Wednesday, 21 02 2024
15:50
Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով կա մի քանի զոհ
Ուղիղ․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի և ԵՄ դեսպանի ասուլիսը
Առողջապահության և ԿԳՄՍ նախարարները հրաման են ստորագրում՝ հետբուհական կրթական ծրագրի ներդրման մասին
15:30
Զեյնալին ՀՀ-ի կողմից հետախուզվում է մարդկայնության դեմ հանցագործությունների մեղադրանքով․ փաստաբանը մանրամասներ է հայտնել
Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնաս է պատճառվել երկու անձի
Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
Մոսկվան կհանձնի՞ ադրբեջանցի վայրագին Հայաստանին
Միջոցներ են ձեռնարկվում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից օբյեկտների ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ
Սիրիական ԶԼՄ-ները հաղորդում են Իսրայելի կողմից Դամասկոսի հրթիռակոծության մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ուղիղ․ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառում
14:30
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները մարտին կառավարության շաթդաուն են կանխատեսում
14:15
Ադրբեջանցի բլոգերը պնդում է, որ Մոսկվայում իրեն ձերբակալել են Հայաստանի պահանջով
14:12
Հայտնի է՝ ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով է հետախուզվել Զեյնալլին
Լրագրողներին Եռաբլուրում հայհոյած Շահրամանյանի թիկնապահը ձերբակալված է
Օքսֆորդն ավարտածը չի գա, 200 հազ.-ով աշխատի. ինտելեկտուալ պոտենցիալն օգտագործելու մեխանիզմ է պետք
14:00
Ուկրաինայի պատերազմի հետևանքով գերմանական տնտեսությունը առնվազն 200 մլրդ եվրոյի կորուստ է կրել
ՌԴ-ում «Ազատություն» ռադիոկայանը ներառվել է անցանկալի կազմակերպությունների ցանկում
Էրեբունի թանգարանի անկյունը՝ «Էրմիտաժում»
Զեյնալլիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում. ՆԳՆ
Ամասիայում 25-ամյա երիտասարդը գողացել է «ՎԱԶ-21074»-ի մարտկոցը և նվագարկիչը
Բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի մայրը դիմել է դատարան
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է, որ Իսրայելը հարված է հասցրել Գազայում իրենց ապաստարանին
12:45
Պակիստանի երկու առաջատար կուսակցությունները կոալիցիա կազմելու շուրջ համաձայնություն են ձեռք բերել
Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին պատերազմի օրերին տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է եղել
Գեղարքունիքի բնակիչները փակել են ճանապարհը
12:28
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սուրեն Պապիկյանը ևս մեկնել էլ Փարիզ
Շահրամանյանի թիկնապահը ձերբակալվել է թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով
12:15
Հնդկաստանում դժգոհ ֆերմերները վերսկսում են երթը դեպի Նյու Դելի

Ցանկալի կլինի, որ Հայաստանի և Արցախի սահմանադրությունները նույնատիպ լինեն

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը

Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով: ՀՅԴ-ն այդ հանձնաժողովում ինչպիսի մասնակցություն է ունենալու, ինչպե՞ս եք գնահատում, որ հիմա են տեղի ունենում սահմանադրական փոփոխություններ:

Իհարկե, մենք միշտ էլ կողմնակից ենք եղել, որ այդ սահմանադրական փոփոխությունները լինեն: Ավելին, մինչև այս նոր Սահմանադրությունն ընդունելը մենք դրան դեմ ենք եղել, նաև հրապարակավ մեր կարծիքը ներկայացրել ենք, որովհետև գործող Սահմանադրությունը չի համապատասխանում թե այն ժամանակվա, թե ներկայիս մարտահրավերներին: Հետևաբար, մեր հնարավորությունների սահմաններում մեր ներկայությունը կապահովենք այդ ամենին:

Կարծում եք՝ կառավարման համակարգի փոփոխությունն անհրաժեշտ է, թե ոչ, կլինի՞ արդյոք կոնսենսուս քաղաքական ուժերի միջև թե ոչ այդ հարցում:

Իհարկե, կլինի կոնսենսուս: Մի օրինակ բերեմ. նախագահի և ԱԺ-ի միաժամանակյա ընտրությունների անցկացումը միշտ էլ վտանգավոր է ճգնաժամեր ստեղծելու տեսանկյունից: Մանավանդ մեր նման երկրներում, երբ հարցը կարգավորված չէ, միջազգային ճանաչման գործընթացը ավարտված չէ: Նման պարագայում պետք է այնպիսի Սահմանադրություն ունենալ, որ կարողանա տվյալ ժամանակաշրջանին համահունչ լինի: Ինչ վերաբերում է ընդհանրապես կոնսենսուսի հասնելուն, մենք, ըստ էության, ուրիշ ճանապարհ էլ չունենք: Վերջիվերջո, մենք և թվաքանակով, և տարածքով փոքր երկիր ենք, և մեծ շռայլություն է մեզ համար փորձել ամեն մեկս մի քաղաքականություն վարի, պետք է իսկապես փորձել լեզու գտնել իրար հետ, փորձել ի նպաստ երկրի գործողություններ կատարել, որովհետև այլ ճանապարհ ես չեմ տեսնում: Պետք է ամեն բան մի կողմ դնել և փորձել միասին աշխատել:

Այս փոփոխությունները ուշացա՞ծ էին, թե ոչ, և որքանով են դրանք բխում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակից:

Ես արդեն ասացի, որ մինչև 44-օրյա պատերազմը Սահմանադրությունն այն ժամանակ էլ չէր համապատասխանում եղած մարտահրավերներին, որ մենք ունեինք: Հետևաբար այն ժամանակ էլ սխալ էր դա ընդունելը: Այսօր, իհարկե, Սահմանադրությունը փոխելու, տվյալ ժամանակաշրջանին համարժեք դարձնելու անհրաժեշտություն կա: Կարծում եմ՝ քաղաքական ուժերն այս հարցում համախորհուրդ կլինեն և այդ ճանապարհով կգնան:

Հայաստանում նույնպես սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ձևավորվել, և հանկարծ Արցախում նույնպես հայտարարեցին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Սրանց մեջ կապ կա՞:

Ես դրանց մեջ կապ չեմ տեսնում: Անձամբ ես գտնում եմ, որ Հայաստանում դրա անհրաժեշտությունը չկա: Հայաստանի Սահմանադրությունն այսօր լիարժեք հնարավորություն է ստեղծում աշխատելու: Այլ բան է, եթե անձերով պայմանավորված այդ Սահմանադրությունը լիարժեք չի իրականացվում կյանքում: Կարծում եմ՝ խորհրդարանական երկիր ունենալը վատ չի, եթե իսկապես կարողանան քաղաքական ուժերն իրար հետ աշխատել, փոխլրացման միջոցով երկիրն առաջ տանել: Արցախինը մի քիչ ուրիշ է, և մեկը մյուսի հետ կապ չունի: Ընդհանրապես ցանկալի կլինի, որ Հայաստանի և Արցախի Սահմանադրությունները նույնատիպ լինեն, որովհետև, վերջիվերջո, անկախ նրանից՝ մենք անկախության ճանապարհով ենք գնացել, թե ոչ, մեր ժողովրդի նպատակը միասնական երկիր ունենալն է և առանձին սահմանադրություններ ունենալը, իմ կարծիքով, հայոց երկրի երկու հատվածներն իրարից հռացնելու տարբերակ է: Մենք պետք է ձգտենք հնարավորության սահմաններում ավելի սերտ ինտեգրված լինել և իրար մեջ ապրել:

Կարծում եք՝ երկու երկրներում էլ պետք է անցնել կիսանախագահական կառավարման մոդելի՞:

Ընդհանրապես, զուտ որպես կուսակցություն ՀՅՅԴ-ն առաջին օրվանից էլ գտնում է, որ խորհրդարանական հանրապետությունն ավելի ճիշտ տարբերակ է: Բայց դա չի նշանակում, որ մենք բաց չենք քննարկումներ կազմակերպելու համար: Խոսքն այն մասին է, որ պետք է նստենք միասին քննարկենք, տեսնենք, թե որ տարբերակը կարող է ավելի օգտակար լինել և փորձենք ուժերի մեկտեղում կատարել:

Արցախի ԱԺ խմբակցությունները «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ են մշակում: Սա պետք է հանգեցնի Հայաստանի կողմից Արցախի ճանաչմա՞նը:

Դժվարանում եմ ասել՝ ինչ ընթացք կունենա, բայց մենք միշտ ասել ենք և հիմա էլ ենք ասում, որ որպես առաջին քայլ պետք է Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքվի: Դա ասել ենք նաև պատերազմից առաջ: Սա ճանաչման ամենակարևոր քայլն էր լինելու: Եվ պատերազմի ժամանակ, և պատերազմից հետո ամենաբարձր մակարդակներով հնչեցվում էր, որ եթե Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, ինչո՞ւ պետք է մյուս երկրները ճանաչեն: Մյուս կողմից Հայաստանի իշխանությունները թե նախկին, թե հիմա, խոսում են այն մասին, որ Արցախի ճանաչումը վճռական քայլ է լինելու, որ սաստելու է Ադրբեջանին, որ ռազմական գործողությունների չդիմի: Բայց փաստն այն է, որ դա չզսպեց Ադրբեջանին և կարծում եմ՝ ժամանակին ճանաչելը ճիշտ կլիներ: Սա ինչ-որ մի տեղ ճանապարհ կբացեր մյուս երկրների համար:

Հիմա արդեն ուշացա՞ծ է:

Ուշ ոչինչ չի լինում: Կարծում եմ՝ էլի պետք է նստել, խոսել, քննարկել: երկու երկրների իշխանությունները պետք է այս հարցի շուրջ փակ քննարկումներ կազմակերպեն, դրական ու բացասական կողմերը որոշեն և միասնական որոշում կայացնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում