Հրաժարականի դիմումն օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության նախագահը դիմումը հետ չի վերցրել: Դա նշանակում է, որ նախագահի պաշտոնն այսօրվանից թափուր է:
Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք, ըստ հիմնական օրենքի 125 հոդվածի 3-րդ կետի, ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
Երեկ երեկոյան կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը. քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։
Նախագահի ընտրությունն Ազգային Ժողովում անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց 25-35 օր անց: Նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի ընտրվելուց հետո տասներորդ օրը:
Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն՝ մինչ այդ նախագահի պարտականությունները կկատարի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: