Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչի մասին լռեց Սերժ Սարգսյանը, և կլռեն բոլորը

Սերժ Սարգսյանն, ինչպես և ազդարարել էին նրա կուսակիցները, հարցազրույցի տեսքով ներկայացրեց արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ու գնահատականների իր պատասխանը: Թերևս հարկ է նկատել, որ պատասխանն առնվազն առավել համոզիչ չէր, քան Փաշինյանի հայտարարությունները և գնահատականը: Ավելին, Սարգսյանի խոսքը պարունակում էր բավականին հակասություններ: Սակայն, այժմ թերևս չկա դրանց մանրամասնությունների մեջ խորամուխ լինելու անհրաժեշտություն, քանի որ պարզ է մի բան՝ թե Նիկոլ Փաշինյանը, թե Սերժ Սարգսյանը, թե նախկին մյուս երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը որքան էլ խոսեն բանակցային գործընթացի մասին, նախ՝ բնականաբար այդ գործընթացը ներկայացնելու են իրենց համար շահեկան լույսի ներքո, և մյուս կողմից, ինչը թերևս առանցքայինն է, նրանք չեն ներկայացնելու պատկերն ամբողջությամբ: Ընդ որում, այստեղ թերևս մեղադրանքը անտեղի է, այն իմաստով, որ ներկա կամ նախկին առաջին դեմքերը չեն կարող բացահայտել կարևորագույն հարցի շուրջ իրենց քաղաքական հաղորդակցության ամբողջ պատկերը, քանի որ այդ հաղորդակցությունը ոչ միայն պարունակել է բանակցային ֆորմալ գործընթացը, այլ նաև հարաբերություններ այդ գործընթացում ներգրավված միջնորդ երկրների նախագահների, արտաքին գործերի նախարարների հետ, քննարկումներ տարբեր այլ հարցերի վերաբերյալ, միջանձնային շփումներ միջնորդների և Ադրբեջանի ղեկավարների հետ: Սա քաղաքական օրգանական մի գործընթաց է, որ հատուկ է բոլոր երկրներին և հետևաբար այն բոլոր պարագաներում ենթակա չէ ամբողջական պատկերման: Իսկ դա նշանակում է, որ պատրանք է մտածել, թե հանրությանը երբևէ ամբողջապես պարզ կլինի գործընթացը իր դետալներով: Եվ թերևս անպատկերացնելի է, որ, օրինակ որևէ ներկա կամ նախկին բանակցող հայտարարի, որ չնայած ֆորմալ իմաստով կարգավորման իքս տարբերակը համատեղ ներկայացնելուն, համանախագահները այդուհանդերձ ունեին դրա իրական իմպլեմենտացիայի վերաբերյալ ռազմավարական տարբերությամբ պատկերացումներ: Այդ մասին թերևս չափազանց խոսուն է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ 44-օրյա պատերազմից հետո հրապարակած հոդվածը, որտեղ նա պատմում է իր և իր պաշտոնավարման շրջանում ռուսաստանցի համանախագահի հետ զրույցը:

Հոգլանդը հարցնում է ռուս համանախագահին, թե՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն լավրովյան պլան ասվածին, Ռուսաստանը կիրագործի՞ դա և կկարգավորի՞ հակամարտությունը: Դրան հետևում է բացասական պատասխան՝ իհարկե՞ ոչ: Որովհետև արցախյան հակամարտոության կարգավորումը կամ կարգավորման գործընթացը հաստատուն, երաշխավորված քաղաքական, խաղաղ հուն տեղափոխելը Ռուսաստանի համար նշանակելու է ռեգիոնում ազդեցության ռիսկ: Այլ հարց է, որ Մոսկվան իր այս քաղաքականությամբ ի վերջո ստիպված էր կիսել ռեգիոնը Թուրքիայի հետ, թեև սա ևս առանձին կարևորագույն դետալ է բանակցային ամբողջ գործընթացի համատեքստում, որի ոչ բոլոր մանրամասներն են թերևս ենթակա լինելու բարձրաձայնման: Միով բանիվ, սպասումը, թե պարզ կլինի ամբողջ պատկերը մանրամասնորեն, թերևս անտեղի է: Լայն իմաստով իրավիճակի զարգացման տրամաբանությունը դժբախտաբար դարձել է ակնառու: Դժբախտաբար այն իմաստով, որ դա ակնառու է դարձել Հայաստանին ու Արցախին պարտադրված պատերազմից հետո: Այժմ Հայաստանի հանրության համար կարևորագույն խնդիրն է քաղաքական բոլոր դերակատարներից ապագայի համար քաղաքական պատասխանատվություն և դիրքորոշումների հստակություն պահանջելը, պարտավորեցնելը, պարտադրելը, և անցած հակասական ու դառը ճանապարհի ֆոնին համեմատելը, թե այդ դիրքորոշումները որքան են համահունչ և համարժեք իրերի դրությանը, խոշոր խաղացողների ռազմավարությանն ու հարաբերությունների բնույթին, և ըստ այդմ գնահատելը, թե որքանով է այս կամ այն մոտեցումը իրատեսական և ողջախոհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում