Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

ԿԲ-ն ակնկալում է, որ սննդամթերքի գներն այս տարի ավելի նվազ տեմպերով կաճեն

ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ այս տարի, ի տարբերություն 2021-ի, սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով կաճեն, գլխավոր դրամատունը հաշվարկել է նաև ջրի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքու ակնկալվող գնաճը: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում:

«Սննդամթերքի գները շուրջ 12 տոկոսով աճել են: Եվ աճն ունի հիմնական երկու աղբյուր, մեկը արտաքին շուկաների եկող գնաճն է, որը համաշխարհային ֆենոմեն է: Օրինակ` այս պահի դրությամբ ՀՀ-ում գնաճը 7.7 տոկոս է, ԱՄՆ-ում տարին ավարտել են շուրջ 7 տոկոս գնաճով, ԱՄՆ-ում այդպիսի գնաճ չէր եղել է 1982 թվականից ի վեր: Եթե չեմ սխալվում, Ռուսաստանում գնաճը 8.4 տոկոս է և աճ է»,-ասաց Գալստյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ-ում գնաճը 9.6 տոկոսից է իջել 7.7 տոկոս:

Գնաճի երկրորդ աղբյուրը սեզոնային որոշակի ապրանքների գների բարձրացումն է, որոնց որոշակի վերադարձը բնականոն մակարդակներին մոտ մակարդակի, նպաստել է նրան, որ գնաճը տարվա վերջում 9.6 տոկոսից իջել է, ոչ թե նախատեսված 8.4 տոկոսի շրջակայք, այլ ավելի ներքև: «Ակնկալել, որ այս տարվա ընթացքում գնաճը սննդամթերքի մասով կկրկնի 2021-ի վարքագիծը, կարծում եմ՝ մեր բազային սցենարով այդպես չէ: Մենք ակնկալում ենք, որ սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով են աճելու»,-ասաց ԿԲ նախագահը:

ԿԲ-ն նաև հաշվարկել է ջրի և էլեկտրաէներգիայի գների փոփոխության արդյունքում ակնկալվող գնաճը: Բանկի գնահատականների համաձայն՝ այն տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 0.6 տոկոս: Գալստյանը նկատեց՝ կա նաև որոշակի երկրորդային էֆեկտների ազդեցություն՝ էլեկտրաէներգիայի հետ կապված: Իսկ, քանի որ գազի գների հնարավոր բարձրացման մասով դեռևս անորոշություններ կան, ապա ենթադրությունների սցենարային վերլուծության արդյունքում ընդհանուր գնաճը, որը վերաբերում է կարգավորվող գներին, գնահատում են, որ կլինի շուրջ 1-1.5 տոկոսի շրջանակներում՝ տարեկան կտրվածքով:

ԿԲ-ն իր աշխատանքը՝ գների զսպման առումով գնահատում է դրական: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ, եթե մենք գործողություններ չիրականացնեինք անցյալ տարվա ընթացքում, և այդ գործողությունները չլինեին ապագային միտված, ապա մեր գնաճը կլիներ ոչ թե սննդամթերքի համար 11 տոկոս, այլ ընդհանուր գնաճը կլիներ 15 տոկոս, ինչը ենթադրում է, որ սննդամթերքի գնաճը կլիներ 20 տոկոսից ավել:Մենք սպասում ենք, որ տարվա վերջին մենք մոտենալու ենք մեր նպատակային թիրախին»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահը կարծում է՝ խոստումը, որը տվել են՝ վերադառնալու թիրախին, տեղի է ունենալու:

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 2022-ի փետրվարի 1-ից թանկացել է 4.7 դրամով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում