Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բունդեսլիգան առանց հայերի․ Մանրամասներ Սարգիս Ադամյանի տրանսֆերից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա Բելգիայի չեմպիոն «Բրյուգեում»։ Ըստ կնքված համաձայնագրի բելգիական ակումբը մրցաշրջանի ավարտին հնարավորություն կունենա ձեռք բերելու Ադամյանի ամբողջական տրանսֆերը։ «Հոֆենհայմի» հետ Ադամյանի պայմանագիրը ավարտվելու է 2023 թվականի ամռանը։Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ադամյանն անց է կացրել 13 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Ադամյանը «Հոֆենհայմ» էր տեղափոխվել 2019 թվականի մայիսին։ Մինչ այդ հայ ֆուտբոլիստը ելույթ էր ունենում երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգում», որի կազմում անցկացնելով 32 հանդիպում՝ դարձել էր 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ «Հոֆենհայմը» «Յան Ռեգենսբուրգին» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել էր 1.5 միլիոն եվրո: Հենրիխ Մխիթարյանից հետո Ադամյանը երկրորդ հայաստանցի ֆուտբոլիստն էր, որը հայտնվել էր Բունդեսլիգայում: Մեր ֆուտբոլիստը նորամուտը Գերմանական բարձրագույն լիգայում ավելի քան տպավորիչ էր։

Ադամյանին հաջողվել էր դուբլի հեղինակ դառնալ գերմանական ամենատիտղոսակիր ակումբի «Բավարիայի» դեմ մրցավեճում։ Արդեն 2020 թվականի մարտին Ադամյանի տրանսֆերը գնահատվել էր 5 միլիոն եվրո։ Հենրիխ Մխիթարյանից հետո Ադամյանը երկրորդ հայաստանցի ամենթանկ ֆուտբոլիստն էր, բայց․․․։ 2020/2021 թթ մրցաշրջանում Ադամյանին չհաջողվեց բարելավել դիրքերը «Հոֆենհայմում»։ Նրան խանգարեց նաև ծանր վնասվածքը, որից հետո Ադամյանի խաղն այն չէր։ «Բրյուգե» տեղափոխությունն ինչ խոսք ետ քայլ կարելի է համարել Ադամյանի կարիերայում, բայց․․․։ Իր նոր թիմում հայ ֆուտբոլիստը կստանա խաղաժամանակ, դրևորվելու հնարավորություն։ Նշենք, որ 2021 թվականին Ադամյանը գեթ մեկ ամբողջական հանդիպման չի մասնակցել «Հոֆենհայմի» կազմում։ Վերջին 5 հանդիպումներից 4 էլ եղել է պահեստայինների շարքում և միայն Բունդեսլիգայի 18-րդ տուրի «Աուսբուրգի» դեմ խաղում է փոխարինման դուրս եկել, խաղադաշտում անցկացրել մեկ րոպե։ Այսօր կարող ենք փաստել, որ «Հեֆենհայմում» Սարգիս Ադամյանը ցույց չտվեց այն ֆուտբոլը, որն ակնկալում էինք։ Այո կան նաև սուբյեկտիվ պատճառներ, բայց․․․։ Ունենք այն ինչ ունենք։ Կայացած գործարքի արդյունքում այսօր Հայաստանն այլևս չունի ֆուտբոլիստ Գերմանիայի Բունդեսլիգայում։ Այո, Ադամյանը Բելգիա է տեղափոխվել վարձավճարով, բայց ընդունենք, որ հավանականությունը փորք է, որ նա կվեդադառնա գերմանական բարձրագույն լիգա։ Մեզ մնում է հուսալ նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի ամենախոստումնալից հարձակվողներից մեկի կարիերայում այս տրանսֆերը բեկումնային կլնի։ Բեկումնային նաև Հայաստանի ազգային հավաքականի համար։ Գերմանիայում ցուցադրելով տպավորիչ ֆուտբոլ Ադամյանին մինչ օրս չի հաջողվել գտնել իր տեղը մեր ազգային թիմում։

Ադամյանը Հայաստանի ազգային թիմում խաղացել է Վարդան Մինասյանի, Բեռնար Շալանդի, Արթուր Պետրոսյանի, Արմեն Գյուլբդուդաղյանցի և վերւջապես Խոակին Կապառոսի գլխավորությամբ ընդհանուր առմամբ անցկացնելով 30 հանդիպում։ Այդ 30 հանդիպումներում Ադամյանը մեր ազգային թիմի կազմում դարձել է ընդամենը 2 գոլի հեղինակ։ Ընդունենք, որ բարձրակարգ հարձակվողի համար սա մեղմ ասած թույլ ցուցանիշ է։ Նշված մասնագետներից և ոչ մեկի օրոք Ադամյանը արդյունավետ ֆուտբոլ մեծ հաշվով ցույց չի տվել։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականում Ադամյանի թույլ խաղը մեղավորն ամենևին էլ մարզիչները չեն։ 28-ամյա հարձակվողի կարիերայում արդեն իսկ սկսված է նոր ժամանակաշրջան։ Երբեմի բարձրակագ խաղը ցուցադրելու համար Ադամյանին անհրաժեշտ է կայուն և արդյունավետ խաղով աչքի ընկնել, որ միայն «Բրյուգեում» այլ նաև Հայաստանի ազգային հավաքականում։

Ինչևէ, նշենք, որ ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի «Բրյուգեի» ֆուտբոլիստների տրանսֆերային արեժքն այս պահին 160 միլիոն եվրո է։ «Հեֆենհայմի» խաղացողների տրանսֆերային ընհանուր արժեքն է կազմում է 197 միլիոն եվրո։ Բելգիայի ընթացիկ առաջնությունում 25-րդ տուրից հետո 48 միավորով երկրորդն է և 9 միավորով զիջում է առաջատար «Ռոյալ Յունյոնին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում