Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը միտված հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ կրթության տարբեր մակարդակներում ֆրանսերենի ուսուցման բարելավմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունից ի վեր մեր երկրում բավականին տարողունակ կրթական ծրագրեր են իրականացվում, և այս հանդիպումը հերթական առիթն է քննարկելու համագործակցության ընդլայնման ներուժը և ուղենշելու զարգացման հեռանկարները:

Դեսպան Անն Լույոն իր հերթին ընդգծել է երկկողմ և բազմաշերտ համագործակցության օրակարգի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: Նա անդրադարձել է ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման ծրագրին, որը, ըստ դեսպանի, կնպաստի Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը և հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Որպես հաջողված օրինակ՝ դեսպանն ընդգծել է Երևանի թիվ 119 դպրոցում ֆրանսերենի ուսուցման փորձն այլ հաստատություններում տարածելու հնարավորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ֆրանսերենի դասավանդման գնահատման կազմակերպմանը, որը հնարավորություն կտա բացահայտելու առկա խնդիրներն ու ուղենշելու գործնական քայլեր ֆրանսերենի ուսուցման բարելավման համար: Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման կազմակերպման շրջանակում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հետ համագործակցության հնարավորությունը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի նախնական և միջին մասնագիտական հաստատությունների կրթական ծրագրերի զարգացման համագործակցությանը: Ողջունելով այս ուղղությամբ արդեն իսկ կատարված առանձին քայլերը՝ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է երկկողմ ձևաչափով նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչումը մի փուլում, երբ կրթություն-աշխատաշուկա կապի զարգացման համատեքստում գերակա է ՄԿՈՒ հաստատություններում նոր մասնագիտությունների ներդրումը, կրթական ծրագրերի վերափոխումը, մասնավորապես՝ դուալ կամ աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերի ներդրումը՝ կարևորելով ֆրանսիական փորձն ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մասնագիտական կրթության այլ ոլորտներում:

Կողմերը քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ որպես կրթական և հետազոտական ներդրումային ծրագրեր իրականացնող բուհի գործունեությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է մեր երկրում այդ համալսարանի գործունեության զարգացումը, այդ թվում՝ գիտահետազոտական բաղադրիչի զարգացման միջոցով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընդլայնման և համագործակցության խորացման այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում