Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Դուք այս երկրի առաջընթացն ապահովող ապագայի հետ կապ չունեք, երկրին դեմ քվեարկած պարոն Հայկ Մամիջանյան․ Արմեն Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԵԽԽՎ֊ն հայանպաստ բանաձև է ընդունել, որին Հայաստանի Հանրապետությունը ձգտել է տասնամյակներ։ Շատ երկրներ են ձգտում, որպեսզի իրենց վերաբերող նման բանաձև ընդունվի, օրինակ՝ Ադրբեջանի նման պետության համար դա անհասանելի բաղձանք է։

Այդ բանաձևով քաղաքակիրթ աշխարհն ընդունել է, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման զգալի առաջընթաց է արձանագրվել։ Բոլորիս հասկանալի է, որ նման արձանագրումներով բարձրանում է պետության հեղինակությունը, վարկանիշը, ինչն էլ իր հերթին միայն դրական ազդեցություն է ունենում երկրի բոլոր բնագավառների վրա՝ դառնալով առաջընթացի ազդեցիկ գործոն։

Իհարկե, բնական էր, որ բանաձևի ընդունմանը դեմ լինեին թշնամական հարաբերություններ ունեցող երկրների ներկայացուցիչները, ինչն էլ փաստվեց քվեարկությամբ։ Բայց ապշած եմ, որ սեփական երկրի և ժողովրդի դեմ քվեարկել է հայ մարդը, ով Հայաստանի խորհրդարանի անդամ է և <> խմբակցության քարտուղարը, ով ոչ մի առիթ բաց չի թողնում՝ հայրենասիրություն քարոզելու, ով նաև դասավանդում է մեր սերունդներին։

Ինչքան պետք է իշխանության մոլուցքը մեծ լինի, ինչքան պետք է փոքր լինի սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքը և ինչքան սարսափելի պետք է թվա ժողովրդավարությունը, որ երկրի համար այսչափ կարևոր արձանագրմանը դեմ հանդես գաս՝ համակարծիք լինելով թուրքերի և ադրբեջանցիների հետ։

Լավ, եթե սա յուրովի դավաճանություն չէ, ապա ի՞նչ է։ Ժողովրդավարական պետություն ունենալը պետք է որ ցանկացած հայի երազանքը լինի։ Մենք մեր ներսում կարող ենք ցանկացած կարծիք, դիրքորոշում, կոշտ քննարկում ունենալ, բայց օտարների մոտ սեփական երկրի դեմ գործելը որևէ արդարացում չունի։ Արդարացումներ և պատճառաբանություններ բերվում են, բայց՝ ծիծաղելի բովանդակություններով։ Ասեմ ավելին՝ ցանկացած դավաճանություն միշտ ունեցել է իր արդարացումը և պատճառաբանությունը։

Այսուհետ ինչպե՞ս ձեզ հետ խոսել միասնության, դժվարին պահերին մեկ բռունցք դառնալու և պատմական դասերից քաղված նման ազգապահպան արժեքների մասին։

Ցավոք սրտի փաստվեց, որ դուք այդ ազգային միասնության և բռունցքի մասը չեք, բայց դուք այս երկրի առաջընթացի, ժողովրդավարացման արգելակման գլխավոր դերակատարների մեջ եք։

Դուք այս երկրի առաջընթացն ապահովող ապագայի հետ կապ չունեք, երկրին դեմ քվեարկած պարոն Հայկ Մամիջանյա՛ն և Ձեզ սատարող տիկնայք ու պարոնայք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում