Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ծխելու հետևանքով մահվան դեպքերի քանակը կարող է կրճատվել՝ այլընտրանքային արտադրանքների տարածման շնորհիվ

Ներկայումս աշխարհում ծխողների թիվը մոտ 1.14 մլրդ է, իսկ յուրաքանչյուր տարի մոտ 8 մլն մարդ մահանում է սիգարետ  ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններից։

Մի շարք միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում, ինչպես նաև բարձր եկամուտ ունեցող երկրների սոցիալապես խոցելի համայնքներում ծխողների կայուն թիվն ապացուցում է այն, որ հակածխախոտային պայքարի մի շարք գործիքներ արդյունավետ չեն։ Այս մասին խոսել է «Ծխելու դեմ պայքարի» համաշխարհային հանձնաժողովի ղեկավար՝ Ջեյմս Գլասմանը։

Տեխնոլոգիական առաջընթացը և վնասի նվազեցումը

Ներկայումս, գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ հնարավոր է դարձել ստեղծել նվազեցված ռիսկով արտադրատեսակներ, որոնք ավելի լավ այլընտրանք են քան սովորական սիգարետը և պոտենցիալ ունեն նվազեցնելու ծխողների թիվը աշխարհով մեկ։ Հարկ է նշել, որ այս ոլորտում նորարարական բռնկում է տեղի ունենում. նախորդ տասնամյակի ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է մոտ 74,000 սիգարետի անծուխ այլընտրանքների պատենտ։ Մի շարք ընկերություններ անգամ փոխակերպվում են՝ դառնալով դեղագործական, քանի որ իրենց մշակած տեխնոլոգիան թերապեվտիկ նշանակություն ունի։

Նորարարական ապրանքները հասանելի դարձնելով՝ հնարավոր է տարեկան 3-4 մլն կյանք փրկել։ Ասվածը հատկապես արդիական է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար, որտեղ ապրում է սիգարետ ծխողների մեծ մասը։ Նաև խիստ անհրաժեշտ է տեղեկացվածության մակարդակը բարձրացնել այն համայնքներում, որտեղ սիգարետ ծխողների թիվը մակարդակը միջինից բարձր է։

Այլընտրանքային արտադրանքների մասին տեղեկացվածությունը

Սիգարետ ծխելու հասցրած վնասը նվազեցնող արտադրանքի նպատակն է օգնել այն ծխողներին, որոնց համար դժվար է այդ սովորությունից հրաժարվելը։ Սակայն, այս ապրանքների վերաբերյալ մի շարք թյուրըմբռնումներ կան։

Օրինակ՝ այն, որ վնասի նվազեցված մակարդակով արտադրանքները ռիսկայնությամբ հավասար են սիգարետին, քանի որ դրանք ևս նիկոտին են պարունակում։ Այս թյուրըմբռնման հետևանքով շատ ծխողներ խուսափում են սիգարետը փոխարինել այլընտրանքային արտադրանքով։

Անհրաժեշտ է բնակչության շրջանում բարձրացնել թե’ ծխելը թողնելու, թե’ այլընտրանքային ապրանքների մասին տեղեկացվածության մակարդակը, որպեսզի սիգարետ ծխողներն ավելի լավ հասկանան, որ այս այլընտրանքները ավելի քիչ ռիսկեր են պարունակում իրենց առողջության համար և ավելի նախընտրելի փոխարինիչ են։

Հակածխախոտային պայքարում մոտեցումների փոփոխության անհրաժեշտությունը

Հակածխախոտային պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է այլընտրանքային արտադրանքները դարձնել ավելի մատչելի, հասանելի և ընդունելի՝ հակածխախոտային քաղաքականությունը փոփոխելու, ինչպես նաև պետական և մասնավոր ոլորտների միջև համագործակցության խթանման միջոցով։

Վերոնշյալը հատկապես կարևոր է միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Վնասի նվազեցման մեթոդների ակտիվ կիրառումը այս երկրների համար նպաստավոր ազդեցություն կունենա և’ տնտեսական, և’ սոցիալական տեսանկյունից։

Գործընկերական նյութ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում