Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ժամանա՞կ, թե՞ ռեսուրսներ. ո՞րն է ելքը

Արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրության է պատրաստվում Հայաստանի քաղաքական դաշտը, այդ թվում` իշխանական ուժերը:
Այդ հարցը հետաքրքրում է շատերին, ու թեև թվում է, որ իրականում դա ոչ մի նշանակություն չունի երկրի իրական խնդիրների լուծման տեսանկյունից, հատկապես սոցիալ-տնտեսական առումով, այդուհանդերձ պետք չէ միարժեք պնդել դա: Բանն այն է, որ Հայաստանում ընտրություն հասկացությունը տեղավորվում է այնպիսի «կանոնակարգի» մեջ, ընթանում է այնպիսի ավանդույթների շրջանակում, որ ենթադրում է տնտեսական կյանքի կտրուկ աշխուժացում: Ընտրությունը Հայաստանում հավասարազոր է կապիտալ ներդրումների: Դրանց էֆեկտը, իհարկե, լինում է կարճաժամկետ, իսկ հետո նույնիսկ սկսում են իրար հետևից անխուսափելիորեն ի հայտ գալ դեֆեկտները, բայց Հայաստանի տնտեսությունը այժմ այնպիսի վիճակում է, որ նույնիսկ այդ կարճաժամկետ էֆեկտով ներդրումները, որ կատարվում են Հայաստանում ընտրական համապետական պրոցեսների ընթացքում, կարող են լինել փրկօղակ բոլորի համար:

Հայաստանի կառավարությունը հարյուրավոր միլիոնների վարկեր է որոնում արտասահմանում և երկիրը թաղում պարտքերի ծանր բեռի տակ, իսկ այդ ժամանակամիջոցում երկրից հեռանում է Հայաստանի մեծահարուստների, այդ թվում և նույն կառավարության շատ բարձրաստիճան պաշտոնյաների կուտակած կապիտալը` արտերկրում վերածվելով անշարժ գույքի, բիզնեսների, այլ ճոխությունների: Եթե լինեն ընտրություններ, ապա այդ «արտահանվող» կապիտալի մի որոշ, և թերևս զգալի մասը կմնա Հայաստանում` ծառայելով թե՛ քարոզարշավներին, թե՛ նաև ընտրակաշառքների ինստիտուտին: Այսինքն` գոնե ինչ-որ չափով երկիրը զերծ կմնա պարտքերի բեռից, հնարավորություն կլինի մի փոքր քիչ պարտքեր կուտակել, գոնե մի երկու-երեք ամսով ավելի քիչ պարտք: Իսկ այդ պարագայում երևի խոսքը գնում է մի քանի հարյուր միլիոնի մասին, որովհետև Հայաստանի իշխանության վերցրած պարտքերի դինամիկայից ակնհայտ է, որ կառավարությունը ամիսը մի քանի տասնյակ միլիոն արտաքին պարտք է կուտակում մեր պետության և քաղաքացիների գլխին:

Այդպիսով, կարծես թե աներկբա է, որ ընտրությունները կարող են Հայաստանի քաղաքացիների համար ունենալ քիչ թե շատ դրական նշանակություն` այն իմաստով, որ մի քանի հարյուր միլիոնով կարող է հետ ընկնել արտաքին պարտքի կուտակման գործընթացը, ու նաև քաղաքացիները կարող են մի փոքր զգալ իրենց վրա ընտրությունների մեջ ներդրված փողից առաջացած տնտեսական փոքր աշխուժությունը: Կարճաժամկետ լուծում է, ընդ որում` երկարաժամկետ, առնվազն մինչև հաջորդ ընտրություններ ընկած ժամանակահատվածով հետագա դեֆեկտների առաջացման ռեալ և թերևս անխուսափելի վտանգով, բայց ինչ արած` Հայաստանի տնտեսությունը հասել է այն վիճակին, որ նույնիսկ այդպիսի քայլերը դիտվում են կենսական անհրաժեշտություն: Ընդ որում` դրանք առաջին հերթին անհրաժեշտություն են հենց իշխանության համար, քանի որ ընտրական շրջանում կատարվող այդ «ներդրումների» միջոցով գոնե հնարավոր կլինի այդ երկու-երեք ամիսը թե՛ արտաքին պարտքի որոնումներից մի քիչ հանգստանալ, թեկուզ արտասահմանում, թե՛ հնարավորություն կլինի բնակչության համար մի քիչ սոցիալական հարցեր լուծել և թեթևացնել իրավիճակի լարվածությունը գոնե առժամանակ:

Ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների անցկացմամբ ամենից շահագրգռվածը պետք է լինի իշխանությունը: Հետևաբար, հարցին` արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունը, թերևս ճիշտ կլինի, որ պատասխանի իշխանությունը, ու այդ պատասխանը պարունակի «արտահերթ» բառը: Այլապես, մեծ է հավանականությունը, որ սոցիալական և տնտեսական վիճակի վատթարացման ներկայիս տեմպերը ուղղակի իշխանությունից ավելի շուտ պատասխանեն այդ հարցին, ընդ որում` պատասխանեն «արտահերթ» բառով: Այսինքն` իշխանությունը կարծես թե չունի այլընտրանք` կամ ինքն է կազմակերպում արտահերթ ընտրություններ, շանս ունենալով որոշակիորեն պահպանել իրեն դրա միջոցով, կամ արտահերթ ընտրություններն են իշխանություն կազմակերպում, որևէ շանս չթողնելով իշխանությանը:

Դատելով իշխանության ներսում առկա խմորումներից` արտահերթի սպասումներն այնտեղ առկա են: Գուցե դրա պատճառն ամենևին էլ տնտեսական «էֆեկտը» չէ, ինչի մասին խոսեցի, այլ պարզապես իշխանությունը զգում է, որ արտաքին քաղաքականության առանցքային հարցի` Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իրավիճակը կարող է ենթարկվել չնախատեսված սրման, ու դրան դիմագրավելու միակ ելքը մնա արտահերթ ընտրության միջոցով ժամանակ շահելը: Իսկ տնտեսական մասով իշխանությունը, թերևս, հույս ունի ինչ-որ կերպ պահել իրավիճակը և թույլ չտալ, որ այն հասնի կոլապսի և առաջացնի սոցիալական բունտ:

Շատ դժվար է ասել, թե իրականում ո՞րն է ավելի մեծ և ռեալ վտանգ ներկայացնում իշխանության համար` Ղարաբաղի հա՞րցը, թե՞ ներքին տնտեսա-քաղաքական վիճակը: Իշխանությունն էլ, թերևս, չունի այդ հարցի պատասխանը, ու դա է պատճառը, որ մտածելով արտահերթ զարգացումների հնարավորության մասին, իշխանությունն, այդուհանդերձ, փորձում է այդ հարցում նախաձեռնություն չցուցաբերել և սպասել դեպքերի ընթացքին, թեև կա դեպքերի ընթացքը, ընդ որում` Հայաստանի համար նպաստավոր ելքով փոխելու լավ հնարավորություն, եթե ներկայիս փուլում իշխանությունը ստանձնում է Հայաստանում առկա տնտեսա-քաղաքական իրավիճակը, ասենք, խորհրդարանի արտահերթ ընտրությամբ լիցքաթափելու և այդ միջոցով ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին` Ղարաբաղի հարցում առկա վտանգը, ճնշումները կամ հնարավոր ճնշումներն ու պահանջները էապես չեզոքացնելու պատասխանատվություն և համարձակություն:

Բայց ամբողջ խնդիրն այն է, թե իրականում իշխանությունը ինչ հերթականությամբ է դասավորում վտանգները` առաջինը պետությանը սպառնացող վտանգնե՞րն են դիտարկվում և որոնվում դրանցից ելքեր, թե՞ առաջինը դիտարկվում են իշխանությանը սպառնացող վտանգներն ու որոնվում են դրանց դեմն առնելու ձևեր: Մինչև այժմ, մեղմ ասած, մեծ են հիմքերը պնդելու, որ առաջնային դիտարկման առարկան իշխանությանը սպառնացող վտանգներն են, ինչի հետևանքն էլ ժամանակ շահելու, իսկ դրա հետևանքով էլ երկրի ռեսուրսները մաշելու քաղաքականությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում