Friday, 03 02 2023
Պաշտպանության նախարարի և պետության այլ մարտահրավերը
Փրկարարները Երևանում ավտոմեքենա են դուրս բերել երթևեկելի հատված
00:45
Եվրախորհրդարանը կոռուպցիայի պատճառով երկու պատգամավորների զրկել է անձեռնմխելիությունից
Լավրովը գովել է Վրաստանի իշխանություններին
00:15
«Հարգում եմ Պուտինին, բայց ծառայում եմ Սերբիային»․ Վուչիչ
Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար, որի պատճառով ճանապարհը փակ է
Ըստ Միշուստինի՝ ՌԴ-ի և Բելառուսի ինտեգրացիայի ամրապնդումը պատասխան կլինի Արևմուտքի պատժամիջոցներին
23:30
Իրանը մեղադրում է Իսրայելին Սպահանի զինամթերքի գործարանի վրա ԱԹՍ-ով հարձակման մեջ
23:15
ՀԱՊԿ-ն պատասխանել է խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին հարցադրմանը
QUO VADIS, Սերգեյ Վիկտորովի՞չ
22:45
Եվրախորհրդարանը կոչ է արել ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը
Հացավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու այրված դի
Ուսուցիչների և խորհուրդների անդամների բարեվարքության կանոնների նախագիծը քննարկվել է ԿԳՄՍ նախարարությունում
Հայաստանն այսօր աշխարհի էպիկենտրոնում է, ճիշտ կողմնորոշումը տարածաշրջանում գույն է փոխելու
Հաագայի դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած դիմումներով որոշում կայացնելու
Լավրովի հռետորաբանությունից կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը մերժել է Պուտինին
Լաչինի հարցով հստակ աշխատանք է պետք, ամեն ինչ անելու ենք, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի
Նախատեսվում է ռազմական դրության ժամանակ սահմանափակել համացանցը․ շահագրգիռ կողմերը քննարկեցին նախագիծը
Փոփոխությունները պահանջում են վերլուծություններ, տվյալների պաշար. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԳԱԱ նախագահության հետ
Հայաստանը` օկուպանտ. Լավրովի «ջախջախիչ» գնահատականը
Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութերով
Նիդերլանդների ԱԳՆ-ն ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքի վերաբացման համար
Կրեմլը պնդում է` ՀԱՊԿ-ը պիտի գա. առաջարկը սեղանին է
«Ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»․ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի նուրբ ակնարկը Միշուստինին
Փոխվարչապետն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին
Հիմա մարդիկ զարմանք են խաղում, թե՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը Հայաստանն անվանել է օկուպանտ. Աթանեսյան
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի հարևանները տեսնում են Արևմուտքի նպատակները ՀԱՊԿ տարածքում
Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ

Ուժի մեջ մտնող հրաժարականի դիմումը․ նոր նախագահի առաջնահերթ անելիքը

Վաղը՝ հունվարի 31-ին Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին դիմումը կմտնի ուժի մեջ։ Ժամանակավորապես նրա պարտականությունները կատարող Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելելու է նախագահի նստավայր։

Արմեն Սարգսյանի հրաժարականի  առնչությամբ հանրային, քաղաքական արձագանքը բավականին հակասական է իր բնույթով: Բանն այն է, որ Հայաստանում նախագահի ինստիտուտը գործնականում խորհրդանշական է, ինչպես օրինակ ցանկացած կամ գրեթե ցանկացած խորհրդարանական կառավարմամբ երկրում:  Նախագահը ունի սահմանադրական որոշակի լիազորություններ, որոնք սակայն չունեն վճռորոշ նշանակություն, հիմնականում արարողակարգային են, հատկապես այն պարագայում, որ Հայաստանում կայացած չէ քաղաքական համակարգը, ավանդույթներն ու մշակույթը:

Բանն այն է, որ 2018-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո տեղի ունեցած հեղափոխությունից հետո Արմեն Սարգսյանը կամա, թե ակամա վերածվել էր յուրօրինակ «բուֆերի»՝ ներկա և նախկին իշխող ուժերի միջև: Իհարկե, այդ բնորոշումը խիստ պայմանական է, սակայն Արմեն Սարգսյանը լինելով ընտրված դեռևս նախկին՝ նախահեղափոխական խորհրդարանում, շարունակեց աշխատանքը թավշյա հեղափոխությունից, 44-օրյա պատերազմից և 2021  թվականի արտահերթ ընտրությունից հետո: Դրանով Արմեն Սարգսյանը կամա, թե ակամա «խորհրդանշում» էր Հայաստանում առկա հետհեղափոխական իրավիճակի բավականին յուրահատուկ մի առանձնահատկություն: 2018 թվականի իրադարձությունները Հայաստանում հանգեցրին իշխանափոխության, բերեցին կառավարող համակարգի փոփոխության, հանգեցրին նախկին համակարգի բնույթին բնորոշ համակարգային կոռուպցիայի ապամոնտաժման, ու դրանով իսկ դիտվեցին հեղափոխական, սակայն դրան զուգահեռ ժամանակի ընթացքում զարգացավ առանձնահատուկ «երկբևեռություն»: Երկու բևեռներից մեկը նոր իշխանությունն էր, մյուսը՝ նախկին իշխանությունը, որն այդ կարգավիճակում ամրացավ քայլ առ քայլ, և ավելի «մեծ քայլերով»՝ պատերազմի հետևանքով: Եվ որքան էլ այդ զարգացումները կարող են պայմանավորվել հետհեղափոխական հիմնարար ռեֆորմացիայի բացակայությամբ, այդուհանդերձ իրենց մեջ այդ զարգացումները կրում էին զգալիորեն օբյեկտիվ հիմքեր, պայմանավորված նաև նրանով, որ հետհեղափոխական նոր իրավիճակը արդյունավետ գնահատել և օգտագործել չկարողացավ թե նոր իշխանությունը, թե նաև որևէ այլ քաղաքական ուժ:

Միաժամանակ, կասկածից վեր է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքի այդ ստատուս-քվոն, այդ հարաբերակցությունը չունի որևէ հեռանկար և ուղղակի դատավճիռ է Հայաստանի համար, մի շարք պատճառներով: Ինչպես խուսափել, «բեկանել» այդ «դատավճիռը», սա Հայաստանի գլխավոր հարցն է մոտ ու հեռու ապագայի համար: Ահա այդ համատեքստում, նախագահի պաշտոոնից Արմեն Սարգսյանի հեռանալը որոշակիորեն խորհրդանշում է Հայաստանի այդ մարտահրավերը՝ ներքաղաքական «վակուումի» առկայությունը, որ կա խորքային առումով: Արմեն Սարգսյանը, որ նախկինից ներկա «բուֆերն» էր, այժմ հեռանում է, իրենով կամա, թե ակամա ի ցույց դնելով Հայաստանի գերխնդիրը՝ ներքաղաքական լեգիտիմ ամբողջականությամբ ստատուս-քվոյի ձևավորման անհրաժեշտությունը, «ներկայից-ապագա» անցման  շրջափուլի հրամայականը:

Այժմ մեզանում քննարկվում է հարցը, թե ով է լինելու նոր նախագահ, որ կփոխարինի հրաժարական տված Արմեն Սարգսյանին: Մամուլում շրջանառվում են անուններ, թեև իշխող մեծամասնությունը դեռևս չի ներկայացրել իր թեկնածուին և գուցե թեկնածուի փնտրտուքի մեջ է: Ինչպես հայտնի է, նախագահի թեկնածուն պետք է լինի անկուսակցական, նաև հանրայնորեն լայն ընդունելի, կոնկրետ քաղաքական ասոցիացիաներ չառաջացնող:

Անկասկած է սակայն մեկ այլ բան՝ ինչպիսին էլ լինի թեկնածուն և որքան էլ համապատասխանի հենց այդ չափանիշներին, որքան էլ նա դիտվի քաղաքականապես չեզոք, հանրայնորեն ընդունելի, միևնույն է նա դառնալու է Հայաստանում ձևավորված ծայրահեղ բևեռացված քաղաքական մթնոլորտի նոր զոհը: Պատրանք է մտածել, թե հանրապետության որևէ նոր նախագահ կարողանալու է իրապես լինել համախմբող գործոն, բերել հասարակական համերաշխության, ձևավորել հանդուրժողության մթնոլորտ և այլն: Հայաստանում քաղաքական իրարամերժությունն ու ծայրահեղ բևեռացվածությունը, քաղաքական ու անգամ մարդկային անհանդուրժողությունը գեներացված է, ու շարունակվում է նաև գեներացվել այն աստիճան, որ անկախ նախագահի անձից՝ որևէ գործիչ անկարող է լինելու հաղթահարել այդ մարտահրավերը և փոխել իրադրությունը: Ըստ այդմ, ունենալ նոր նախագահի թեկնածուի առնչությամբ էական սպասում, թերևս ավելորդ է: Իհարկե դա չի նշանակում, թե բացարձակապես անկարևոր է նոր նախագահի թեկնածուի ով լինելը, ինչպիսին լինելը, հանրայնորեն լայն ընդունելություն և ընկալում ունենալը:

Կարևոր է, անշուշտ, և այդ գործիչը կարող է լինել կարևոր դերակատար Հայաստանի ներհասարակական և ներքաղաքական համակեցության միջավայրի առողջացման գործընթացի համար: Պարզապես պետք չէ ունենալ պատրանքներ և անհրաժեշտ է թերևս արձանագրել, որ խնդրի լուծումը պահանջում է հավաքական ջանք, համակեցության միջավայրի առողջացումը վեր է մեկ անձի կամ անգամ մեկ քաղաքական միավորի ուժից: Քանի դեռ չկա հավաքական ջանքի գիտակցումն ու դրա ուղղությամբ շահագրգիռ ռեսուրսների գործնական մոբիլիզացիան ու աշխատանքը, խորքային մակարդակում խնդիրը մնալու է և նոր նախագահը լինելու է դրա հերթական թիրախներից մեկը: Միևնույն ժամանակ, նախագահի նոր թեկնածուն թերևս կարող է իր աշխատանքը սկսել հենց պատճառների խորքային հաղթահարմանն ուղղված առարկայական ջանքով: Մեծ հաշվով, նախագահը թերևս այլ անելիք չունի էլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում