«Սերժ Սարգսյանից բովանդակային խոսք սպասել պետք չէ, նա միայն ինտրիգներ է ստեղծում»,-անդրադառնալով Սարգսյանի՝ հունվարի 28-ին Սարդարապատում արած հայտարարությանը, թե առաջիկայում խոսելու է, նշում է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։ Խոսելով Սերժ Սարգսյանի խորհրդարանական ուժի՝ ՊՈՒ-ի պատգամավոր Հայկ Մամիջանյանի ԵԽԽՎ-ում քվեարկության մասին, քաղաքագետը նշում է․ «Ընդդիմությունն իր հակապետական գործունեության համար սոփեստական հիմնավորումներ է բերում, նրանց գործելաոճը հակապետական է»։