Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

«Տղայություն խաղալու» տեղն ու ժամանակը չէ, եթե անգամ Փաշինյանը հեռացվի, մենք Ադրբեջանին մեր պայմաններով խաղաղությո՞ւն ենք պարտադրելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

Պարոն Աթանեսյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման պրոցեսին և մի շարք ուշագրավ հայտարարություններ արել։ Սարգսյանը, մասնավորապես նշել է, որ չնայած մենք կապիտուլացված ենք, ունենք բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն և գործող իշխանություններից հենց դա պետք է պահանջենք։ Արդյոք բանակցային պրոցեսը վերականգնելը կախված է ներկայիս իշխանությունների ցանկությունից/քայլերից։

Նախկին նախագահը, կարծում եմ, չպետք է «խաղա» իրավական հասկացությունների հետ։ Երբ երկիրը ենթարկվում է կապիտուլյացիայի, ընդունում է հաղթողի բոլոր պայմանները, կազմալուծվում է պետական կառավարման համակարգը, բանակը՝ զինաթափվում և այլն։ Ո՛չ Արցախում, ո՛չ, մանավանդ, Հայաստանում դա տեղի չի ունեցել։ Նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունը զինադադարի համաձայնություն է, որ կարող տանել համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Հնարավոր է նաև՝ գործընթացը տապալվի, նոր պատերազմ սկսվի։ Բայց դա Ադրբեջանի ցանկությունն է՝ հասնել Հայաստանի իրավական առումով ամրագրված կապիտուլյացիայի, Լեռնային Ղարաբաղի ամբողջական անքեքսիային։ Որևէ դատողություն անելիս, գնահատական հնչեցնելիս պետք է ելնել դրանից։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի «ռեսթարթին»- սա զուտ անձնական տեսակետ է,- ապա պատասխանատվությունը պետք է վերցնի Արցախը և հրապարակայնացնի իր հայեցակարգը, փաստարկները, հիմնավորումները։ Ոչ ոք «սկուտեղի վրա մեզ չի մատուցելու» ո՛չ բանակցություններ, ո՛չ, մանավանդ, միջազգային ճանաչում։ Հարցի իրավատերն Արցախն է, ինքն էլ պետք է որոշի՝ ելնելով նոր իրավիճակից և հնարավորությունների «պատուհանի» առկայությունից։

Նրա խոսքերով՝ խնդրի կարգավորման միակ տարբերակը փաթեթային լուծումն է։ Ըստ նրա՝ փաթեթային լուծումը հնարավորություն չի տալիս կողմերից մեկին ստանալ ինչ որ ցանկանում է, այնուհետև ասել, որ մնացած պայմաններով«Այ, հենց դրա համար էր հանձնվում հինգ շրջան, երկուսը մնում էր: Մինչև հանրաքվեն չանցներ, այն երկուսը պետք է մնային` Լաչինն ու Քելբաջարը»։ Ըստ էության սա նույն հանձնելու շուրջ բանակցությունը չէ՞ր, ինչի համար հիմա մեղադրում են գործող իշխանություններին։

-Եթե որևէ մեկը ցույց տա հակամարտության փաթեթային կարգավորման նախադեպ (խոսքը խաղաղ-բանակցային, փոխհամաձայնեցված կարգավորման մասին է), ես կհամաձայնեմ երրորդ նախագահի տեսակետին։ Չկա նման բան։ Միջազգային իրավունքի տեսակետից նույնիսկ Կոսովոն անկախ պետություն չէ և չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Սերբիան չի ճանաչի նրա անկախությունը, իսկ Աբխազիան և Հարավային Օսեթիան  «օկուպացված են» ինչպես նաև՝ Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունները»։ Փաթեթային լուծումն, ընդհակառակը, այն է, երբ կողմերից մեկը պնդում է իր համար առավելագույնը։ Մեր դեպքում դա Ադրբեջանի կողմից ԼՂ անկախության այստեղ և այժմ  ճանաչելու «կարմիր գիծն» էր, որ Ադրբեջանը հատեց պատերազմով և հիմա պնդում է, որ «բոլոր հարցերը փաթեթով լուծել է»։ Բոլոր հակամարտությունների կարգավորման մեթոդաբանությունը եղել և մնում է այս՝ «հանգցնել կրակը» և վստահության նվազագույն պայմաններ ստեղծել, ապա անցնել քաղաքական բաղադրիչի քննարկմանը՝ հասնելու այն ամենի իրավական ամրագրմանը, ինչի շուրջ կհաջողվի գալ փոխադարձ համաձայնության։ Ոչ մի իմաստ չունեն պնդումները, թե համանախագահներն այս էին առաջարկել կամ՝ այն։ Էական է, թե դրանցից որի՞ն էր համաձայնել Ադրբեջանը, որին՝ ոչ։ Ակնհայտ է մի բան․ Ադրբեջանը երբեք չի համաձայնել, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշարկվի միայն ԼՂ բնակչության կամարտահայտությամբ։ Մնացածը, թող ինձ ներվի, մարդկանց «ականջներից լապշա կախել է» նշանակում։ Դրանից,իհարկե, չի հետևում, թե Նիկոլ Փաշինյանը պետք է բանակցությունների «կոնվեյերից թռներ»՝ ինչպես ինքն է երբեմն խրոխտանում, բայց սա բոլորովին այլ խոսակցության թեմա է։ Հոգեպես ավելի ազնիվ կլիներ խոստովանել, որ բախվելով դաժան իրականությանը, Հայաստանի իշխանությունները քաղաքական քաջություն չեն ունեցել վերադառնալու ԼՂ կարգավորման փուլային հայեցակարգին։ Պատերազմից խուսափելու միակ հնարավորությունը, մանավանդ ապրիլյան քառօրյայից հետո, դա էր։ Եվ, ցավոք, չօգտագործվեց։

Խոսելով բանակցությունների կոնֆիդենցիալությունը պահպանելուց՝ երրորդ նախագահը հայտարարեց, որ իր ձեռքի տակ ունի բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց հրապարակելը կոռեկտ չի համարում։ Կա արդյոք դրա անհրաժեշտությունը, ի՞նչ կտա այդ փաստաթղթերի հրապարակումը։

-Եթե անկեղծ ասեմ, ապա չեմ կարծում, թե երբևէ բանակցային գործընթաց վերսկսելու դեպքում ԵԱՀԿ դեպոզիտարիայից քննարկման սեղանին է դրվելու Կազանի փաստաթուղթը կամ  «Լավրովի պլանը»։ Կամ էլ՝ 2019-ի չգիտեմ ինչպես կոչվող առաջարկությունը։ Ի՞նչ կոնֆիդենցիալության մասին է խոսքը, երբ համանախագահները, եթե խոսում էլ են, ապա միայն՝ «մնացած հարցերի» մասին։ Առհասարակ, ինչի՞ շուրջ են բանավիճում Նիկոլ Փաշինյանը և Սերժ Սարգսյանը, ի՞նչ իմաստ և նշանակություն ունի դա։ Կա պարզ ճշմարտություն՝ ԼՂ կարգավորումը կմեկնարկեր միայն մի դեպքում՝ եթե Հայաստանը համաձայներ առանց քաղաքական նախապայմանների Ադրբեջանին վերաձարձնել առնվազն հինգ շրջան։ Չի՞ արվել։ Չի արվել։ Ուրեմն միջնորդներն իրավասու են Պիղատոսի նման լվալ ձեռքները և ասել․« Հայեր, ձեր ողբերգության համար մենք պատասխանատու չենք»։

Նույն հարցազրույցում Սարգսյանը պնդում է, որ գործող իշխանությունները պետք է դադարեցնեն իր իսկ խոսքերով ասած՝ քաղաքական մուրացկանությունը, քանի որ խաղաղություն աղերսելն, ըստ նրա երբեք չի բերելու խաղաղության։ Այս փուլում Հայաստանն ունի՞ այլ հնարավորություն, քան ձգտելու հասնել խաղաղության։ Արդյոք հակառակը չի նշանակում գնալ ռևանշի,(ինչը հերքում է Սարգսյանը), բայց նաև ինչի ներուժը մենք այս պահին չունենք:

Հայաստանը պետք է խաղաղության ձգտեր 1994-ի հրադադարի համաձայնագրի ստորագրման օրվանից, որովհետև նույն պահից Ադրբեջանն սկսել է նախապատրաստվել հաջորդ պատերազմին։ Հայաստանը միայն մեկ անգամ՝ 1994-97թվականներին է անկեղծորեն և բոլոր հնարավորություններով ձգտել, որ Ադրբեջանին խաղաղություն պարտադրի։ 1998-2019 թվականներին Հայաստանը ձգտել է Ադրբեջանին պարտադրել, որ ճանաչի պատերազմում պարտությունը, Լեռնային Ղարաբաղի վերջնական և առհավետ կորուստը։ Հիմա ըստ էության ոչինչ չի փոխվել, բացի՝ դերերից։ Այսօր էլ Ադրբեջանն է ձգտում պարտադրել, որ Հայաստանը ճանաչի պատերազմում պարտությունը, հաշտվի, որ Լեռնային Ղարաբաղը «վերջնականապես և առմիշտ Ադրբեջան է»։ Այս իրավիճակում, կրկնեմ քիչ առաջ ասածս, պատասխանատվության ծանրության կենտրոնն ընկնում է Ստեփանակերտի վրա, որոշում Արցախը պետք է ընդունի։«Տղայություն խաղալու» տեղը չէ, ժամանակը չէ։ Ի՞նչ է նշանակում՝ «այս իշխանությունը խաղաղություն է մուրում»։ Իսկ պարտադրելու ռեսուրս ունի՞։ Եթե վաղը Նիկոլ Փաշինյանը հեռանա(հեռացվի), ինչին ես կողմ եմ, մենք Ադրբեջանին խաղաղությու՞ն ենք պարտադրելու։ Մեր պայմաններո՞վ։ Հանրության, ժողովրդի հետ պետք է անկեղծ լինել։ Ով էլ որ բանակցելու լինի՝ նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունը չի չեղարկելու, առ ոչինչ չի հայտարարելու։ Դա Ցյուրիխյան արձանագրությունները չէ, որ խորհրդարանից հետ կանչես կամ չեղյալ հայտարարես։ Գործ ունենք պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակի, իրողությունների, բազմաբաղադրիչ ստատուս-քվոյի հետ։ Այս հարցում պետք է որոշարկվել, հասնել ներքին և Հայաստան-Արցախ անկեղծ ու պրագմատիկ կոնսենսուսի։ Նման դիսկուրս պետք է բացվեր զինադադարի արդեն իսկ հաջորդ օրը։ Չի սկսվել և չի սկսվում։ Սա է գերխնդիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում