Monday, 15 08 2022
Ուղիղ․ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են
10:15
Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը երրորդ շաբաթն անընդմեջ նվազում է
Բժշական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած
Այս փուլում Թուրքիայի հետ բաց սահմանը տնտեսության մի շարք ոլորտներ խոցելի կդարձնի
Պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստով
Փաշինյանին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը
«ՌԴ-ն փորձում է զուգահեռ խաղը պահել ակտուալ»․ ինչո՞ւ են Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելի փոխարեն Մոսկվա գնում
Օգոստոսի 15-19-ը օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Փաշինյանը այցելել է «Սուրմալու»
«Սուրմալու»-ի զոհերի թիվը հասավ վեցի
«Սուրմալուի» զոհերի թիվը հասավ 5-ի, 17 մարդ անհետ կորած է
08:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Սուրմալու»-ի աղետը
Աքցանը, փակ շրջանն ու Հայաստանի ելքը
Դեպքի վայրից դուրս են բերվում պայթյունից վնասված մի շարք ավտոմեքենաներ
Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը շարունակվելու է դեռ երկար. Արման Բաբաջանյան
Այս պահի դրությամբ «Սուրմալու»-ի տարածքում աշխատում է 185 փրկարար ծառայող․ Աշոտ Սարգսյան
Անհետ կորած է համարվում 18 քաղաքացի․ ԱԻՆ
Կը ցաւակցիմ Հայաստանի մեր ժողովուրդի զաւակներուն․ Արամ Ա
Անհետ կորածներից 6- ը ողջ են գտնվել. ԱԻՆ
Աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար․Կաթողիկոսը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին
Հայտնի է պայթյունի հետևանքով զոհված երկու քաղաքացիների ինքնությունը
00:00
Ջոնի Դեփը կներկայացնի Dior ապրանքանիշը
Անհետ կորածների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում` զանգահարել «911»
23:30
Էլոն Մասկը Tesla-ի բաժնետոմսերը վաճառել է 6,9 մլրդ դոլարով
Ովքեր են «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած քաղաքացիները
Հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա աղջիկ․ Գևորգ Դերձյան
Վտանգ կա, որ քամու պատճառով հրդեհը կարող է նորից բռնկվել. ԱԻ նախարար
Հղի կինն ու նրա մանկահասակ երեխան անհետ կորած են. ԱԻ նախարար

Պատերազմի մասնակից ընկերները սեփական գործն են հիմնել Գյումրիում

Գյումրիում հունվարի 30-ին բացվեց դիզայներական ընկերություն, որը հիմնել են Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից երեք ընկերներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ընկերությունը Գյումրիում հիմնադրելու որոշումը նրանք կայացրել են հայրենի քաղաքը զարգացնելու ու հայրենի հողին ամուր կանգնելու նպատակն ունենալով։ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից երեք ընկերով են կյանքի կոչել: Պատերազմի օրերին համընկնող ժամկետային զինվորական ծառայությունը տարբեր զորամասերում են անցկացրել, բայց այդ օրերի հիշողությունները երեքի մոտ էլ նույնն է: Անկեղծանում են՝ երկար ժամանակ էր պետք այդ օրերի «թմբիրից» արթնանալու համար, թեև եղածը մոռանալ չի ստացվում: Հայրենիքում գործ դնելու որոշումը հեշտ չի տրվել:

«Զորացրվելուց անմիջապես հետո միայն մեր կորուստների, ու դժվար օրերի մասին էինք հիշում, հետո մեր մեջ ուժ գտանք ու որոշեցինք՝ մեր ուժերով պետք է ամուր պահենք մեր հայրենիքը՝ մեր մասնագիտությամբ աշխատելով: Սա հայրենի երկրում նոր էջի սկիզբ է: Չենք մոռանա մեր զոհված ընկերներին, բայց միայն հետ նայելով չենք ուզում ապրել»,-պատմում է 22-ամյա Ռաֆայել Չախալյանը, ով պատերազմի օրերին եղել է Մարտակերտում:

Ռաֆայել Եղոյանը ևս ծառայությունը Մարտակերտում է անցկացրել: «Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր ընկերությունն է: Ճիշտ է, պատերազմի օրերին նույն վաշտում չենք եղել, բայց երեքս էլ հազարավոր տղաների նման հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ ենք համախմբվել, իսկ հիմա էլ, կարծում եմ, բոլորս մեկ՝ հայրենիքը շենացնելու գաղափարի շուրջ պետք է միավորվենք: Մենք մեր այս փոքր քայլով ենք ուզում դրան հասնել»:

Երեքի ցանկությունն այսօր մեկն է՝ մնալ, ապրել ու ընտանիք կազմել Հայաստանում: Չնայած դժվարություններին, տղաները ոչ միայն իրենց, այլ նաև իրենց զավակների ապագան են Հայաստանում տեսնում, իսկ դրա համար առաջին քայլը հենց իրենք են անում: «Ծաղկացնելու ենք Հայաստանը, մեր ապագան այստեղ է»,- վստահեցնում է Նարեկ Հովհաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում