Thursday, 25 04 2024
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին

Տնտեսական աճի ցուցանիշները վատ չեն, կարող էր ավելի վատ լինել. պետք է հասկանալ, թե ինչի հաշվին է աճը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը

Հրապարակվել է 2021 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը կազմել է 5,8 տոկոս: Ինչպես եք գնահատում այն, սա սպասվածից ավելի շատ է, թե քիչ:

Նայած ինչ էինք սպասում: Օրինակ, Համաշխարհային բանկը կանխատեսել է մոտ 6 տոկոս:

Աճի նման ցուցանիշը բարձր է, քան տարեսկզբի կանխատեսումը, բայց ավելի փոքր է, քան երկրորդ կիսամյակի կանխատեսումը: Ինչո՞վ եք սա բացատրում:

Բարդ է ասել, դա լավ է, թե վատ: Ընդհանուր առմամբ, ցուցանիշները նորմալ են, կարող էր ավելի վատ լինել: Պետք է հասկանալ, թե ինչի հաշվի է այդ աճը, ինչն է զարգացել, ինչը չի զարգացել և այլն: Այս ցուցանիշը երևալի լավ չի, բայց վատ էլ չի:

Գյուղատնտեսության ոլորտում որոշակի անկում ունենք: Սա մտահոգիչ չէ՞:

Գյուղատնտեսության ոլորտում այդ անկումն արդեն 2016 թվականից կա: Գյուղատնտեսությունում շատ լուրջ պրոբլեմ ունենք:

Ի՞նչ քայլեր պետք է արվեն դա կանխելու համար: Նշվում է, որ գոյւղոլորտում Հայաստանն ապագա ունի, բայց չի կարողանում իր ներուժը ճիշտ օգտագործել:

Գյուղատնտեսության ոլորտում խնդիրն այն է, որ տնտեսության զարգացումը բերում է նրան, որ գյուղատնտեսության տեսակարար կշիռը կրճատվում է: Բայց այդպես չպետք է լիներ, կամ պետք է գար զրոյի վրա կանգներ, կամ մի քիչ աճեր: Այդտեղ լուրջ խնդիր կա, ընդհանրապես ամբողջ սուբսիդավորման համակարգը պետք է փոխել. Ամբողջ քաղաքականությունը պետք է փոխվի, պետք է խրախուսվի կոմերցիոն գյուղատնտեսությունը, օժանակությունն այնպես պետք է լինի, որ ով փող է աշխատում, նա ստանա, ոչ թե բոլորը ստանան: Պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնենք գյուղատնտեսությանը:

Փոխարենը շինարարության ոլորտում աճ ունենք:

Շինարարության աճը նշանակում է, որ մարդիկ հույսեր են կապում էս երկրի հետ, որը վատ չի:

Արտահանման առաջանցիկ աճը ներմուծման նկատմամբ ինչի՞ մասին է խոսում:

Պետք է հասկանանք, թե ինչի հաշվին է այդ առաջանցիկ աճը, պետք է ոչ միայն ապրանքներին, այլ նաև ծառայություններին նայենք: Օրինակ, 2019 թվականին արտահանման մոտ 40 տոկոսը ծառայություն էր, 60 տոկոսը՝ արտադրություն: Այդ առումով 2020-ին ուժեղ ընկել էր ծառայությունների արտահանումը, որը պետք է ինչ-որ չափով վերականգնվի: Ընդհանրապես աշխարհն է վերականգնվում: Միացյալ Նահաների տնտեսությունն աճել է 5,5 տոկոսով, այդ երկիրը 40 տարի նման աճ չի ունեցել: Եթե ամբողջ աշխարհն աճում է, դա Հայաստանում էլ է արտահայտվում: Այնպես որ մոտ 5,5 տոկոս տնտեսական աճը, որ կգրանցվի 2021-ին, վատ արդյունք չէ: Մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսի սահմանափակումները կամաց-կամաց վերացնում են, իսկ դա տնտեսական աճի համար նպաստող գործոն է: Գների բավական բարձր աճը բացատրվում է երկու հանգամանքով. Մի մասը համաշխարհային փափուկ դրամավարկային քաղաքականության պատճառով է, իսկ երկրորդը այն է, որ լոգիստիկան է խախտվել: Այսինքն մարդիկ ընկել են կարանտինի տակ, արտադրանքը չեն թողարկել, աշխատող չկա և այլն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում