույն ծրագրերի, որոնք ավարտվեցին նախորդ տարի՝ ատոմակայանի երկրորդ բլոկի մոդեռնիզացման և Երևան ՋԷԿ-ի նոր համակարգի թողարկումը: Սրանք ընդհանուր էներգետիկ ոլորտի լուրջ ձեռքբերումներ են և վարվող էներգետիկ անկախության արգասիք են: Իսկ որպես ճգնաժամային երևույթներ՝ կարող եմ փաստել ո՛չ համալիր և ո՛չ համարժեք ընկալումը վերականգնվող էներգետիկայի ոլորտի: Մեզանում, ցավոք սրտի, այդ ոլորտը չի ընկալվում որպես համալիր գործունեության ոլորտ: Ուշադրությունից դուրս են մնում այնպիսի ոլորտներ, ինչպիսին է կենսազանգվածի էներգետիկան, կենսազանգվածի շարժիչային վառելիքների արտադրությունը, ջերմոցային պոմպերի կիրառումը ջեռուցման և հովացման համար, ցածր պոտենցիալ գեոթերմալ էներգետիկայի զարգացումը ՀՀ-ում, որը մեծ հեռանկարներ ունի և մի շարք այլ ոլորտներ: Դրանց թվին ես կդասեի հիդրոակումուլացիոն կայանի խնդիրը Հայաստանում, ինչպես նաև արեգակնային էներգետիկայի համալիր զարգացումը: Ցավոք սրտի, այս փուլում մենք կենտրոնանում ենք միայն արեգակնային ֆոտովոլտային պանելների դրսից գնելու և դրանք Հայաստանում տեղակայելու վրա: Շատ ավելի հեռանկարային և շատ ավելի համալիր մոտեցում էր նախատեսվում տարիներ առաջ ՀԲ-ի աջակցությամբ կատարված ծրագրային մշակումը Հայաստանում, որտեղ դիտարկվում էր մաքուր սիլիցիումի հանքերի շահագործումը: Ցավոք սրտի, այստեղ Հայաստանը կորցնում է համակարգային մոտեցումը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում