Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Բաքուն Մոսկվայի միջոցով կփորձի արգելափակել այս կարևոր փաստաթղթի գործարկումը․ Կարեն Օհանջանյան

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

Պարոն Օհանջանյան, Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հայտնել է, որ ԱԺ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։ Ձեր դիտարկմամբ՝ այն ի՞նչ նշանակություն կունենա։

-Ի սկզբանե ուզում եմ նշել, որ նման օրենք պետք է ընդունվեր վաղուց՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական տարածքների զգալի մասի օկուպացումից անմիջապես հետո։ Նախագծի բովանդակության մասին մանրամասն տեղեկություններ չունեմ, սակայն անհրաժեշտ եմ համարում, որ երկրի խորհրդարանը օրենքի տեսքով ցույց տա իր վերաբերմունքը կատարված ագրեսիայի նկատմամբ՝ այն որակելով որպես ցեղասպանությանը համարժեք մարդկության դեմ ագրեսիա, ինչպես նաև միջազգային միջկառավարական կառույցների ուշադրությունը պետք է հրավիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ և անզեն քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների հանցավոր վերաբերմունքի փաստերի վրա և կոչ անել լրջորեն հետաքննել մարդկության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից ծրագրված հանցագործությունների փաստը։

Միևնույն ժամանակ, օրենքի փաստաթուղթը պետք է հաստատի ԼՂՀ ժողովրդի ցանկությունը՝ վերադարձնել Արցախի սահմանադրական բոլոր տարածքները, որոնք մինչ 2016 թվականի ապրիլյան սկիզբն ու 44-օրյա պատերազմը գտնվում էին իրենց ինքնիշխան վերահսկողության տակ։ Եվ այդ բոլոր տարածքների բռնագրավումը կամ հանձնումն Ադրբեջանին համարվում է հակասահմանադրական ակտ, և հետևաբար, Արցախի ժողովուրդը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները՝ դիվանագիտական, իրավական և այլ կերպ՝ ձգտելու իր իրավասության տակ գտնվող օկուպացված տարածքները վերադարձնել։ Ազգային ժողովը չպետք է սահմանափակվի Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների օկուպացիայի մասին օրենքը բնութագրելով միայն ԼՂԻՄ-ի կազմի մեջ գտնվող տարածքներով, սա կլինի դավաճանություն հազարավոր զոհվածների և անկախ ԼՂՀ-ի գաղափարին։

-Ձեր կարծիքով ինչպե՞ս սրան կարձագանքի Մոսկվան, հնարավոր է սա արվեր առանց ռուսական կողմի իմացության։

-Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի, այսպես կոչված, պայմանավորվածության համաձայն, որը փաստացի դադարեցրեց պատերազմը և թույլ տվեց Ադրբեջանին և Ռուսաստանին օկուպացնել Արցախը, խաղաղապահ ուժերը չպետք է մասնակցեն ԼՂՀ ներքաղաքական գործընթացներին։ Իրենց առաքելությանը. միայն մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունն ու հաղորդակցությունների անվտանգ աշխատանքը ապահովելն է։ Թեև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը, լինելով մեր տարածքում որպես «խաղաղապահ կոնտինգենտ», ունի իր թաքնված օրակարգը։ Մենք չգիտենք, թե ինչպես կվարվի Ռուսաստանը, բայց մենք ինքնիշխան պետություն ենք և պետք է անենք այն, ինչ բխում է մեր ազգային շահերից։ Կարող եմ ենթադրել, որ ռուսական կողմը տեղեկացված է խորհրդարանի մտադրության մասին, ուստի ավելի քան հակված եմ կարծելու, որ օրենքի փաստաթղթում օկուպացման սուբյեկտներ կլինեն նախկին ԼՂԻՄ-ի այն տարածքները, որոնք ամբողջությամբ կամ մասնակի  գրավված են Ադրբեջանի կողմից։

-Նախագծում իրավական գնահատականներ կլինեն փախստականների, տեղահանվածների, օկուպացված տարածքների վերաբերյալ։ Գործնականում սա ի՞նչ կտա, ինչքանո՞վ կօգնի Արցախի միջազգային ճանաչմանը։

-Շատ կարևոր է արձանագրել  մեր ազգի հետ տեղի ունեցածը․ տարածքների կորուստ, հազարավոր զոհեր, երկրի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների հսկայական ավերածություններ, տասնյակ հազարավոր փախստականներ՝ զրկված կացարանից, հայրենիքից և արժանապատիվ գոյության միջոցներից։ Այս ամենը անհրաժեշտ բաղադրիչներն են հումանիտար աղետի գոտում միջազգային հանրության հրատապ միջամտության համար՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության կողմից ցեղասպանության ենթարկված ԼՂՀ-ի հետագա ճանաչմամբ։

-Բաքվից ի՞նչ հնարավոր արձագանքներ կլինեն։

– Բաքուն, բնականաբար, կփորձի Մոսկվայի միջոցով արգելափակել այս կարևոր փաստաթղթի գործարկման ընթացքը։ Հնարավոր է, որ ադրբեջանական զինուժը փորձի ապակայունացնել իրավիճակը ռուսական օկուպացիոն ուժերի կողմից վերահսկվող գոտում։ Եվ, իհարկե, Բաքուն կսկսի կաշառել միջազգային կառույցներին, որպեսզի թույլ չտա ավելի մեծ ներգրավվածություն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծման գործընթացում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում