Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի՛ ընկերներ, այսօր վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։ Շնորհակալ եմ աշխատակազմի լրատվության վարչության մեր թիմին, ինչպես նաև լրատվամիջոցների գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար: Առանձնահատուկ շնորհակալություն քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության համար: Կհանդիպենք»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Կուբատյանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի նոյեմբերին: