Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Մեծ աղմուկ Սերժ Սարգսյանի ասուլիսից առաջ. Հայաստանի համար առանցքայինը

Հայաստանում մեծ աղմուկ և քննարկումներ է առաջացրել Հայաստանի մասին ԵԽԽՎ զեկույց-բանաձևի քվեարկությունը, մասնավորապես այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել բանաձևի, որտեղ խոսվում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի մասին, ինչպես նաև Արցախի հարցի համապարփակ կարգավորման անհրաժեշտության՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, նաև ռազմագերիների վերադարձի անհրաժեշտության մասին: Այդ զեկույցին դեմ են քվեարկել միայն Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակներն ու Հայաստանի պատվիրակության ընդդիմադիր անդամը, ինչն էլ առաջացրել է հանրային բուռն արձագանք և խիստ քննադատություն նրա հասցեին: Պատգամավորի քվեարկության բացատրությունն այն է, որ համաձայն չէ զեկույցում Հայաստանի ժողովրդավարության առաջընթացի մասին գնահատականին և զեկույցը դիտարկում են ոչ թե հայաստանամետ, այլ իշխանամետ: Այդ բացատրությունը սակայն քիչ համոզիչ է թվում, ինչպես օրինակ հանրությանն ու այդ թվում և «Պատիվ ունեմ»-ին քիչ համոզիչ էր թվում լիազորությունների անբավարարությամբ հրաժարականը բացատրելու նախագահ Սարգսյանի բացատրությունը: Ի վերջո, զեկույցում կար Արցախի վերաբերյալ կարևոր արձանագրում: Եվ, կար պարզապես հատուկ կարծիքով ժողովրդավարության մասին գնահատականին չհամաձայնելու, բայց զեկույցի քվեարկությանը պարզապես չմասնակցելու տարբերակը, ողջունելով դրանում Արցախի հարցի վերաբերյալ արձանագրումը: Թե ինչու ընդդիմադիր պատգամավորը չի ընտրել այդ տարբերակը և գնացել է քայլի, որը փաստորեն բումերանգի խիստ էֆեկտով հարվածել է իրեն և այն քաղաքական միավորին, որ ներկայացնում է, թերևս հայտնի է միայն իրենց: Ի դեպ, հետաքրքիր է, թե արդյո՞ք եղել է քվեարկության վերաբերյալ խորհրդակցություն այդ ուժի առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի հետ: Այդ հարցը հետաքրքիր է թերևս նաև այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է այսօր ներկայացնել արցախյան բանակցային գործընթացի պատմության, իր թողած ժառանգության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների իր պատասխանը:

Փաստացի ստացվում է բավականին ուշագրավ մի իրավիճակ: ԵԽԽՎ-ում հայտնի, աղմկոտ քվեարկությամբ Սերժ Սարգսյանի ելույթից կամ ասուլիսից առաջ խթանվում է հանրային շատ սուր տրամադրություն, առաջացնելով հենց այդ հարցը՝ միթե՞ դեմ քվեարկությունն ուներ այդ աստիճանի կարևորություն ու անհրաժեշտություն, լուծում էր որևէ էական հարց «Պատիվ ունեմ»-ի կամ ՀՀԿ համար, որ արժեր գնալ Հայաստանում այդ սուր քննադատության ռիսկի՝ Սերժ Սարգսյանի ասուլիսից կամ պարզաբանումներից առաջ: Բոլոր դեպքերում, առկա իրավիճակում իհարկե հանրությունը պետք է կարողանա դուրս բերել իր համար առանցքայինն ու կարևորը: Իսկ առանցքայինն ու կարևորը անշուշտ մեկ ընդդիմադիր պատգամավորի քվեարկությունը  չէ: Ի վերջո, Հայաստանում ընդդիմության քաղաքական որակի և էֆեկտիվության հարցը այդ քվեարկությամբ չէ որ պետք է բացվի կամ փակվի: Այդ հարցն առկա է վաղուց և այն ունի իհարկե խորքային արմատներ: Եվ այդ հարցը հանրային քննարկումներում ունի իր առանձին հարթությունը, որտեղ պահանջում է կոնցեպտուալ դիտարկումներ: Հետևաբար, տվյալ պարագայում պետք է թերևս կենտրոնանալ, կամ վերադարձնել ուշադրությունը զեկույցի ուղղությամբ, որտեղ կան թե Հայաստանի ժողովրդավարության, թե արցախյան հարցի, թե հետպատերազմական իրավիճակի և մարդասիրական խնդիրների մասին կարևոր արձանագրումներ: Ըստ այդմ, Հայաստանի հանրության գլխավոր խնդիրը պետք է լինի քաղաքական ղեկավարությունից այդ փաստաթղթի հետագա քաղաքական կապիտալիզացիա պահանջելը:

Ընդդիմադիր պատգամավորի քվեարկությունից քաղաքական իշխանությունը իր քաղաքական դիվիդենտը կարծես թե քաղեց բավականաչափ: Մինչդեռ Հայաստանի համար կարևոր է այն քաղաքական դիվիդենտը, որ պետք է քաղվի ԵԽԽՎ զեկույցից թե այդ կառույցում հետագա աշխատանքային ընթացքում, և թե եվրոպական ու միջազգային այլ ասպարեզներում Հայաստանի ու Արցախի անվտանգության, նաև արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման գործում անհրաժեշտ աշխատանքի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում