Thursday, 25 04 2024
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

Շուրջ 1 տարի «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագծի վրա աշխատել ենք. այն կընդունվի փետրվարի 18-ին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատսխանել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

-Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ է մշակվում: Ինչո՞ւ հիմա է նման նախագիծ մշակվում, ինչո՞վ է դա պայմանավորված և ի՞նչ ակնկալիքներ կան:

-Ինչպես գիտեք, 2021 թվականի մարտի 1-ին և 2021ժ-ի մայիսի 14-ին Արցախի Ազգային ժողովը և Հայաստանի Ազգային ժողովը հանդես են եկել հայտարարություններով: Մասնավորապես, մեր հայտարարության մեջ գրված էր, որ խմբակցությունները քաղաքական դիրքորոշում արտահայտվեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի կողմից: Երկրորդ, Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի և սահմանների որոշման գործընթացում: Ապագա բանակցություններ ասելով մենք հասկանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարված բանակցություններին պաշտոնական Բաքուն, Երևանը և Ստեփանակերտը հավանություն են տվել: Դա միակ մանդատն է, որ կարող է քաղաքական լուծումներ առաջարկել և Ադրբեջանի, և Հայաստանին, և Արցախին:

Իսկ Հայաստանի ԱԺ հայտարարության մեջ նշված է, որ Արցախի Հանրապետությանը Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում Արցախի տարածքների բռնազավթումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի և սահմանների որոշման գործընթացում: Այսինքն և Արցախի Հանրապետությունը, և Հայաստանի Հանրապետությունը գտնում են, որ Արցախի հարցում համապարփակ վերջնական լուծում չկա և  տարածաշրջանում վերջնական խաղաղության հասնել հնարավոր է միայն քաղաքական լուծումով, որը կառաջարկի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հաջորդ կարևոր բանն այն է, որ Հայաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման Արցախի հակամարտության խաղաղ ու համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման, բռնի, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց բնակավայրերի վերադարձի ապահովման հրամայականն է: Շուրջ մեկ տարի է, որ այս օրենքի նախագծի վրա աշխատել են Արցախի ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը: ԱԺ 5 խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությամբ այն մտնելու է օրակարգ: Փետրվարի մեր Արցախի ԱԺ-ն ունենալու է 5 նիստ՝ փետրվարի 2-ին, 4-ին, 15-ին, 16-ին և 18-ին: Փետրվարի 18-ին վերջնականորեն կընդունվի օրենքը: Սկզբից մտածում էինք, որ օրենքն ընդունվի փետրվարի 20-ին, սակայն փետրվարի 19-20-ը շաբաթ կիրակի է: Հետևաբար, այդ օրենքը կընդունենք փետրվարի 18-ին՝ արտահերթ ռեժիմով: բացի այդ, ԱԺ խմբակցություններն ինձ ասացին, որ խմբակցությունների հայտարարություն կլինի փետրվարի 20-ի մասով: Այդ օրը նշվում է Արցախի հայտնի նստաշրջանի 34-րդ տարեդարձը, երբ ԼՂԻՄ մարզգործկոմը դիմել էր ԽՍՀՄ գերագույն խորհրդին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին, Ադրբեջանի Գերագույն խորհրդին Հայաստանին վերամիավորվելու խնդրանքով:

-Նման օրենքի ընդունումը կարո՞ղ է շղթայական ռեակցիայով հասնել նաև Հայաստան և մեր խորհրդարանը նույնպես համանման գործընթաց սկսի, ընդհուպ մինչև Արցախի անկախության ճանաչում:

-Արդեն ասացի, որ Հայաստանի ԱԺ-ն 2021-ի մայիսի 14-ին հայտարարություն է ընդունել: Ճիշտ կլինի այդ հարցով դիմել Հայաստանի Ազգային ժողովին: Հայաստանի ԱԺ-ն մի քանի անգամ կարող էր ճանաչել Արցախի անկախությունը, և մինչև 1992 թվականի մայիսի Բիշկեկի պայմանագիրը, և 2003 թվականին, երբ Իլհամ Ալիևն ընտրվեց նախագահ և բանակցությունները տեղափոխվեցին փակուղի, և 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, և 2020-ի արյունոտ պատերազմի ժամանակ: Նախկինում էլ մենք գտնում էինք, որ Արցախի անկախության ճանաչման ամենահարմար պահը պատերազմն է, քանի որ խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է: Եթե պատերազմ է, ապա բանակցություններ չկան: Լավ է, որ Ֆրանսիայի վերին և ստորին պալատները բանաձևեր ընդունեցին Արցախի ճանաչման մասով:

-Ձեր կողմից նախաձեռնած այս գործընթացն ինչի՞ կհանգեցնի:

-Այս օրենքի նախագիծը մենք քննարկել ենք նաև Անվտանգության խորհրդում: Կապրենք, կտեսնենք, թե ինչի կհանգեցնի:

-Ավելի վաղ հնարավո՞ր էր այս գործընթացը կազմակերպել, մասնավորապես, պատերազմից անմիջապես հետո:

-Պատերազմից անմիջապես հետո մենք 2021-ի մարտի 1-ին մենք հայտարարությամբ հանդես ենք եկել: Հիմա արդեն օրենքի տեսքով ենք հանդես գալիս:

-Ինչպե՞ս եք գնահատում Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մտադրությունը: Կարծում եք՝ պետք է անցնել կիսանախագահական կառավարման համակարգի՞:

Շատ լավ կարծիք ունեմ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է կառավարման համակարգի փոփոխությանը, դա կորոշվի այն ժամանակ, երբ հայեցակարգ ընդունվի: Եկեք ժամանակից առաջ չընկնենք: Նախագահի հրամանագրով հանձնաժողով է ստեղծվելու: Ընդհանրապես, չի լինում լավ կամ վատ Սահմանադրությունը: Սահմանադրությունն ընդունելուց հետո նոր տեսնում ես բացերը: Կարելի է ժամերով խոսել, որ նախագահական համակարգն է ճիշտ կամ կիսանախագահականը: Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերի, և խորհրդարանում ընդգրկված, և արտախորհրդարանական, իրողություններին համապատասխան Սահմանադրություն կունենանք:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում