Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանի բանակի հիմնարար մատակարարումը, որ պետք է ապահովվի ռեֆորմի շրջանակում

Յուրաքանչյուր հունվարի 28 Հայաստանում վերածվում է պաթոսառատության հերթական «տոնի», քանի որ այդ օրը Հայաստանում նշվում է բանակի կազմավորումը: Դա այն պարագայում, երբ հայկական բանակը մշտապես ունի ոչ թե պաթոսի, այլ պետական օրգանիզմի բնականոն աշխատանքի կարիք, որի առանցքային արդյունքներից մեկն էլ արտացոլվելու է բանակում՝ թե կենսապայմանների, թե մարտական կարողությունների, թե նաև արժեհամակարգային ու գաղափարական բազայի տեսքով: Բայց, այդ ամենի համար Հայաստանում պետք է ձևավորվեր հասարակական-քաղաքական քննարկումների ինտիտուցիոնալ միջավայր, որը պետք է բարձրացներ բոլոր, այդ թվում բանակի վերաբերյալ ոլորտային քննարկումների մակարդակը:

Հաճախ, երբ խոսվում է հայկական բանակի մասին, ուշադրությունը կենտրոնանում է բանակի մատակարարումների վրա՝ սպառազինություն, թիկունքային ապահովում, սնունդ և այլն: Մինչդեռ, թերևս կարևորագույն խնդիրներից մեկը եղել և մնում է ոչ միայն նյութական, սպառազօնական մատակարարումների հարցը, այլ հասարակական-քաղաքական կյանքից դեպի բանակ մտքի, արժեքների, գաղափարների, հայեցակարգային մոտեցումների և պատկերացումների մատակարարումը բառի թե բուն, թե պատկերավոև իմաստով, այդ երևույթի թե ուղղակի, թե անուղղակկի իմաստով: Ավելին, Հայաստանի այդ գործընթացը պետք է լիներ փոխադարձ: Այլ կերպ ասած, հասարակական-քաղաքական միջավայրից ստանալով այդ ամենը, բանակը պետք է դրանք մշակեր իր շրջանակում և «վերադարձներ» հասարակական-քաղաքական միջավայր, այդ կերպ դառնալով Հայաստանի մտա-գաղափարական զարգացման գեներատորներից մեկը:

Հայկական բանակի խնդիրը չէր կարող և չպետք է լինի լոկ մարտական՝ պաշտպանական, թե հարձակողական: Հայկական զինված ուժերը պետք է իրենց դերն ու պատասխանատվությունը, իրենց առաքելությունն ունենային, և պետք է ունենան հասարակական-քաղաքական մտքի զարգացման գործում: Դա ամենևին նույնական չէ ներքաղաքական սուբյեկտությանը: Ասել կուզի, բանակը կուսակցություն չէ: Եվ հասարակական-քաղաքական մտքի զարգացումն ամենևին լոկ կուսակցությունների խնդիրը չէ: Սակայն, զինված ուժերի այդ առաքելության գիտակցման և իրականացման համար պետք էր այդ գիտակցությունն ունեցող բարձրագույն հրամկազմ, գեներալակազմ: Դժբախտաբար, հայկական բանակի գեներալակազմի գիտակցությունը ամփոփված է այն դղյակների տեսքով, որ այդ թվում բանակի հաշվին իրենց համար կառուցել են գեներալները Հայաստանում և Արցախում: Հենց այդ միտքը, «ճաշակն» ու պատկերացցումներն էլ արտացոլվել են բանակ-հանրություն հաղորդակցության գործում:

Այսօր, երբ Հայաստանում խոսվում է բանակային ռեֆորմի մասին, ինչի անհրաժեշտությունը չի հերքում գործնականում որևէ հանրային շրջանակ՝ անկախ գիտակցության մակարդակից և քաղաքական հայացքներից, պետք է թերևս արձանագրել, որ այդ ռոֆորմը պետք է ներառի նաև հասարակական-քաղաքական միջավայրի և բանակի հաղորդակցային տիրույթը՝ բովանդակային, արժեհամակարգային, գաղափարական իմաստով: Բանակը պետք է հասարակական-քաղաքական միջավայրից պահանջի ոչ միայն սպառազինոության և նյութական մատակարարումների բավարար ռեսուրսներ և ընթացք, այլ նաև բովանդակային «մատակարարումներ», և հասարակական-քաղաքական միջավայր փոխանցի այդպիսի բովանդակություն՝ սահմանելով պատերազմական մշտական ռիսկի, բարդագույն աշխարհաքաղաքական և ռեգիոնալ միջավայրում կենսագործելու պարտադրվածություն ունեցող պետության զարգացման և արդիականացման բովանդակային նշաձողեր:

Բովանդակային, այլ ոչ պաթետիկ-կենացային: Բանակին պետք է շոյի ոչ թե այդ պաթոսն ու կենացը, եթե անգամ հնչում է գերանկեղծ ու գերսրտացավ հիմքով, այլ միտքը, գաղափարը, հայեցակարգը, որ պետք է գա հանրությունից, հարկ եղած դեպքում անգամ քննադատական, պարտավորեցնող խոսքով ու տոնայնությամբ: Եվ նույն կերպ նաև բանակը ինքը պետք է հասարակական-քաղաքական միջավայրը դնի այդօրինակ և այդորակ բովանդակություն «մատակարարելու» պարտավորության տակ, սահմանելով Հայաստանում հասարակական-քաղաքական և տնտեսական միջավայրում վարքագծի և կենսագործունեության բարձրորակ նշաձողեր: Հայաստանում տարիների, տասնամյակների քաղաքական դեգրադացիայի, անկման, արժեհամակարգային և բարոյական գահավիժման առանցքային պատասխաննատուներից մեկն էլ բանակն է, որի բարձրագույն հրամկազմի գերակշռող մեծամասնությունը թույլ է տվել այդ ամենը՝ բիզնես և «խմբային», «կուսակցական», «կլանային» գործարքի գնալով քաղաքական ու տնտեսական «էլիտայի» հետ: Հայաստանում պետք է ձևավորվի բոլոր այդ խնդիրները հանգիստ, առանց ավելորդ զգայականության և «հաշվեհարդարային» տրամաբանության քննարկման մթնոլորտ, միջավայր, որը կլինի բանակային ռեֆորմի առանցքային մեխանիզմ ու գործիք, պաթետիկ-տնայնագործական միջավայրի փոխարեն զինուժի զարգացման շուրջ ձևավորելով պրոֆեսիոնալ միջավայր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում