էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցով սպառողները հնարավորություն կստանան ձեռք բերել էլեկտրաէներգիան ոչ թե միջինացված գնով, այլ՝ համաձայն ծախսերի (կախված այդ ժամի պահանջարկի և առաջարկի)։ Եվ այս պայմաններում խաղի մեջ կմտնեն սպասարկման ընկերություններ, որոնք սպառողներին էլեկտրաէներգիա կմատակարարեն (կվաճառեն)։ Իսկ բաշխման գործառույթը մնում է որպես բնական մենաշնորհ՝ իր սակագնով և մարժայով, այսինք ՀԷՑ-ը կմնա որպես բաշխող և կշարունակի էլեկտրականություն վաճառել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ: