Thursday, 25 04 2024
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ

Վիրտուալ հայություն. կոնկրետ սեպեր

Գոնե մինչև վերջերս, թեկուզ և վերջին տարիներին ընդամենը ձևականորեն, առանց կոնկրետ քայլերի և խոսքից գործի անցնելու, բայց իշխանությունը գոնե ընդունում էր, որ ուժեղ և պաշտպանված Ղարաբաղի երաշխավոր կարող է լինել միայն ուժեղ և պաշտպանված Հայաստանը: Այսինքն` թեկուզ միայն խոսքի մակարդակով, բայց ընդունվում էր, որ Հայաստանը պետք է հզոր և զարգացած լինի, որ զարգանա և հզորանա Ղարաբաղը: Այժմ իշխանությունն այլևս նույնիսկ խոսքով կարիք չի զգում պահել այդ մոտեցումը: Դրա պատճառը հենց այն է, որ պետք է Արցախի զարգացման անհրաժեշտության ելակետով բացատրել, թե ինչու են բզկտում Հայաստանը: Այսինքն` այլևս Արցախն էլ վարչախմբի համար բացահայտորեն դառնում է իշխանության լեգիտիմացման միջոց, ինքնահաստատման օբյեկտ, հասարակության բերանը փակելու գործիք:

Եթե առաջ Ղարաբաղի կարգավորումն էր ծառայում այդ նպատակին, ապա այժմ Ղարաբաղն ինքը` իր կենցաղով և կենսամակարդակով: Այժմ, ով կխոսի Հայաստանի թերզարգացածության, տնտեսական անկման, ցածր կենսամակարդակի և այլ այդօրինակ խնդիրների մասին, նրան կհայտարարեն հայության թշնամի, քանի որ չի գիտակցել հայության համար Արցախի կարևորությունը, որ պետք է ամեն ինչ անել, որ Արցախը զարգանա, ոչ թե Հայաստանը: Մի առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանն Արցախում ունեցած ելույթի ժամանակ մոտավորապես հետևյալ հարցադրումն էր արել՝ թելԼավ կյա՞նք եք ուզում, տնտեսության զարգացո՞ւմ, կենսամակարդակի ա՞ճ: Իսկ դուք, որ ուզում եք այդ ամենը, գիտե՞ք, արդյոք, որ կա Արցախ: Համաձա՞յն եք, արդյոք, Արցախի հաշվին զարգանալ, աճել, բարգավաճել:

Որ մի հայն այդ դեպքում կասի` այո: Այսինքն` իշխանությունը ձեռնամուխ է լինում, թերևս, սեփական անվտանգության և ալիբիի ապահովման ամենահուսալի, բայց միաժամանակ ամենավտանգավոր միջոցներից մեկին` Արցախի և Հայաստանի քաղաքացիների շահերի հակադրմանը: Սրանից հետո, երբ Հայաստանի որևէ քաղաքացի Հայաստանի կյանքի հետ կապված որևէ դժգոհություն ներկայացնի Հայաստանի կառավարությունից, ապա կնշանակի, որ նա դժգոհում է նրանից, որ կառավարությունն ամեն ինչ անում է ոչ թե Հայաստանի, այլ Արցախի զարգացման համար: Պատկերացնո՞ւմ եք, արդյոք, այն խորը վտանգը, որ պարունակում է իր մեջ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախադասությունը, որ նա արտաբերել է Ղարաբաղում:

Ռոբերտ Քոչարյանը պաշտոնից հրաժարվելուց օրեր առաջ հայտարարում էր, որ պետք է քրեական պատասխանատվության օրենսդրական հիմքեր ստեղծել այն դեպքերի համար, երբ սեպ կխրվի Հայաստանի և Ղարաբաղի միջև: Նա դրանով, իհարկե, փորձում էր ևս մի առիթ ստեղծել ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելու համար` ներկայացնելով, թե նրանք ղարաբաղյան կլանին քննադատելով սեպ են խրում Հայաստանի և Ղարաբաղի միջև: Սակայն Ռոբերտ Քոչարյանի գաղափարը, թերևս, լիովին կիրառելի է Տիգրան Սարգսյանի պարագայում, որն ըստ էության իրար հակադրելով Հայաստանի և Ղարաբաղի զարգացման ու կենսամակարդակի աճի հեռանկարները` փաստացի սեպ է խրում Հայաստանի և Ղարաբաղի, հայաստանցիների ու ղարաբաղցիների միջև, այդպիսով փորձելով ալիբի ապահովել Հայաստանի իշխանության համար:

Այնպես որ, իսկական ժամանակն է, որ Ռոբերտ Քոչարյանը շատ հանգիստ կարող է մի հայց ներկայացնի դատարան, այս անգամ ոչ թե մամուլի, այլ Տիգրան Սարգսյանի դեմ` պահանջելով, որ նա պատասխան տա իր այդ և նմանօրինակ այլ հայտարարության համար: Սակայն, մյուս կողմից, երևի թե դեռ պետք է սպասել: Սպասել, մինչև որ Տիգրան Սարգսյանն իր ենթահայտարարություններով ամբողջությամբ կբացահայտի «հայկական աշխարհի» մասին իր «գլխավոր» հայտարարության բոլոր երանգներն ու կողմերը: Արցախի և Հայաստանի հակադրության այդ դրույթը, որ փաստացի առաջ է քաշում Տիգրան Սարգսյանը, թերևս տեղավորվում է «հայկական աշխարհի» մասին նրա պատկերացումներում: Թեև ավելի ու ավելի սարսափելի է դառնում պատկերացնելը, թե ինչ է պատկերացնում Տիգրան Սարգսյանը «հայկական աշխարհ» ասելով, բայց երևի թե ժամանակն է, որ հասարակությունն էլ նրա այդ պատկերացումներին լրջորեն հակադրվի իր պատկերացումներով:

Բանն այն է, որ այդ ամենը սարսափելի չէր լինի, եթե լիներ միայն Տիգրան Սարգսյանի պատկերացումը: Բանն այն է, որ դա Հայաստանի ներկայիս իշխանության պատկերացումն է` անէացնել ամեն ինչ, ինչ շրջապատում է իշխանական բուրգը: Եվ դա արվում է լիովին գիտակցված ու հաշվարկված, հասկանալով, որ խնդիրը այժմ դրված է շատ հստակ` կամ բուրգի գոյությունն է դառնում վիրտուալ, կամ` Հայաստանի ու հասարակության գոյությունը: Սա է խնդիրը, որը լուծելու համար իշխանությունը կանգ կառնի միայն հասարակության իրական հակազդեցության առաջ: Ընդ որում` Հայաստանի և Արցախի հասարակության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում