Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Օլիմպիական խաղերն առանց ադրբեջանցիների․ Ովքեր կներկայացնեն Հայաստանը

Փետրվարի 4-ին Պեկինում կմեկնարկի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։ Ձմեռային մարզաձևերի կարևորագույն փառատոնին Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկներ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ինչպես նաև գեղասահքի Թինա Կարապետյան -Սիմոն Սենեկալ պարային զույգը։ 2018 թվականին Հարավային Կորեայի Փյոնչհան քաղաքում տեղի ունեցած Օլիմպիադայում Հայաստանն ուներ ընդամենը 3 մասնակից դահուկորդներ՝ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։ Փաստորեն, նախորդ Օլիմպիական խաղերի համեմատ Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմը կրկնապատկվել է։ Այնուամենայնիվ, մեր օլիմպիականներից Պեկինում լուրջ հաջողություններ անկնկալ չի կարելի։ Ինչ խոսք, որոշակի սպասելիքներ կան Միքայելյանից, ինչպես նաև Կարապետյան-Սենեկալ պարային զույգից, բայց․․․։ Նշենք, որ Ձմեռային օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկները երբևէ մեդալ չեն նվաճել: Մրցանակային տեղերից վերջին 25 տարիներին անմասն են մնացել նաև հարևան բոլոր երկրների մարզիկները, ասել է թե ձմեռային մարզաձևերը մեր տարածաշրջանի համար չեն: Առաջիկա Օլիմպիական խաղերում Ադրբեջանը, որը հսկայական գումարներ է ներդնում սպորտում, կներկայանա ընդամենը երկու մարզիկով, որոնք սակայն ադրբեջանցիներ չեն:

Մասնավորապես, Պեկինում Ադրբեջանը ներկայացնելու են գեղասահորդներ Եկատերինա Ռյաբովան և Վլադիմիր Լիտվինցրև, որոնք ազգույթամբ ռուս են։ Նախորդ օլիմպիական խաղերում Ադրբետջանը կներկայացրել էր մեկ մարզիկ լեռնադահուկորդ Բրանխերը, որն ազգությամբ ավստրիացի է: Հիշենք, որ վերջին տասնամյակում Ադրբեջանի դրոշի ներքո Ամառային օլիմպիական խաղերում մեդալներ են նվաճել բազմաթիվ այսպես կոչված լեգեոնականներ: Ակնհայտ է, որ ցանկության դեպքում Ադրբեջանը Պեկինում կնարկայացներ ոչ թե 2, այլ, ասենք՝ 10 արտասահմանցի մարզիկներ, որոնք իրական պայքար կմղեին մեդալների համար: Իսկ 2 մարզիկ ադրբեջանցիները «վարձակալել» են ձևի համար, որպեսզի երկիրը ներկայացուցիչ ունենա մարզական փառատոնին:Հարևան Վրաստանը Օլիմպիական խաղերում ներկայացնելու են 9 մարզիկներ, որոնցից 3-ը ազգությամբ վրացի չեն։ Նախորդ օլիմպիական խաղերում Վրաստանը ներկայացել էր 4 մարզիկով, որոնցից սահնակորդ Գեորգի Սողոյանը մեր հայրենակիցն է։ Փաստորեն, մասնակիցների քանակով հայերը գերազանցում են թե՛ վրացիներին և թե՛ ադրբեջանցիներին: Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այս երկիրը Պեկինում կներկայանա 7 մարզիկով։

Իրանի օլիմպիական հավաքականն էլ բաղկացած է երեք մարզիկներից։ Ամեն դեպքում փաստենք, ինչպես տարածաշրջանի մյուս երկրները, այդեպս էլ մենք Ձմեռային խաղերին մասնակցում են կարևորը մասնակցությունն է կարգախոսով: Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառն այն է, որ մենք չունենք համապատասխան պայմաններ և չունենք մասնագետներ: Այս երկուսի համադրումը բերում է նրան, որ մենք պարզապես մասնակցում ենք խաղերին: Պետք է նշել նաև, որ մենք ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում ենք վարկանիշով, ինչը նշանակում է, որ մասնակցում ենք մեր վաստակով: Այսօր պետք փաստենք, որ չունենք այն մասնագետները, ովքեր կարող են մրցունակ մարզիկների աճեցնել ։Պետք է ընդունենք նաև, որ ձմեռային մարզաձևերի վրա ներդրումներ կատարելն այսօր այնքան էլ պատեհ չէ, քանզի այսօր խնդիրներ ունեն նաև հենակետային մարզաձևերը: Միջազգային ասպարեզում մեր երկիրը հաջողության է հասնում մասնավորապես բռնցքամարտում, ըմբշամարտում և ծանրամարտում:

Հասարակության կողմից այնքան էլ չի ընկալվի, եթե այս մարզաձևերի հաշվին ավելի մեծ ներդրումներ կատարվեն ձմեռային մարզաձևերի վրա: Իսկապես ցավալի է, որ մեր պետությունը և որոշ անհատներ հնարավորություն ունեն զարգացնելու ընդամենը մի քանի մարզաձևեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում