Հայոց բանակի կազմավորման երեսուն ամյակի առիթով ՀՀ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով են պարգևատրվել Առողջապահության նախարարության հինգ աշխատակիցներ:
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը: Պարգևատրված աշխատակիցները 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ակտիվորեն համագործակցել են զինված ուժերի հետ`զոհված և վիրավոր զինծառայողների տարհանման աշխատանքներում: