Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նոր նախագահ, կեղծ օրակարգ և իրական պատճառահետևանքային խորք

Հայտնի է դարձել, որ կառավարող մեծամասնությունը նախագահի պաշտոնի համար թեկնածու կառաջադրի կառավարության անդամ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին, որը նախկինում եղել է նաև Երևանի քաղաքապետ: Վահագն Խաչատրյանը անկուսակցական է, թեև հանրության թերևս զգալի մեծամասնությունը հիշում է նրա քաղաքական գործունեության ընթացքում Հայ ազգային կոնգրեսի շարքում լինելը: Ինքը Վահագն Խաչատրյանը հայտարարել է, որ 2017 թվականից իրեն համարում է անկուսակցական:

Կասկածից վեր է, որ անգամ ամենաանկուսակցականության պարագայում էլ Վահագն Խաչատրյանը լինելով կառավարող մեծամասնության թեկնածու, դիտվելու էր մեծամասնության «կուսակից», հատկապես այն հայտարարության պարագայում, որ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ տեղի ունեցած ֆեյսբուքյան ասուլիսում: Իսկ նա հայտարարեց, որ կարևոր է խորհրդարանա-կառավարություն-նախագահ եռանկյունու ներդաշնակությունը, հատկապես, որ Հայաստանը լուրջ մարտահրավերների փուլում է: Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո այդ համատեքստում էին նաև դիտարկվում նրա հրաժարականի վարկածները, որ կան կայացվելիք լուրջ որոշումներ, որոնց համար պատասխանատվություն նախագահը ստանձնել չցանկացավ: Թեև, եթե այդպես էր, ապա Սարգսյանը կարող էր և չստաձնել՝ չստորագրելով անցանկալի թղթեր: Նա ունի դրա հնարավորությունը: Այլ հարց է, որ գործադիր իշխանությունն էլ ըստ Սահմանադրության ունի այդ իրավիճակում նախագահի ստորագրությունը շրջանցելու լծակներ: Այլ կերպ ասած, Հայաստանի նախագահը՝ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում չունի բավարար լծակներ, որպեսզի համարվի իշխանության մի թև, որը կարող է հակակշիռ լինել գործադիրին: Առավել ևս անհեթեթ է խոսել օրենսդիրին հակակշիռ լինելու մասին, եթե հենց խորհրդարանն է ընտրում նախագահ: Չի կարող որևէ նշանակվող պաշտոնյա հակակշիռ լինել իրեն նշանակողին:

Ինչի՞ համար է այդ ամենը: Հասկանալու համար, որ մեղմ ասած քաղաքականապես անհամարժեք են խոսակցությունները այն մասին, թե նախագահը պետք է լինի հակակշռող գործոն: Նախ, նա այդպիսի հնարավորություն չունի Սահմանադրությամբ, և բացի այդ էլ ուղղակի անտրամաբանական է, երբ ոչ ներկայացուչական կառույցը լինի ներկայացուցչականի, առաջնային մանդատ ունեցողին հակակշիռ, կամ հակակշիռ նրա ձևավորած գործադիր իշխանությանը, եթե ձևավորողը ըստ էության մեկն է՝ խորհրդարանական մեծամասնությունը, այլ ոչ թե հանրությունը: Ըստ այդմ, նոր նախագահի թեկնածուի շուրջ այդօրինակ դատողությունները կամ պարզապես կեղծ են, ընդամենը ընդդիմադիր ուժերի քարոզչա-քաղաքական տրամաբանությունից բխող հարցադրումներ, կամ պարզապես քաղաքական տրամաբանության հետ թյուրըմբռնումների և թյուրընկալման հետևանք են: Ընդ որում, ընդդիմադիր ուժերի քարոզչական շարժերը լիովին հասկանալի են իրենց քաղաքական կարգավիճակի և տրամաբանության համատեքստում, բայց հանրության համար կարևոր է չընկնել այդ «ծուղակը»:

Խնդիրը շատ պարզ է, եթե մենք ցանկանում ենք հակակշիռների տրամաբանությամբ քաղաքական իշխանություն, ապա պետք է վերադառնանք կիսանախագահական կառավարման մոդելին, որտեղ հանրությունը կձևավորի թե խորհրդարան, թե կընտրի նախագահ, իսկ Սահմանադրությունը կկարգավորի նրանց լիազորությունների տիրույթը: Ընդ որում, անգամ այդ պարագայում, եթե հանրությունը երկու դեպքում էլ ձայնը տվեց միևնույն ուժին, ըստ էության կձևավորվի միատար իշխանություն, պարզապես այդ պարագայում հակակշիռները կարող են կանխարգելել ավտորիտար բնույթի հաստատումը: Միով բանիվ, խոշոր հաշվով խնդիրը ոչ թե նախագահի այս կամ այն թեկնածուն է, կամ խնդրի լուծումը, այլ ունի ավելի խորքային «հիմք»: Խնդիրը Հայաստանում եղած քաղաքական մտածողությունը, սահմանադրա-քաղաքական մշակույթն ու սահմանադրա-իրավական կարգավորումներն են: Հանրությունըւ պետք է այդ դաշտում հասկանա թե իր նախընտրած մոդելները, թե լուծումները:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում