Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Արմեն Սարգսյանը տուն գնաց, իսկ Կատարի էմիրը գնաց Սպիտակ տուն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 1-ին ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումն ու այդպիսով Սարգսյանն այլևս նախկին նախագահ է, իսկ մինչ նոր նախագահի ընտրություն՝ նախագահի լիազորությունները կկատարի Սիմոնյանը: Ըստ երևույթին դեռ կլինեն նախագահ Սարգսյանի պաշտոնավարման տարիների գնահատման, ամփոփման, արդյունավետության չափման առիթներ: Նաև թերևս կլինեն առիթներ դիտարկելու, թե որքանով է գործադիր իշխանությունն արդյունավետ օգտագործել Արմեն Սարգսյանի հնարավորություններն ու ներուժը, տարբեր ուղղություններով: Այդ իմաստով, նրա հրաժարականի ստորագրման օրը զուգահեռվում է միջազգային իրադարձությունների ծավալման բավականին հետաքրքիր դրսևորումներով, այդ թվում մասնավորապես մի ուղղությամբ, որ Արմեն Սարգսյանի համար աշխատանքային ակտիվ ուղղություններից մեկն էր:

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է Կատարի էմիր Թմիմ բին Համադ Ալ Թանիին: Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսին առաջիկայում կտեղեկացնի Կատարին ԱՄՆ՝ ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ տալու մասին: Օրինակ, այդպիսի կարգավիճակ ունի Հորդանանը: Կատարին այդպիսի կարգավիճակով դիտարկելը չափազանց խոսուն է և վկայում է, որ արաբական այդ պետությունը Վաշինգտոնի ռազմավարության համատեքստում ունի առանցքային նշանակություն: Ընդ որում, այստեղ առաջին հերթին նկատվող հանգամանքներից մեկը, որ կարող է հետաքրքիր լինել Հայաստանին, թերևս Կատար-Իրան կապն է: Ավելին, 2017  թվականին այդ կապի համար Կատարի հետ հարաբերությունը խզեցին և բոյկոտ հայտարարեցին արաբական մյուս երկրները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: 2021 թվականին իհարկե նույն երկրները դադարեցրին Կատարի բոյկոտը:

Այդպիսով, Կատարը ստանալով ԱՄՆ համար առանցքային դաշնակցի կարգավիճակ, գործնականում կարող է լինել նաև ԱՄՆ-Իրան հարաբերության որոշակի հաղորդուղի: Ընդ որում, հատկանշական է այն, որ մինչ Վաշինգտոնում ընդունելության էր արժանանալու Կատարի էմիրը, այդ երկրի արտաքին գործերի նախարարը այցելել էր Իրան և հանդիպել Թեհրանի իր գործընկերոջը: ԱՄՆ-Կատար դաշնակցային հարաբերության նոր աստիճանն անկասկած նշանակելու է զարգացումների նոր տրամաբանություն Պարսից ծոց-մերձավորարևելյան, ինչու ոչ՝ նաև գուցե հնդկա-խաղաղօվկիանոսյան ռեգիոնում լայն իմաստով: Այդ համատեքստում է, որ հայկական դիտանկյունից թերևս մտաբերվում է Արմեն Սարգսյանի հաճախակի աշխատանքային այցերը Կատարի պետություն, որտեղ նա ունենում էր հանդիպումներ այդ երկրի առաջնորդների հետ, որոնց հետ ունի նաև անձնական մտերիմ հարաբերություն:

Իհարկե այդ կապակցությամբ կային տարբեր գնահատականներ, առ այն, որ Արմեն Սարգսյանը գուցե ավելի շատ մոտիվացված էր իր անձնական գործերով, սակայն բոլոր դեպքերում ակնառու է այն, որ Սարգսյանը բավականին սերտ աշխատում էր արաբական աշխարհի հետ, որտեղ փաստորեն տեղի են ունենում այսօր աշխարհաքաղաքական բավականին ուշագրավ տրանսֆորմացիաներ: Դրանցից առանցքային է փաստորեն ԱՄՆ-Կատար փոխհարաբերության նոր աստիճանը և այդ իմաստով հարց է առաջանում, արդյո՞ք Արմեն Սարգսյանը կարող էր օգտակար լինել նոր իրավիճակում, եթե չթողներ պաշտոնը: Թե՞ պաշտոնն օգտակար եղավ նրա համար, իսկ ինչ մնաց Հայաստանին, այլ հարց է: Թեև, թերևս պետք է տեղ ունենա նաև հարցը՝ արդյո՞ք Սարգսյանը կարող է և պատրաստ է օգտակար լինել, թեկուզ արդեն առանց պաշտոնի: Համենայնդեպս, մեղմ ասած տարօրինակ կլինի, եթե հնարավորության դեպքում նախկին նախագահ Սարգսյանը չօգնի Հայաստանին, եթե իհարկե Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատուներին հետաքրքրում է այդ հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում