Հայտնի է դարձել, որ կառավարող մեծամասնությունը նախագահի պաշտոնի համար թեկնածու կառաջադրի կառավարության անդամ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին, որը նախկինում եղել է նաև Երևանի քաղաքապետ: Վահագն Խաչատրյանը անկուսակցական է, թեև հանրության թերևս զգալի մեծամասնությունը հիշում է նրա քաղաքական գործունեության ընթացքում Հայ ազգային կոնգրեսի շարքում լինելը: Ինքը Վահագն Խաչատրյանը հայտարարել է, որ 2017 թվականից իրեն համարում է անկուսակցական: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հետ: