Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Հայաստանի համար դա կնշանակի խաղադրույք, ինչն անթույլատրելի է

Ուկրաինայի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ գերլարված անորոշությամբ: Գրեթե բոլորը փորձում են ստանալ, կանխատեսել կամ կանխագուշակել հարցի պատասխանը՝ Ռուսաստանը կհարձակվի՞, թե ոչ, կամ ինչ մասշտաբով և երբ կարող է լինել հարձակումը: Հայաստանում այդ հարցերը հետաքրքրության են արժանի իհարկե ամենևին ոչ հեռահար ինտրիգի տրամաբանությամբ: Ուկրաինայի շուրջ կուտակված խնդիրներն ու իրադրությունը պարունակում են Հայաստանի համար էական նշանակության հարցեր, գործոններ: Այդ ամենին առնչվում են դերակատարներ, որոնք իրենց համաշխարհային ազդեցությամբ կամ ռեգիոնալ հավակնություններով էական դեր ունեն նաև Կովկասում, ըստ այդմ Ուկրաինայում նրանց համաձայնությունները կամ անհամաձայնոթյունները կարող են այս կամ այն կերպ անգամ ուղիղ իմաստով ներառել Կովկասը, հետևաբար նաև Հայաստանին ու Արցախին առնչվող կարևոր հարցեր: Այդ իրավիճակում հնչում են գնահատականներ կամ դիտարկումներ, որ գերլարված իրավիճակում Հայաստանը պետք է կողմնորոշվի: Թե ինչ է նշանակում կողմնորոշվել, մինչև վերջ դեռևս ոչ ոք չի բացում, բավարարվելով ընդհանրական գնահատականներով: Այստեղ իհարկե շատ դեպքերում տողատակը պարունակում է այն համատեքստը, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի Արևմուտքի հետ դիմակայության հարցում Ռուսաստանի հետ կամ կողքին լինել-չլինելու առումով:

Առերևույթ բավականին տրամաբանական հարցադրում կամ շեշտադրում է, որը սակայն խորքային առումով իր մեջ պարունակում է վտանգներ: Վտանգներ հատկապես այն պարագայում, երբ մեղմ ասած պարզ չէ Ուկրաինայի շուրջպտտվող խաղի ելքն ու վերջնական տրամաբանությունը, Ուկրաինայի շուրջ տեղի ունեցողի քաղաքական համատեքստը, ուժերի, խաղացողների միջև հարաբերակցությունը, քննարկումների, սակարկությունների առարկան, երբ պարզ չէ՝ կա՞ արդյոք ԱՄՆ-Ռուսաստան որևէ ստվերային գործարք, արդյո՞ք այդ առնչությամբ չէ, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի հետ ամբողջությամբ համահունչ չեն Ֆրանսիան ու Գերմանիան, որոնք փորձում են պահել ՌԴ հետ քննարկումների և հարաբերության այլ տոնայնություն, որոնք փաստերն չեն միանում Ուկրաինային սպառազինության մատակարարման գործընթացին, և այլն: Բազմաթիվ հարցեր, որոնք առնվազն Երևանից չափազանց անորոշ են, մշուշոտ: Օրերս Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավարը անդրադառնալով իրավիճակին նշել էր, որ այն կարող է զարգանալ «հազարավոր ձևերով»: Եվ այդպես առնվազն արտահայտվում են Գերմանիայում, որտեղ անշուշտ ունեն տեղի ունեցողի վերաբերյալ բազմապատիկ ավելի տեղեկատվություն, քան Հայաստանի թե պաշտոնական, թե նաև փորձագիտա-քաղաքագիտական շրջանակներում: Ահա այդ իրավիճակում ի՞նչ կողմնորոշման մասին կարող է լինել խոսքը, դեպի ու՞ր կողմնորոշման մասին: Եթե Հայաստանն առկա իրավիճակում ունի մի խնդիր կամ գերխնդիր, ապա դա հենց «կողմնորոշումներից» խուսանավելն է և հակամարտող կամ դիմակայող բոլոր կողմերի հետ «հավասար» հարաբերության տրամաբանությամբ աշխատելը:

Հասկանալի է, որ խոսքը համեմատական, հարաբերական «հավասարության» մասին է, քանի որ Ռուսաստանն այս պարագայում օբյեկտիվորեն գտնվում է Հայաստանի ուժերից վեր՝ «հավասարների մեջ ավելի հավասար» դիրքում, պահանջելով Հայաստանից համարժեք աշխատանքային «ծավալ»: Բայց, տվյալ պարագայում խոսքը բոլոր ուղղություններով առավելագույն կարելին, հնարավորը անելու մասին է, անելով այն, ինչ հնարավոր է, և հասկանալիորեն ներկայացնելով այն, ինչ Հայաստանի ուժից վեր է: Հետևաբար, Հայաստանն առկա իրավիճակում պետք է խուսափի կողմնորոշումից, քանի որ եղած մշուշի, անորոշության, բազմաշերտության պայմաններում կողմնորոշումը ուղղակի կնշանակի խաղադրույք: Իսկ Հայաստանն իրավունք չունի պետական քաղաքականությունը կառուցել խաղադրույքի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում