Փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3127 նոր դեպք, կատարվել է 7890 թեստավորում: Եղել է 74 առողջացած, գրանցվել է մահվան 3 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 370922 դեպք, որոնցից 336079-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25250 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8056 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1535 է:
Ընդհանուր կատարվել է 2734878 թեստավորում: