Սերժ Սարգսյանն, ինչպես և ազդարարել էին նրա կուսակիցները, հարցազրույցի տեսքով ներկայացրեց արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ու գնահատականների իր պատասխանը: Թերևս հարկ է նկատել, որ պատասխանն առնվազն առավել համոզիչ չէր, քան Փաշինյանի հայտարարությունները և գնահատականը: Ավելին, Սարգսյանի խոսքը պարունակում էր բավականին հակասություններ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի և հասարակական գործիչ Նարինե Դիլբարյանի հետ: