Thursday, 18 04 2024
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում

Մի՛ ստիպեք մեզ ասել ավելին․ Շիրակի մարզպետ

ԵԽԽՎ-ի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձևի ընդունման, որոշ ընդդիմադիր գործիչների վարքագծին եւ դրան հաջորդող արդարացումներին որոշել էի չանդրադառնալ, սակայն իրենց խայտառակ քվեարկությունը քողարկելու համար, վերջիններս ջանասիրաբար փորձում են կասկածի տակ դնել թե՛ հայաստանյան պատվիրակության մաս կազմող կառավարող ուժի անդամների աշխատանքը, թե՛ ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի վերլուծությունն ու զեկույցը, և, թե՛ Հայաստանում ժողովրդավարության առաջընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Այս ամենի համատեքստում պետք է մի քանի կարևոր արձանագրումներ անել. ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունեն և Բորիանա Աբերգը իրենց այցի շրջանակներում, (որն ի դեպ, համընկավ իմ խորհրդարանական գործունեության վերջին օրերի հետ), հանդիպումներ ունեցան կառավարող խմբակցության եւ Կառավարության անդամների, ինչպես նաեւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ԵԽԽՎ-ի Հայաստանի վերաբերյալ համազեկուցողների հանդիպումների շրջանակն իրապես լայն էր՝ Սահմանադրական դատարան, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Բարձրագույն դատական խորհուրդ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Այս հանգամանքը հատուկ եմ ուզում ընդգծել, որովհետև ընդդիմադիր դաշտից հասարակությանը փորձում են հրամցնել այն վարկածը, որ բանաձևում արտացոլված են բացառապես մերձիշխանական տեսակետներ: Այնինչ իրականությունը լրիվ այլ է:

Ե՛վ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն ազատորեն և անխոչընդոտ ներկայացնում էին սեփական տեսակետները: Ավելին, պաշտոնական ընթրիքին իմ հարևանությամբ նստած պարոն Մամիջանյանի հնչեցրած կարծիքը Հայաստանի ժողովրդավարական գործընթացների «անկման» մասին ոչ միայն ինձ ու իմ գործընկերներին էր թվում հիմնազուրկ, այլ նաև ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամներին: Ուստի, ցանկացած արդարացում, թե ընդդիմության կարծիքը և խոսքը լսելի չի եղել կամ ընդունված բանաձևում բացառապես ներառված են կառավարող ուժի տեսակետներն անհիմն ու կեղծ են:

Ավելի զարհուրելի է այն փաստը, որ խորհրդարանական դիվանագիտությունից բացարձակ անտեղյակ օրիորդը, որը ճակատագրի հեգնանքով է հայտնվել խորհրդարանում, հերթական անգամ «մտքի փայլատակումներով» փորձել է առանձնանալ` վկայակոչելով, որ համազեկուցողների, ԵԽԽՎ-ի և ողջ Եվրոպայի համար Հայաստանի ու մեր երկրի պատմական անցյալը միևնույն է: Այնինչ սեփական աչքերով տեսածս ու զգացածս մեկ այլ բանի մասին են խոսում: Համազեկուցողների հետ Հայոց Եղեռնի հուշարձան, ապա Ցեղասպանության թանգարան այցելության ընթացքում ականատեսն էի իրական ապրումակցման և կարեկցանքի:

Եզրափակելով վերոգրյալը՝ խորհուրդ կտամ ընդդիմադիրներին այլևս չանդրադառնալ սույն հարցին: Հասարակությունն իր գնահատականը ձեր վարքագծին արդեն տվել է:

Մի՛ ստիպեք մեզ ասել ավելին»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Հայկ Մամիջանյանը իր քվեարկության վերաբերյալ հայտարարություն էր տարածել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում