Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Ատալը չի բացառել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ-ում անձնական հանդիպման հնարավորությունը, բայց նշել Է, որ այդ մասին որոշում դեռ չի ընդունվել:
«Չեմ բացառում: Բայց դա առայժմ չի լուծվել»,- France Info ռադիոկայանի եթերում ասել Է Ատալը՝ պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում կլինի արդյոք Մակրոնի եւ Պուտինի անձնական հանդիպում եւ Ֆրանսիայի ղեկավարը կուղեւորվի արդյոք ՌԴ: Հունվարի 31-ին տեղի Է ունեցել Մակրոնի եւ Պուտինի նոր հեռախոսազրույցը:
Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են անձնական հանդիպման անցկացման հնարավորության օպերատիվ մշակման շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: