Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում մի շարք փոփոխություններ և լրացումներ կկատարվեն. Նախագծով սահմանվում են պետական ֆինանսավորման նվազեցման հիմքերը

ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրենքի նախագիծ է ներկայացրել, որով փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում,  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում: Սույն օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և հարակից մի շարք օրենքներով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված՝ կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության և կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը։

Օրենքի նախագծին կից ներկայացված  հիմնավորումից տեղեկանում ենք, որ մասնավորապես  «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում  առաջարկվում է հիշյալ  օրենքի համապատասխան հոդվածում  սահմանել ֆիզիկական անձի կողմից կուսակցությանը վճարվող մուտքի վճարի առավելագույն շեմ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (առավելագույնը 500 000 դրամ), որը կազմում է անդամավճարի տարեկան գումարի ուղիղ կեսը։ Նախագծով առաջարկվում է նաև  օրենքով չթույլատրված աղբյուրներից ստացված նվիրատվությունները նախ փորձել վերադարձնել նվիրատուին և միայն դրա անհնարինության դեպքում փոխանցել պետական բյուջե: «Այլ է մոտեցումն օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների դեպքում, որոնք ենթակա են փոխանցման պետական բյուջե։ Խնդիրն այն է, որ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվություններ կարող են կատարվել ոչ դիտավորությամբ։ Այս առումով օրենքի նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի համատեղ կարծիքում առաջարկվել է նախ փորձել այդ նվիրատվությունները վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոխանցել պետական բյուջե, քանի որ միշտ չէ, որ նվիրատուները դիտավորությամբ են խախտում սահմանված կարգը»,- նշված է հիմնավորման մեջ:

Նախագծով առաջարկվում է նաև պարզեցնել աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրելու ընթացակարգը՝ աուդիտի կազմակերպման, ինչպես նաև կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց ներկայացման ձևաթղթի սահմանման լիազորությունը վերապահելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Նման իրավակարգավորման հիման վրա կուսակցությունները յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 31-ը օրենքի ուժով Հանձնաժողովին կներկայացնեն Հանձնաժողովի կողմից սահմանված տեղեկությունները՝ սահմանված ձևաթղթի հիման վրա։ Վերը նշված նորմի պահանջները խախտելու համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն։  Փոփոխություններով առաջարկվում է հրաժարվել կուսակցությունների այլ ղեկավար մարմինների անդամների հայտարարագրման պահանջից՝ գույքի և եկամուտների հայտարարագրման պահանջը պահպանելով միայն կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինների անդամների համար։
«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում, հիշեցնենք,  2020 թ. դեկտեմբերի 29-ին կատարված փոփոխություններով արգելվեցին նվիրատվությունները իրավաբանական անձանցից։  Փոխարենը էապես ընդլայնվեց պետական ֆինանսավորման ծավալը՝ նախատեսելով պետական ընդհանուր և նպատակային ֆինանսավորում։ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը նախատեսում է նվազեցնել պետական ֆինանսավորումը, եթե կուսակցությունն իր գույքի վարձակալությունից, բանկային ավանդից, իր կողմից հիմնադրված զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչական կազմակերպության գործունեությունից ստանում է եկամուտներ՝ իրենց փոխանցված այդ եկամուտների չափով, իսկ այդ եկամուտների չափը պետական ֆինանսավորման ծավալը գերազանցելու դեպքում նախատեսվում է պետական ֆինանսավորման դադարեցում։  Պետական ֆինանսավորման նվազեցման և դադարեցման հիմքերի առկայության վերաբերյալ որոշում է ընդունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Այս հանձնաժողովին է վերապահված նաև պետական նպատակային ֆինանսավորում տրամադրելու հիմքերի առկայության ստուգումը, որի հիման վրա կուսակցությունը կարող է ստանալ նշված ֆինանսավորումը։ Բացի դրանից, առաջարկվող նախագծերի փաթեթով ևս նախատեսվում է  կուսակցությունների պետական ֆինանսավորման դադարեցում՝ պայմանավորված աուդիտորական եզրակացության արդյունքներով, ինչպես նաև այն դեպքում, երբ աուդիտի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկությունները և տարեկան հաշվետվության նախնական տարբերակը աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությանը ներկայացվել է  օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։

Հաշվի առնելով, մի կողմից, պետական ֆինանսավորման կենսական կարևորությունը կուսակցությունների գործունեության համար, և մյուս կողմից, դատարաններում գործերի քննության երկար ժամկետները՝ առաջարկվում է կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումների վիճարկման համար նախատեսել հատուկ վարույթ՝ Վարչական և Վերաքննիչ դատարաններում սահմանելով գործի քննության սեղմ ժամկետներ։ Մասնավորապես՝ նախագծով Վարչական դատարանում նախատեսվում է գործի քննության երկամսյա ժամկետ, իսկ Վերաքննիչ դատարանում՝ մեկամսյա ժամկետ։

Օրենքների նախագծերին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում