Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

ՌԴ-ում ՀՀ աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանությանն ուղղված խորհրդատվական հանդիպումում՝ Արագածոտնի մարզում

Հունվարի 31-ին, Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում տեղի ունեցավ ՌԴ-ում ՀՀ աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանությանն ուղղված խորհրդատվական հանդիպում համայնքի աշխատանքային միգրանտների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև նրանց խնդիրների լուսաբանման համար համայնք այցելած լրագրողների հետ։   «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Ղրղզստանում, Հայաստանում եւ Ռուսաստանում գործընկերության ամրապնդման միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության խթանում» ծրագրի միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը և ծրագրի ՌԴ գործընկեր «Թոնգ Ջահոնի» կազմակերպության նախագահ Վալենտինա Չուպիկը հանդիպմանը ներկա աշխատանքային միգրանտներին և լրագրողներին ներկայացրեցին ՌԴ միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունները և դրանց ազդեցությունը միգրանտների,  նրանց ընտանիքի անդամների, միգրանտ ուղարկող երկրների, հատկապես ԵԱՏՄ անդամ երկրների վրա:

Տաթևիկ Բեժանյանը ներկայացրեց ՌԴ միգրացիոն նոր օրենսդրությունը, մասնավորապես շեշտեց, որ 2021թ. -ի դեկտեմբերի 29-ից ուժի մեջ մտած փոփոխությունները հակասում են ԵԱՏՄ պայմանագրի 96 – 98 հոդվածներին, որտեղ նշված է, որ միայն աշխատանքային կամ քաղ.իրավական պայմանագրի առկայությունը բավարար է, որ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները անարգել աշխատանքային գործունեություն ծավալեն ՌԴ ողջ տարածքում և աշխատանքային պայմանագրի ժամկետով երկարաձգեն իրենց միգրացիոն հաշվառումը: Նոր փոփոխությունների արդյունքում միգրանտները, այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացի միգրանտները, կարող են միգրացիոն հաշվառումը երկարաձգել միայն 3 ամիս ժամկետով, այն տարածքում, որտեղ հանձնել են 9 ինը( 8+ քովիդ) ինֆեկցիոն հիվանդությունների գծով անալիզներ և անցել են նարկոլոգի խորհրդատվություն, հակառակ դեպքում նրանք ստիպված են կլինեն կամ լքել ՌԴ տարածքը կամ դառնալ անօրինական միգրանտ: ՌԴ տարածքում այլ վայր տեղափոխվելու պարագայում, ստիպված են նորից հանձնել նույն անալիզները և երկարաձգել միգրացիոն հաշվառումը 7/յոթ աշխատանքային օրվա ընթացքում, ինչը իրականում անհնար է, քանի որ անալիզները հանձնելու համար ժամկետ է սահմանվում 5-18 աշխատաքային օր, իսկ միգրացիոն հաշվառումը երկարաձգելը ևս 5 աշխատանքային օր է տևում, ինչի հետևանքով գրեթե անհնար է դառնում ՌԴ-ում օրինական գտնվելը, իսկ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին սահմանափակում են։ Միգրացիոն հաշվառման երկարաձգման համար այլևս ոչ թե աշխատանքային պայմանագիրն է հիմք, այլ ինֆեկցիոն հիվանդությունների համար հանձնած անալիզները:

Արդյունքում կամ պետք է փոփոխություն արվի ԵԱՏՄ պայմանագրում, կամ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար չեղարկվի օրենքի այս դրույթը:

Տ․ Բեժանյանը նշեց․ «Ես հակված եմ կարծելու, որ ԵԱՏՄ պայմանագիրը փոփոխության կենթարկվի, ինչի արդյունքում այն այլևս որևէ առավելություն չի նախատեսի մեր քաղաքացիների համար»:

Վալենտինա Չուպիկը ներկայացրեց արդեն ի հայտ եկած խնդիրները, օրենքի բացերն ու թերությունները, քայլերի այն հերթականությունը, որ պետք է իրականացնի միգրանտը մուտքի պահից սկսած: Նա նաև նշեց. « ՌԴ առողջապահության նախարարության 19.11.2011թ. ընդունված  1079 N որոշման համաձայն, որը փաստացի հրապարակվել է  23.12.2021թ., բոլոր  միգրանտներն անխտիր (նաև կացության կարգավիճակ (ВНЖ) և ժամանակավոր բնակության թույլտվություն (РВП) ունեցողները, ովքեր չունեն մշտական գրանցում, այլ ունեն ժամանակավոր գրանցում), պարտավոր են վերը նշված 9 ինֆեկցիոն հիվանդությունների գծով անալիզները հանձնել 3 ամիսը մեկ, մուտքի պահից սկսած 30-օրյա ժամկետում, իսկ ՌԴ տարածքում մի վայրից մեկ այլ վայր տեղափոխվելու դեպքում 7-օրյա ժամկետում: Մատնահետք պետք է հանձնել 1 անգամ, 2 ձեռքի բոլոր մատների և 2 ձեռքի ափերի համար: Սակայն ոչ բոլոր կենտրոններն ունեն ափը սքան անող սարքերը, ինչը ևս անհնարին է դարձնում այս գործընթացը: Մյուս կողմից բժշկական անալիզներ հանձնելը վճարովի ծառայություն է և գինը կազմում է 5300 ռուբլի աշխատանքային միգրանտների համար, 6900 ռուբլի՝ երեխաների համար և 16500 ռուբլի ուսանողների համար և այս գումարները պետք է վճարել յուրաքանչուր 3 ամիսը մեկ` անալիզները հանձնելիս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում