Դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ՝ քննարկելու առավել անկախ ու թափանցիկ դատական հաստատությունների կայացման հարցում Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին։
«Դեսպանը գովեստով խոսեց մինչ օրս այս ասպարեզում Հայաստանի գրանցած առաջընթացի մասին և շեշտեց շարունակական բարեփոխումների կարևորությունը», – հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։